СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոստան ԶարյանԿոստան Զարյան /Եղիազարյան/ Կլոդ Մոնե Առագաստանավեր Դիմանկար՝ Մինաս Ավետիսյան Խոհերի ծովում - Կոստան Զարյանի մտքերից - Ընթերցումը՝ Աիդա Ասատուրյանի Մեր մեծերը - Կոստան Զարյան Հայ գրականության ՄԵՆԱԿԸ Խոսող գրքեր -ՆԱՎԸ ԼԵՌԱՆ ՎՐԱ Վենետիկը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կոստան ԶարյանԿոստան Զարյան /Եղիազարյան/ Կլոդ Մոնե Առագաստանավեր Դիմանկար՝ Մինաս Ավետիսյան Խոհերի ծովում - Կոստան Զարյանի մտքերից - Ընթերցումը՝ Աիդա Ասատուրյանի Մեր մեծերը - Կոստան Զարյան Հայ գրականության ՄԵՆԱԿԸ Խոսող գրքեր -ՆԱՎԸ ԼԵՌԱՆ ՎՐԱ Վենետիկը»

Վենետիկը հին գոհար,-

պատահար:

Վենետիկը երկնավառ`

լույսին լույս տվող խոլապար…

Ճակտին վրա հրաշածին քաղաքին,

թիթեռումը գույների

առկայծում է հեշտավետ

և լսում է թախծագին

ջութակումը հուշերի`

արևելյան տրտմության

գեղեցկությամբ խնկավետ:

Վենետիկը հին գոհար,

պատահար

և անու~րջ:

Վենետիկը մունջ անուրջ

և դիակ`

ոսկեթառամ, ոսկեթագ…

Վենետիկը` բոց փափագ,

հիշատա~կ

և մեղեդի մելամաղձոտ

երգված շիրիմ սիրո մոտ:









Ես սիրել եմ Վենետիկը առաջին իսկ հանդիպումից, առանց ճիգի, առանց որոնումի, ինքնաբուխորեն, ինչպես սիրում են ցոլքերով, պատրանքներով, միրաժներով հյուսված բանաստեղծությունը: Ես սիրում եմ նրան, որովհետև նա ոչ մի ուրիշ քաղաքի նման չէ, որովհետև նա ամբողջությամբ գույն է ու լույս: Նա գիտի լինել խորհրդավորաբար հմայիչ և երազուն` երաժշտությամբ լեցուն լռության մեջ: Քույր Լուսնի, դուստր Արևի և Ադրիատիկականի պարիկը: Վենետիկը երազ է` քանդակված անտեսանելի ու նրբորեն գեղեցիկ ձեռքերով: Ես իմ անունն եմ դնում Վենետիկին սիրահարվածների ցուցակի տակ: Ես այնտեղ եմ, այնտեղ էլ կմնամ: