СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Քաղաքացիական պաշտպանություն- 3-րդ դասարան /պլան -սեղմագրեր/

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Քաղաքացիական պաշտպանություն- 3-րդ դասարան /պլան -սեղմագրեր/»

Դասի թեման - Դպրոցականների քաղաքացիական պաշտպանության և արտակարգ

իրավիճակների հիմնահարցերի մասին ընդհանուր տեղեկություններ

Քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով իրականացվող պաշտպանական, ինժեներատեխնիկական և կազմակերպական միջոցառումների համակարգը անվանում ենք քաղաքացիական պաշտպանություն:

Բանակի հիմնական խնդիրը հակառակորդի հարձակման կասեցումն է, իսկ քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրը երկրի բնակչության տնտեսության միությունների պաշտպանության ապահովումն է: Այդ խնդրի կատարումը պահանջում է պատրաստել և իրականացնել մի ամբողջ միջոցառումների համալիր, որոնցից առավել կարևորներն են՝

  1. Բնակչության պաշտպանություն՝

ա/ տարհանում

բ/ պաշտպանական կառույցների պատրաստում

գ/ անհատական պաշտպանական միջոցների կատարում

դ/ ազդարարման և կապի կազմակերպում

ե/ բնակչության ուսուցում



  1. Փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպում:

  2. Տնտեսության և օբյեկտների կայուն աշխատանքների ապահովում:



Քաղաքացիական պաշտպանության խնդիրները փոխկապակցված են և լուծվում են հաշվի առնելով տվյալ դրության պայմանները:

Արտակարգ իրավիճակը որոշակի օբյեկտներում կամ տարածքներում խոշոր վթարների, տեխնածին, բնական, տարերային և այլ աղետների, ինչպես նաև հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջության և շրջական միջավայրի զգալի վնասի:

Արտակարգ իրավիճակը երբեմն ընդգրկում է հսկայական տարածքներ՝ հասնելով նույնիսկ համազգային մասշտաբների .Սպիտակի երկրաշարժը 1988թ. դեկտեմբերի 7-ին/ և միջազգային մասշտաբի /Չեռնոբիլի ատոմակայանի վթարը 1986թ. ապրիլի 26-ին/:

Այսպիսի աղետները էական ազդեցություն են թողնում տվյալ երկրի զարգացման ընթացքի վրա:

Մեր երկրում հնարավոր են գրեթե բոլոր տեսակի արտակարգ իրավիճակները, բացառությամբ ծովային աղետների: Մարդկության հարատևության մի խնդիրն էլ արտակարգ իրավիճակներին դիմակայելն է: Դրա միջոցառումները բազմազան են, բազմափուլ և բազմամասշտաբ: Այդ միջոցառումների իրականացումն ընկած է պետության, հասարակության բոլոր օղակների վրա: Յուրաքանչյուր բնակիչ՝ որպես քաղաքացի, պարտավոր է իմանալ իրեն, իր շրջապատին, տարածքին սպառնացող հիմնական տարերային վտանգները, դրանց պատճառները, հետևանքները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները:





Դասի թեման – Արտակարգ իրավիճակների մասին բնակչության իրազեկելն ու

գործելու կարգը

Դասի նպատակը – Դպրոցականներին ծանոթացնել արտակարգ իրավիճակներին և

իրենց գործելակերպին

Դասի ընթացքը – 1. Կազմակերպչական մաս

2. Հին նյութի ամփոփում

  • Ի՞նչ ենք հասկանում քաղաքացիական պաշտպանություն ասելով:

  • Որո՞նք են քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրները:

  • Ի՞նչ է արտակարգ իրավիճակը:



3.Նոր նյութի հաղորդում

Արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն անմիջապես տեղեկացնում են, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, ինչ պետք է արվի: Սկզբում հնչում է «Ուշադրություն բոլորին», ապա նշվում է, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել:

Լսելով տագնապի ազդանշանը՝ չպետք է իրեն կորցնել: Բնակչության իրազեկման հիմնական եղանկաները ռադիոն և հեռուստատեսությունն են: Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի դեպքում ՔՊ տեղական մարմինները պատրաստում են հաղորդագրություն, որն այնուհետև սրբագրվում է:

Օրինակ՝ քլորը և ամոնիակը թունավոր նյութեր են: Դրանք օգտագործվում են արտադրության տարբեր ոլորտներում: Քլորն օգտագործվում է ջրմուղ-կայաններում՝ ջուրը մաքրելու նպատակով: Ամոնիակն օգտագործվում է խոշոր սառնարաններ ունեցող ձեռնարկություններում:

