СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջառարկայական կապեր

Нажмите, чтобы узнать подробности

Մաթեմատիկան տարրական դասարանների մայրենիի ժամերին: Միջառարկայական կապերի օրինակներ

Просмотр содержимого документа
«Միջառարկայական կապեր»

Միջառարկայական կապերը տարրական դասարանների մաթեմատիկայի և մյուս ուսուցման առարկաների հասկացությունները, տեղեկություններն ու փաստերն այդ դիալեկտիկական կապերի իրականացումն են ուսուցման գործընթացում, որոնք առօրյա կյանքում գործում են մարդկանց շրջապատող աշխարհում և ճանաչվում են ժամանակակից գիտությունների, մասնավորապես՝ հոգեբանամանկավարժական գիտության կողմից:

Հանրակրթական դպրոցի տարրական դասարաններում ուսուցանվող մաթեմատիկայի, մայրենի լեզվի և մյուս ուսումնական առարկաների միջև փոխադարձաբար օգտագործվող միջառարկայական կապերը պետք է դիտել որպես անժխտելի դիդակտիկական պայման, որը նպաստում է ուսուցման գիտականության և մյուս սկզբունքների պահպանմանը:

Բերեմ մի քանի օրինակ, որ տարրական դասարանների մայրենիի ժամերին միջառարկայական կապ է ստեղծվում մաթեմատիկա առարկայի հետ.

Օրինակ 1.Մայրենիի թեման է-Սովորեցնել չափը, գույնը և ձևը

Կապը մաթեմատիկայի հետ- Երեխաներին տրվում է երկրաչափական պատկերների հավաքածու, որի մեջ կա եռանկյուն, շրջան, քառակուսի, յուրաքանչյուրից՝ մեծ, միջին և փոքր, ինչպես նաև յուրաքանչյուր ձևից՝ երեք գույնի:Տալ խմբավորման տարբեր առաջադրանքներ, ասենք՝ խմբավորել բոլոր կապույտ եռանկյունները և ներկայացնել դրանց տարբերությունները: Կամ խմբավորել բոլոր կանաչ պատկերները և ներկայացնել:

Օրինակ 2. Առաջին դասարանում մայրենիի թեման է՝ «Գրական ստեղծագործության և ձայնագրության, տեսագրության համեմատություն՝ բանավոր խոսքի զարգացման նպատակով»

Կապը մաթեմատիկայի հետ-Աշակերտներին տալ հեքիաթի որևէ նկարազարդման երկու տարբերակ՝ որոշակի քանակով տարբերություններով(կամ մուլտֆիլմի՝ անմիջապես իրար հաջորդող երկու կադրերի լուսապատկերները) և առաջարկում գտնել ու հաշվել նկարներում եղած տարբերությունները:

Օրինակ 3.Մայրենի-տառուսուցում առաջին դասարանում

Կապը մաթեմատիկայի հետ- Գրատախտակին գրել սար բառը:Աշակերտները պատասխանում են ուսուցչի հարցերին

• Հեգելով պարզեք,թե ո՞րն է Ա տառը:

• Ի՞նչ տառ է առաջին տառը:

• Ի՞նչ տառ է վերջին տառը:

• Ի՞նչ կկարդաք, եթե հանեք առաջին տառը:

• Ի՞նչ կկարդաք, եթե հանեք վերջին տառը:

• Ի՞նչ կկարդաք, եթե առաջին ու վերջին տառերի տեղերը փոխեք, և այլն:

Օրինակ 4 Առաջին դասարանում մայրենիի թեման է՝ «Սովորեցնել բառից հնչյուններ հանելով կամ ավելացնելով, նոր բառեր կազմել»:

Կապը մաթեմատիկայի հետ-Երեխաներին առաջարկվում է կազմել բառաշարք՝ յուրաքանչյուր հաջորդ բառը ստանալու համար նախորդում մեկ տառ փոխելով և, տասը քայլից մուկ-ը վերածել մութ-ի:

Մուկ_----_----_---_---_---_---_---_---_---_ մութ

Օրինակ 5 Երկրորդ դասարանում մայրենիի թեման է ՝ Բանավոր կարճ ելույթի նախապատրաստում և ներկայացում

Կապը մաթեմատիկայի հետ- Երեխաները հաշվում են իրենց ելույթի նախապատրաստման և տևողության համար անհրաժեշտ ժամանակը:

Օրինակ 6 Երրորդ դասարանում մայրենիի թեման է՝ պատկերացում տալ գրավոր խոսքի մասին:

Կապը մաթեմատիկայի հետ- Երեխաները սովորում են, որ գոյություն ունի նաև նշանագրերի լեզու է պատկերագրեր, գաղափարագրեր, պայմանական նշաններ, մաթեմատիկայի լեզու՝ թվագրություն, նշաններ, թվաբանական արտահայտություններ և այլն: Իմանում են, որ մտքերը կարելի է գրի առնել ոչ միայն տառերի ու բառերի միջոցով, այլև թվերի:

Օրինակ 7 Առաջին դասարանում տառուսուցման ժամանակ յուրաքանչյուր տառ անցնելիս նաև նշել նրա թվային արժեքը:

Օրինակ 8 Չորրորդ դասարանի մայրենիի թեման է՝ «Մատենադարան»-ը:

Կապը մաթեմատիկայի հետ-Նշել,որ Մատենադարանի ամենամեծ ձեռագիր մատյանը կշռում է 27.5 կգ և ունի շուրջ 600 թերթ: Լավ պատկերացնելու համար առաջարկել այն համեմատել նույն կշռով հացահատկի հետ (դրա կշիռը նույնն է, ինչ կես պարկ հացահատկինը):

Մաթեմատիկան երեխային իրական կյանքի հետ կապելու լրացուցիչ հնարավորություն է ընձեռում: Այս առարկայի գործնական իմացությունը օգնում է երեխաներին իրենց գիտելիքները կիրառել նոր իրավիճակներում: Տեքստային խնդիրներն իրենց բովանդակությամբ ոչ միայն սոսկ մաթեմատիկական հաշվարկ կատարելու նպատակ են հետապնդում, այլև դրանք միջոց են միջառարկայական կապերի ապահովման և երեխաների համապիտանի կարողությունների զարգացման համար:

Այսպիսով, մայրենիի տարական ուսուցման գործընթացում մյուս ուսումնական առարկաների հասկացությունների օգտագործումը հոգեբանական տեսակետից պետք է նպաստի այդ դասարաններում սովորող աշակերտների իմացական գործունեության բարձրացմանը, և արդյունքում նրանք կստանան խոր և կայուն գիտելիքներ տվյալ առարկայից: