Просмотр содержимого документа
«Հայոց այբուբենը»
Հայոց լեզուն աստվածների լեզուն է
Ջ.ԲԱՅՐՈՆ
Ես իմ անուշ Հայաստանի Արևահամ բառն եմ սիրում…
Եղիշե Չարենց
Չարենցը երկու բառով բացահայտում է մի խորախորհուրդ և բազմաշերտ բովանդակություն:
Էդվարդ Ջրբաշյան
Դա, իրոք, Չարենցի տաղանդին արժանի համարձակ և անսովոր պատկեր է, որը երկու բառով բացահայտում է մի խորախորհուրդ և բազմաշերտ բովանդակություն:Արևահամ բառի մեջ գեղարվեստական զարմանալի ուժով մարմնավորված են հայ ժողովրդի խոսքն ու լեզուն, նրա մշակույթը` ալեհեր և նոր, ինքնօրինակ և անկրկնելի, մարմնավորված են հայրենիքի պատմության և ներկայի, նրա բնության և արևի անջնջելի կնիքը կրող հոգևոր արժեքները
Ինչպես հայտնի է, հայոց այբուբենը աստվածատուր լինելուց բացի նաև Ոսկեղենիկ է կոչվում, իսկ մեր լեզուն` մայրենի։
Ըստ հին իմաստնության` ոսկին համարվում է Արեգակի մետաղը: Հետևաբար հայոց տառերի ոսկեղենիկությունը ոչ պատահականորեն պետք է որ կապված լինի Արեգակի հետ, որտեղից էլ հայոց բառերի արևահամությունը:
Հետաքրքիր է,որ ոսկեձույլ, ադամանդակուռ և բազմաթիվ թանկարժեք քարերից պատրաստված «Հայոց այբուբենը» պահվում է Վեհարանում։
Արվեստի այս գլուխգործոցը պատրաստվել է 1976 թվականին` երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և նախաձեռնությամբ, հայտնի ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանի տառային էսքիզներով և ճանաչված ոսկերիչ Ժիրար Չուլոյանի ջանքերով:
Հայոց տառերի ոսկին տարբեր ժամանակներում Ս. Էջմիածնին են նվիրաբերել հայորդիներ սփյուռքից և հայկական տարբեր գաղթօջախներից, որոնք արտագաղթել էին Արևմտյան Հայաստանից:
Մաշտոցաստեղծ 36 զինվորները հայ ժողովրդի հավերժության խորհրդանիշն են։
ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿ
Հայկական այբուբենի աննախադեպ հուշարձանը բաղկացած է 39 տարրերից, որոնք ունեն տառերի ձևեր, ինչպես նաև նշանավոր հայ մտածողների քանդակներ: Դրանք կառուցման համար օգտագործվել է հայտնի հայկական տուֆը: Հսկայական ճարտարապետական համալիրը տեղադրվել է 2005 թվականին
Հայոց այբուբենի խաչքար տառեր