Ենթադրենք հնչել է ՔՊ շտաբի հաղորդագրությունը վթարի մասին: Այդպիսի դեպքերում հաղորդագրությունը կրկնվում է մոտ 5 րոպեի ընթացքում՝ մի քանի անգամ: Լսելով քիմիական վարակվածության մասին հաղորդագրությունը՝ պետք է անհապաղ պինդ փակել դուռ-պատուհանները, ճեղքերը ծածկել հաստ շորով:

Գյուղական վայրերում վարակվածխ գոտուց պետք է դուրս բերել նաև կենդանիներին, ծածկել մթերքներն ու անասնակերը:

Գարնանն ու աշնանը երբեմն ուժեղ անձրևներից վարարում են Արցախի գետերը, սպառնալիք ստեղծում շրջակա բնակչության համար: Չի բացառվում, որ նման դեպքերում կարող են ուժեղ ջրհեղեղներ լինել: Այդպիսի դեպքում հնարավոր է Քաղշտաբի հետևյալ հաղորդագրությունը. «Ուշադրություն: Խոսում է ՔՊ շտաբը: Քաղաքացիներ, Կարկառ գետի ջրերի բարձրացման հետևանքով հնարավոր է տների հեղեղում: Բնակիչները պետք է անհրաժեշտ իրերը բարձրացնեն ձեռնահարկը կամ վերին հարկերը՝ իրենց հետ վերցնելով համապատասխան հագուստ և ուտելիք: Տնից ելնելուց առաջ անջատել հոսանքը, գազը, հանգցնել վառարանների կրակը և տեղափոխվել անվտանգ տեղ»:

Թշնամու ինքնաթիռների հարձակման դեպքում հնչում է «օդային տագնապ» ազդանշանը, իսկ դրանից առաջ, ինչպես բոլոր դեպքերում հնչում է «ուշադրություն բոլորին» ազդանշանը: Եթե օդային տագնապի ժամանակ աշակերտները դասի են, ապա անմիջապես դադարեցվում է պարապմունքը, և աշակերտները ուսուցչի գլխավորությամբ տեղափոխվում են ապաստարան: Յուրաքանչյուր դպրոցական պետք է իմանա, թե որտեղ է գտնվում մոտակա ապաստարանը: Գյուղական վայրերի բնակիչները պետք է թաքնվեն մոտակա ձորակներում կամ նման այլ վայրերում:

Վտանգն անցնելուց հետո հնչում է «օդային տագնապի վերջը» ազդանշանը, որից հետո մարդիկ թողնում են ապաստարանները:





































































Դասի թեման – Շնչակալի նշանակությունը և նրանից օգտվելու կանոնները: Շնչառական

օրգանների պաշտպանության պարզագույն միջոցներ



Դասի նպատակը - Աշակերտներին ծանոթացնել շնչառական օրգանների պաշտպանության

պարզագույն միջոցներին և դրանից օգտվելու կանոններին



Դասի տիպը – Գործնական պարապմունք՝ պաշտպանական միջոցների օգտագործմամբ



Անհրաժեշտ պարագաներ – Շնչակալ՝ Ռ2, բամբակ, մառլյա, հակափոշային գործվածքե

դիմակ, շնչակալի չափահամարի աղյուսակ



Դասի ընթացքը – 1. Կազմակերպչական մաս

2. Նոր նյութի հաղորդում

Շնչառական օրգանները, աչքերն ու դեմքը թունավոր և ռադիոակտիվ նյութերից պաշտպանելու համր օգտագործում են շնչակալներ կամ շնչադիմակներ /ռեսպիրատորներ/, ինչպես նաև գործվախքե հակափոշային դիմակներ, բամբակամարլյային փաթաթաններ կամ դիմակներ:

Ռ2 շնչակալը ֆիլտրող կիսադիմակ է՝ պարզ կառուցվածքով, որի արտաքին և ներին մասերի միջև տեղադրված է արհեստական նյութից պատրաստված ֆիլտրը, որի միջոցով մաքրվում է աղտոտված օդը:

Շնչակալներն արտադրվում են 4 համարով՝ 0, 1, 2, 3: Դրանք նշված են լինում կիսադիմակի ներքևի մասում:

Շնչակալի համրը որոշվում է դեմքի երկարության չափումով.



