8
Կիսամյակային գրավոր աշխատանք ֆիզիկայից
Տ
ևողությունը - 45րոպե
Անուն, ազգանուն Առավելագույն միավորը 22 Ամսաթիվ
Դասարանը 10
1. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը: (1 միավոր )
Հաշվարկման համակարգը կազմված է…
1) Կոորդինատային համակարգից և ուսումնասիրվող մարմնից:
2) Հաշվարկման մարմնից, նրա հետ կապված կոորդինատային համակարգից և ուսումնասիրվող մարմնից:
3) Հաշվարկման մարմնից, նրան կապված կոորդինատային համակարգից և ժամանակը չափող սարքից:
4) Կոորդինատային համակարգից և ժամանակը չափող սարքից:
2. Ի՞նչ է նյութական կետի հետագիծը, եթե նրա շարժումը նկարագրվում է X=4t, Y=8+t2 հավասարումներով: (1 միավոր )
1) Պարաբոլ: 3) Շրջանագիծ:
2) Ուղիղ գիծ: 4) Կարող է լինել կամայական կոր:
3. Որքա՞ն է նյութական կետի տեղափոխության մոդուլը R շարավղով շրնագծով 2,5 պտույտ կատարելիս:
1) 5πR 3) 2R
2) 2,5 πR 4) R √ 2
4. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը:
Ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման արագացումը…
1) հավասար է արագության փոփոխության և այն ժամանակի հարաբերությանը, որի ընթացքում տեղի է ունենում այդ փոփոխությունը:
2) հասատատուն մեծություն է:
3) թվապես հավասար է միավոր ժամանակում արագության փոփոխությունը:
4) ժամանակի ընթացքում միշտ աճում է;
5. Ո՞ր դեպքում V1 և V2 արագություններով շարժվող ավտոմեքենայի հարաբերական արագության մոդուլը կընդունի իր առավելագույն արժեքը: (1 միավոր )
1) Երբ դրանք շարժվում են նույն ուղղությամբ:
2) Երբ դրանք շարժվում են հակառակ ուղղություններով:
3) Երբ դրանց արագությունների վեկտորները կազմում են սուր
անկյուն:
4) Երբ դրանց արագությունների վեկտորները կազմում են 900 անկյուն:
6. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը: (1 միավոր )
Ակնթարթային արագության վեկտորը միշտ ուղղված է…
1) տեղափոխության ուղղությամբ:
2) արագացման ուղղությամբ:
3) տվյալ կետում շարժման հետագծին տարված շոշափողի երկյանքով:
4) շառավիղ վեկտորի ուղղությամբ:
7. Ինչպե՞ս կփոխվիհավասարաչափ շրջանագծային շարժում կատարող նյութական կետի կենտրոնաձիգ արագացման մոդուլը ,
եթե շառավիղը և պտտման հաճաղությունը փոքրանան 2 անգամ:
(1 միավոր )
1) Կփոքրանա 2 անգամ: 3) Կփոքրանա 8 անգամ:
2) Կմեծանա 2 անգամ: 4) Չի փոխվի
8. Երկու նյութական կետեր մոդուլով հավասար գծային արագություններով պտտվում են R1 և R2 շառավիղներ ունեցող շրջանագծերով: Ո՞րքան է նրանց կենտրոնաձիգ արագացումների
a1 / a2 հարաբերությունը, եթե R1 = 9 R2: (1 միավոր )
1) 1/9: 3) 3:
2) 1/3: 4) 9:
9. Տրված է սարից սահող դահուկորդի շարժման հավասարումը X=0,4t2, որտեղ մեծություններն արտահայտված են ՄՀ-ի համապատասխան միավորներով : Որքա՞ն է դահուկորդի արագությունը վայրէջքի վերջում, եթե այն տևում է 30վ: (2 միավոր )
Պատ.
10. Մարմինն ուղղաձիգ նետված է դեպի ներքև 8մ/վ սկզբնական արագությամբ: Որքա՞ն է 4-րդ վայրկյանում մարմնի անցած ճանապարհը: Օդի դիմադրությունն անտեսել: (3 միավոր )
Պատ.
11. 4մ շառավիղ ունեցող շրջանագծով շարժվող նյութական կետի անցած ճանապարհը որոշվում է S=20t բանաձևով , որտեղ մեծություններն արտահայտվում են ՄՀ-ի համապատասխան միավորներով: Որքա՞ն է կետի անկյունային արագությունը:
(2 միավոր )
12. Դադարի վիճակից 0,8 մ/վ2 արագացումով ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժում կատարող ավտոմեքենան անցավ 40մ ճանապարհ:
1) Որքա՞ն ժամանակում ավտոմեքենան անցավ այդ ճանապարհը:
(2 միավոր )
Պատ.
2) Ինչ արագություն ձեռք բերեց ավտոմեքենան այդ ընթացքում:
(2 միավոր )
Պատ.
13. Հորիզոնական ուղղությամբ 150մ/վ արագությամբ 2000մ բարձրությամ թռչող ինքնաթիռը նպատակակետից հորիզոնական ուղղությամբ քանի՞ մետր առաջ պետք է արձակի բեռը, նպատակակետին հասնելու համար: Օդի դիմադրությունն անտեսել:
(3 միավոր )
Պատ.
