Քամին տապալում է ծառերը
ՈՒժեղ փոթորիկը հաճախ տեղահան է անում կանաչ ծառերը, միչդեռ չորացած ծառերը կանգուն են մնում։Ինչու՞։
Ծառի վրա ազդող քամու ուժը համեմատական է ծառի ՝ քամուհանդիպակաց հատույթի S մակերեսին ։Տերևների շնորհիվ ՝ կանաչ ծառի համար S -ն ավելի մեծ է, ուստի քամին դրա վրա ավելի մեծ ուժով է ազդում, քան չոր ծառի վրա։Այդ պատճառով է նաև,որ ամռանը, երբ ծառերն տերևակալած են, քամու ազդեցությունն ավելի մեծ է, քան ածնանը ՝ տերևաթափից հետո։
Միայնակ ծառը ավելի կայուն է
Անտառներում միշտ կարելի է հնդիպել քամուց տապալված ծառերի, իսկ բաց դաշտում, որտեղ քամին սովորաբար ավելի ուժեղ է, ծառերն ավելի հազվադեպ են տապալվում ։Ինչու՞
Ընդհանրապես ՝ որքն ցածր է ծառի ծաանրության կենտրոնը, այնքան ծառը կայուն է։ Խիտ անտառներում ծառրի ներքևի ճյուղերն աստիճանաբար մահանում են, և սաղարթը հիմնականում վերևում է։Այդ պատճառով ծառի ծանրության կենտրոնը տեղաշարժվում է դեպի վեր, ինչի ծնորհիվ ծառը դառնում է պակաս կայուն։Բաց դաշտում ծառի սաղարթն ավելի ներքև է, ծանրության կենտրոնն ավելի մոտ է արմատներին և հեշտ է դիմակայում քամուն։