Դեմքի երկարությունը /մմ/

Կիսադիմակի չափսը

80 - 100

0

100 – 115

1

115 – 125

2

125 և ավելի

3



Շնչակալի փոխարեն կարելի է օգտագործել նաև ավելի պարզագույն միջոց՝ բամբակե- մարլյայի դիմակներ կամ փաթաթաններ, որոնք շատ հեշտ է պատրաստել: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 100սմ երկարությամբ և 50սմ լայնությամբ մարլյայի մի կտոր, մեջտեղում դնել 1-2սմ հաստությամբ, 30սմ երկարությամբ և 20 սմ լայնությամբ բամբակի շերտ: մարլյայի երկարությամբ ազատ եզրերը 2 կողմից ծալել բամբակի շերտի վրա իսկ ծայրերը կտրել 30-35սմ:

Փաթաթանից օգտվելիս պետք է դրանով լավ ծածկել բերանը և քիթը:

Ծայրահեղ դեպքում կարելի է օգտագործել ավելի հասրակ միջոց՝ երեսսրբիչ, շարֆ, թաշկինակ և այլ գործվածքներ:

Հակափոշային դիմակները պատրաստում են դարձյալ հաշվի առնելով դեմքի երկարությունը.



Դեմքի երկարությունը /մմ/

Դիմակի չափսը

Մինչջ 80

1 երեխայի համար

81 – 90

2 երեխայի համար

91 – 100

3 երեխայի համար

101 – 110

4 մեծերի համար

111 – 120

5 մեծերի համար

121 – 130

6 մեծերի համար

130 և ավելի

7 մեծերի համար



Ռադիոակտիվ փոշուց պաշտպանվելու համր անհրաժեշտ է օգտագործել սովորական հագուստ: Պետք է այնպես անել, որպեսզի օդ չմտնի հագուստի տակ:

3.Փորձուսուցում

Աշակերտներին հերթով փորձել տալ պաշտպանական միջոցները: Հետևել, որպեսզի նրանք ճշտորեն պահպանեն դրանց օգտագործման կանոնները:

























































Դասի թեման – Մանկական հակագազի նշանակությունը և դրանից օգտվելու

կանոնները

Դասի նպատակը – Աշակերտներին ծանոթացնել հակագազից օգտվելու կանոններին

Դասի ընթացքը – 1. Կազմակերպչական մաս

2. Նոր նյութի հաղորդում

Հակագազը օգտագորխվում է շնչառական օրգանները, աչքերը և դեմքը թունավոր և ռադիոակտիվ նյութերց պաշտպանվելու համար: Շնչած օդը մաքրվում է հակագազի ֆիլտրի միջոցով:

Հակագազերը լինում են մեծահասակների և երեխաների համար՝ սկսած մեկ տարեկանից և բարձր: Բոլոր կարգի հակագազերը բաղկացած են 4 հիմնական մասից՝ ֆիլտրող – կլանող տուփ, դիմակ, միացման խողովակ և հատուկ պայուսակ:

Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ճիշտ ընտրել հակագազը: Դա արվում է դեմքի չափսերը հաշվի առնելով: Դեմքը չափում են քանոնով՝ ըստ դեմքի երկարության /կզակի ծայրից մինչև քթարմատը/ և ըստ լայնության:

Ավագ տարիքի դպրոցականների և մեծահասակների հակագազերի չափսը որոշելու համար շորե սանտիմետրով չափում են գլուխը: Այնպես պետք է ընտրել հակագազը, որ այն կիպ նստի դեմքին, որպեսզի դիմակի կողքերից օդ չթափանցի ներս:





Դիմակի

չափսերը



1

2

3

4

Դեմքի երկարությունը

մինչև 77

77 – 85

85 - 92

92 – 99

Դեմքի լայնությունը

մինչև 108

108 - 116

116 – 119

119 - 123

Դեմքի չափսը /սմ/

Հակագազի դիմակի չափսը

մինչև 63 սմ

0

63,5 – 65,5 սմ

1

66 – 68 սմ

2

68,5 – 70,5 սմ

3

71 սմ և ավելի

4



Հակագազը կրում են երեք դիրքով՝ «երթային», «պատրաստ», «մարտական»: «Երթային» դիրքում հակագազը երեխաները կրում են աջ կամ ձախ կողքի վրա: Հակագազը «պատրաստ» վիճակի է բերվում «օդային տագնապ» ազդանշանից հետո. Պայուսակը թեքում են առաջ, այն բացում:

«Մարտական» դիրքի անցնելու համար անհրաժեշտ է.