Կիսամյակային գրավոր աշխատանք ֆիզիկայից
Տ
ևողությունը - 45րոպե
Անուն, ազգանուն Առավելագույն միավորը 22 Ամսաթիվ
Դասարանը 10
Տարբերակ 1
1.Ի՞նչն են անվանում հաշվարկման մարմին: (1 միավոր )
1) Կամայական անշարժ մարմինը:
2) Մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը:
3) Մարմինը (օրինակ Երկիրը ), որի մակերևույթին շարժվում են դիտարկվող մարմինները:
4) Բավականաչափ մեծ չափեր ունեցող մարմինը:
2. Ի՞նչ է նյութական կետի հետագիծը, եթե նրա շարժումը նկարագրվում է X=2t, Y=4+t2 հավասարումներով: (1 միավոր )
1) Պարաբոլ: 3) Շրջանագիծ:
2) Ուղիղ գիծ: 4) Կարող է լինել կամայական կոր:
3. Գետնից հ բարձրությամբ պատուհանից հորիզոնական ուղղությամբ նետված քարը գետին ընկավ շենքի պատից ℓ հեռավորության վրա: Որքա՞ն է քարի տեղափոխության մոդուլը:
(1 միավոր )
1
) հ: 2) ℓ: 3) √հℓ 4) √հ2+ℓ2
4. Ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման ժամանակ ո՞ր մեծությունը չի փոխվում: (1 միավոր )
1) Արագությունը: 3) Արագացումը:
2) Տեղափոխությունը: 4) Անցած ճանապարհը:
5. Ո՞ր դեպքում V1 և V2 արագություններով շարժվող ավտոմեքենայի հարաբերական արագության մոդուլը կընդունի իր նվազագույն արժեքը: (1 միավոր )
1) Երբ դրանք շարժվում են նույն ուղղությամբ:
2) Երբ դրանք շարժվում են հակառակ ուղղություններով:
3) Երբ դրանց արագությունների վեկտորները կազմում են սուր
անկյուն:
4) Երբ դրանց արագությունների վեկտորները կազմում են 900 անկյուն:
6. Ո՞ր պնդումն է սխալ: (1 միավոր )
1) Միջին արագությունը հետագծի որևէ տեղամասում հավասար է այդ տեղամասը բնութագրող S տեղափոխության և t ժամանակամիջոցի հարաբերությանը:
2) Միջին արագությունը վեկտորական մեծություն է:
3) Կամայական շարժման դեպքում միջին արագությունը հետագծի բոլոր տեղամասերում նույնն է:
4) Ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում միջին արագությունը հավասար է ակնթարթային արագությանը:
7. Ի՞նչ է բնութագրում կենտրոնաձիգ արագացումը: (1 միավոր )
1) Արագության մոդուլի փոփոխության արագացումը:
2) Արագության ուղղության փոփոխության արագությունը:
3) Արագության մոդուլի և ուղղության փոփոխության արագությունը:
4) Նշված բոլոր պատասխանները ճիշտ են:
8. Երկու նյութական կետեր մոդուլով հավասար գծային արագություններով պտտվում են R1 և R2 շառավիղներ ունեցող շրջանագծերով: Ո՞րքան է նրանց կենտրոնաձիգ արագացումների
a1 / a2 հարաբերությունը, եթե R1 = 3 R2: (1 միավոր )
1) 1/9: 3) 3:
2) 1/3: 4) 9:
9. Տրված է սարից սահող դահուկորդի շարժման հավասարումը X=0,2t2, որտեղ մեծություններն արտահայտված են ՄՀ-ի համապատասխան միավորներով : Որքա՞ն է դահուկորդի արագությունը վայրէջքի վերջում, եթե այն տևում է 20վ: (2 միավոր )
Պատ.
10. Մարմինն ուղղաձիգ նետված է դեպի ներքև 6մ/վ սկզբնական արագությամբ: Որքա՞ն է 3-րդ վայրկյանում մարմնի անցած ճանապարհը: Օդի դիմադրությունն անտեսել: (3 միավոր )
Պատ.
11. 2մ շառավիղ ունեցող շրջանագծով շարժվող նյութական կետի անցած ճանապարհը որոշվում է S=10t բանաձևով , որտեղ մեծություններն արտահայտվում են ՄՀ-ի համապատասխան միավորներով: Որքա՞ն է կետի անկյունային արագությունը:
(2 միավոր )
Պատ.
12. Դադարի վիճակից 0,6 մ/վ2 արագացումով ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժում կատարող ավտոմեքենան անցավ 30մ ճանապարհ:
1) Որքա՞ն ժամանակում ավտոմեքենան անցավ այդ ճանապարհը:
(2 միավոր )
Պատ.
2) Ինչ արագություն ձեռք բերեց ավտոմեքենան այդ ընթացքում:
(2 միավոր )
Պատ.
13. Հորիզոնական ուղղությամբ 250մ/վ արագությամբ 2000մ բարձրությամ թռչող ինքնաթիռը նպատակակետից հորիզոնական ուղղությամբ քանի՞ մետր առաջ պետք է արձակի բեռը, նպատակակետին հասնելու համար: Օդի դիմադրությունն անտեսել:
(3 միավոր )
Պատ.