Просмотр содержимого документа
«Կամբիզ 1-ին (Կամբյուսես 1-ին)»
Կամբյուսես I կամ Կամբյուսես Ավագ, ծնվել է մոտ. մ. թ. ա. 600 - մ. թ. ա. 559, Պասարգադ, եղել է Անշանի թագավորը (մ.թ.ա. 580-559 թվականներ), Կյուրոս Բ Մեծի հայրը, կրտսեր որդին Կյուրոս I-ի և Արուկկուի եղբայրը։ Վախճանվել է Պասարգադում, Աքեմենյանների տոհմից է:
Կամբյուսեսը Աքեմենյան արքայատոհմի վաղ շրջանի շառավիղներից է։ Նա եղել է Թեյսպի թոռը և Կյուրոս I-ի որդին։ Նրա հորեղբայրը Արիարմնեսն էր, իսկ հորեղբոր որդին՝ Արսամեսը:
Անձնական կյանք
Ըստ Հերոդոտոսի` Կամբյուսեսը լավ ընտանիքի մարդ էր և ուներ դրական սովորույթներ։ Նա կառավարել էր Աստիագեսի` Մեդիայի թագավորի իշխանության ներքո։ Ամուսնացել է Մանդանայի` Աստիագեսի դստեր հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել է իր ժառանգորդը` Կյուրոս Մեծը։ Ըստ Նիկոլաս Դամասկուսի` նրա իրական անունը եղել է Աթրադատես։ Նա պատերազմել և հետո մահացել է պարսկական սահմանին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, որտեղ որդու հետ կռվում էր Աստիագեսի դեմ։
Մահացել է մոտ մ.թ.ա. 559 թվականին, և կազմակերպվել է պատշաճ թաղում։
Ըստ Հերոդոտոսի` Աստիագեսը ընտրում է Կամբյուսեսին, որովհետև նա վտանգ չէր ներկայացնում մեդիական գահի համար։ Նա երազում էր, որ դուստրը որդի ունենա, որը կկառավարի Ասիան։ Այս բավարար պատճառ էր Կյուրոսի համար, որ գնարձ պապի ուղով և ստեղծեր Աքեմենյան կայսրությունը։
Ծագումնաբանություն
Որոշ գիտնականներ Կամբյուսես անունը կապում են սանսկրիտական ցեղային Կամբուջա անվան հետ, իսկ ոմանք էլ կարծում են, որ այն ծագել է էլամական անունից։ Ջին Փրզիլուսկին բացատրում է ավստրիական (Կոլ կամ Մունդա) Կամբուջա անվամբ։
Ֆրիդրիխ վոն Շպիգելը Ստեն Կոնովը, Էրնստ Հերզֆելդը, Ձեյմս Հոփ Մուլտոնը[10], Վոջսիեխ Սկալմովսկին և այլ գիտնականներ կարծում են, որ Կամբյուսեսը (Կամբուջիա) ցեղային մականվան սանսկրիտ Կամբոջա ձևն է;
Շպիգելը Կամբուջային (Կամբյուսես) և Կյուրոսին դիտարկում է որպես երկու նախապատմական լեգենդար հնդիրանական հերոսների, որոնք հետագայում բնական ուղով վերածնվել են Աքեմենյանների թագավորական ընտանիքում։ Ապա ավելացնում է, որ Կյուրոսի մասին պատմականն ու առասպելականը եղել են շատ շփոթեցնող։
Ջեյմս Խոուպը Շպիգելի դիտարկումը համարում է լավագույնը այս երկու անվան վերաբերյալ եղած ծագումնաբանական բացատրություններից։
Ի հակադրություն դրան՝ Առնոլդ Թոյնբին քննարկում է պարսկական երկու անունների՝ Կամբուջիայի և Կուրուշի ծագումը դիտարկում է որպես երկու եվրասիական քոչվորների անուններից առաջացած (սանսկրիտերեն տեքստերում հիշատակված Կամբյուսես և Կյուրոս անուններ), և որը, իր խոսքերով, թափանցել է Հնդկաստան և Իրան Ք․ա․ 8-7-րդ դարերում։