  • շունչը պահել, փակել աչքերը, հանել գլխարկը /գլխաշորը/,

  • պայուսակից արագ հանել դիմակը և հագնել,

  • խոր արտաշնչել, բացել աչքերը և սկսել կանոնավոր շնչել,

  • դնել գլխարկը:

Հակագազը հանում են «Հանել հակագազը» հրամանով կամ ինքնուրույն, երբ հայտնի է դառնում, որ վտանգն անցել է:

Հակագազը հանելով՝ մաքուր, չոր շորով սրբում են դիմակը և դնում պայուսակի մեջ:





Դասի թեման – Ապաստարաններում դպրոցականների տեղավորման կարգը և

նրանցում գտնվելու ժամանակ վարքի կանոնները: Պարզագույն

թաքստոցներ /2 ժամ/

Դասի նպատակը – Աշակերտներին ծանոթացնել ապաստարաններից օգտվելու և

նրանցում իրենց պահելու կանոնները

Դասի ընթացքը – 1. Կազմակերպչական մաս

2. Նոր նյութի հաղորդում

Ապաստարանները կարող են լինել կառուցված կամ ներկառուցված՝ սարքավորված բնակելի տների, հասարակական, վարչական ու արտադրական շենքերի նկուղներում: Դրանք զանգվածային վնասման զենքից պաշտպանվելու առավել հուսալի միջոց են, քանի որ դրանք խորացված են հողի մեջ:

Ապաստարաններն ունենում են մուտք և վթարային ելք: Լսելով «օդային տագնապ» ազդանշանը՝ պետք է գործել արագ, բայց առանց խուճապի: Եթե այդ ազդանշանի ժամանակ տանն ենք, ապա իսկույն պետք է անջատել գազը, հոսանքը, հանգցնենք վառարանի կիրակը, վերցնենք պաշտպանական անհատական միջոցներ, անձնական փաստաթղթերը և շտապ գնանք դեպի ապաստարան կամ թաքստոց: Պետք է զգուշացնել հարևաններին, հնարավոր է, որ նրանք ազդանշանը լսսած չլինեն:

Ապաստարան մտնելիս ոչ մի դեպքում իրարանցում չպետք է ստեղծել: Այդ պահերին հրմշտոցը ամենավտանգավոր թշնամին է: Ապաստարանների հերթապահները ցույց կտան ձեր տեղը մեկուսախցերում:

Ապաստարաններում գտնվելով՝ պետք է կատարել ՔՊ բոլոր կարգադրությունները: Պետք է պահպանել սահմանված կարգ ու կանոնը:

Ապաստարանից կամ թաքստոցից օգտվելիս չի թույլատրվում քայլել առանց անհրաժեշտության, վառել նավթի լամպեր կամ մոմեր, ապաստարան մտցնել ծանր իրեր, կենդանիներ բերել: Թաքստոցում գտնվելու ժամանակ անպայման պետք է հագնել պաշտպանության անհատական միջոցները, քանի որ թաքստոցի մեջ կարող են ներթափանցել ռադիոակտիվ փոշի և թունավոր նյութեր:

Չի կարելի առնց թույլտվության դուրս գալ ապաստարանից: Մթերքներն ու ջուրը պետք է պահել փակ վիճակում:

Ապաստարանից կարելի է դուրս գալ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո կամ ղեկավարության թույլտվությամբ: Դուրս գալով ապաստարանից՝ անհրաժեշտ է հետևել նախազգուշացնող ցուցակներին, որոնք ցույց կտան, թե որ ուղղությամբ կարելի է գնալ:

Անծանոթ շրջանում գտնվելով՝ լսեցեք ռադիոցանցով հաղորդվող ցուցումները կամ դիմեցեք քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներին և խստորեն կատարեցեք նրանց ցուցումները:

Եթե «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում դուք գտնվում եք ապաստարանից հեռու վայրում, ապա կարող եք պատսպարվել մոտակա շենքում կամ ձորակներում:

Մի թաքնվեք շենքերի պատերի մոտ. դրանք կարող են փլվել և ծածկել ձեզ:

Մարմնի բաց մասերը անպաշտպան մի թողեք, դա կարող է այրվածքներ առաջացնել միջուկային զենքի պայթման ժամանակ:

Անհարժեշտ է հոգ տանել նաև կենդանիների մասին: Արոտավայրերում գտնվող անասունները ավելի լավ է քշել – տանել դեպի ձորակները, լեռնագոգերը կամ դեպի անտառ: