Просмотр содержимого документа
«Նախադպրոցական կրթություն»
Ֆիզկուլտդադար
-1-
Ծուռթաթ արջը մեծ ոտքերով ,
Անցավ փոքրիկ արահետով ,
Ճամփին հոգնեց , մի քիչ նստեց ,
Ոտքի կանգնեց , նորից քայլեց :
Արջը մի քիչ տանձ հավաքեց ,
Լողաց լճի ջրում կապույտ ,
Թիակն առավ թիավարեց ,
Հետո հոգնեց , դարձավ տուն:
-2-
Երկարականջ նապաստակը
Ցատկոտում էր բացատում ,
Ուտում կաղամբ , կրծում գազար,
Թռչկոտում արևի տակ :
Մեկ էլ գայլը մոտեցավ ,
Նապաստակը հենց տեսավ ,
Ոտիկներով թափ առավ ,
Վազեց ու իր տուն մտավ:
Գտիր քո պատկերը /մաթեմատիկական դիդակտիկ խաղ /
Նպատակը ՝ ամրապնդել երկրաչափական պատկերների իմացությունը , երաժշտության բնույթին համապատասխան շարժումներ կատարելով քայլել պատկերի շուրջ :
Նախօրոք հատակին գծվում են ուղղանկյուն , քառակուսի , շրջան և եռանկյուն:Դաստիարակը պայմանավորվում է , թե որ երաժշտության ներքո , որ պատկերի շուրջ պետք է քայլել : Հնչում է քայլերգ , քայլում են ուղղանկյան շուրջ , վալս՝ քառակուսու , օրորոցային՝ շրջանի, հայկական երաժշտություն ՝ եռանկյան :
Որ երեխան շփոթվում է, ժամանակավորապես խաղից դուրս է մնում :