Ուսուցման նախագծային մեթոդը առաջին անգամ կիրառվել է Իտալիայում 16-րդ դարի վերջում, երբ ուսուցման ավարտին ուսանող ճարտարապետները և ինժեներները ներկայացնում էին նախագծեր, որտեղից էլ առաջացել է ուսուցման այս մեթոդի անվանումը` ‹‹նախագծային ուսուցում››, իսկ նախագծային մեթոդի կիրառումը և տարածումը կարելի է բաժանել հինգ ժամանակաշրջանի.
1590-1765. Նախագծային մեթոդի կիրառման սկիզբը Եվրոպայի ճարտարապետական
դպրոցներում
1765-1880. Մեթոդը տեղափոխվում է Ամերիկա և լայնորեն կիրսռվում է
ուսումնական գործընթացում
1880-1915. Ամերիկայի բոլոր դպրոցներում ուսուցումը իրականացվում է միայն
նախագծային մեթոդով
1915-1965. Նախագծային մեթոդով ուսուցումը ‹‹վերադառնում›› է Ամերիկայից Եվրոպա
1965-մինչև մեր օրերը. Նախագծային մեթոդով ուսուցման վերածնունդը և
միջազգային տարածման երրորդ ալիք
Նախագծեր կազմելիս անհրաժեշտ է .
ընտրել հիմնականում առօրյա կյանքին առնչվող խնդիր`պրոբլեմ
նշել նպատակները և ձևակերպել առաջադրանքները` հարցերի ձևով
կազմակերպել ուսուցման գործընթացը և կանխատեսել արդյունքները
ներկայացնել արդյունքները և գնահատման սկզբունքները:
Նախագծային ուսուցման հեռավար նպատակը ոչ միայն խնդիր լուծելը կամ այն ընտրելն է, այլև իրական կյանքում սերտորեն փոխկապակցված հնարավորինս շատ հայեցակետեր բացահայտելն է:
Նախագծերի կազմման գործընթացը.
ա) թեմաներ ընտրելը և դրանք քննարկելը
բ) ենթաթեմաներ ընտրելը և հանձնարարելը (կազմակերպվում է ուսուցչի
կողմից կամ ընդհանուր համաձայնությամբ)
գ) հաղորդակցման ուղիներ ընտրելը (էլ. փոստ, անմիջական հանդիպումներ,
ստեղծագործական հավաքներ, սեմինարներ)
դ) հաղորդակցման ռազմավարության մշակելը(տեղեկությունների փոխանցման
պարբերականությունը և սովորողներին հանձնարարված մասերի վերաբերյալ
զեկույցների ստուգման վերջնաժամկետները)
ե) խմբերում փոքր թեմաներ քննարկելը և ներկայացնելը
զ) ներկայացումները պատրաստելը, նաև փոքր թեմաների մասին զեկույցները
‹‹իրար միացնելը››
է) խմբերի ներկայացումների քննարկումները
ը) դիտողությունները և գնահատումը:
Յուրաքանչյուր նախագիծ յուրօրինակ է և անվերջ, քանի որ խնդիրները վերացական հասկացություններ չեն, այլ վերցված են իրական կյանքից:
Չկա երկու նմանատիպ նախագիծ, քանի որ մասնակից սովորողները,
ուսուցիչները և ուսումնառության հանգամանքները մշտապես տարբեր են:
Նախագծային մեթոդով ուսուցումը պահանջում է սովորողների աշխատանքի
աստիճանական ծրագրավորում և իրականացվում է երկու տարբեր մակարդակով.
v առաջին մակարդակը վերաբերում է ամբողջ գործընթացին, որի ընթացքում սովորողներին հաղորդվում է հիմնարար գիտելիքներ, զարգացվում է որոշակի կարողություններ և հմտություններ(ուսուցիչը ուսուցման գործընթացի կազմակերպիչն է և առաջնորդը, ինչպես ավանդական կրթության դեպքում)
v երկրորդ մակարդակը ենթադրում է անհատական –հետազոտական նախագծերի ծրագրում և իրականացում (ուսուցիչը գործում է աննկատ և խորհրդատու է )
Տեղին է նշել, որ առաջին մակարդակում տարբեր կարողություններ ունեցող սովորողները հավասարապես են մասնակցում խնդրի լուծմանը, իսկ երկրորդ մակարդակում ուսուցիչներն ու սովորողները ունեն տարբեր դերակատարումներ` ուսուցչի ղեկավարման դերն աննշան է և նա գործում է աննկատ, իսկ համագործակցությունն իրականացնում է միայն գործողությունների համատեղ պլանավորման և գնահատման ժամանակ:
Դեդուկցիա (լատ.՝ deductio — բխեցում), մտահանգման (կշռադատության) տեսակներից, լայն իմաստով՝ հետազոտության մեթոդներից մեկը։ Դեդուկցիան ավանդաբար սահմանվել Է, ներկայումս էլ երբևմն սահմանվում է իբրև այնպիսի մտահանգում, որով ընդևանուր նախադրյալներից կատարվում է մասնավոր եզրակացություն, ն այդ առումով այն հակադրվում է ինդուկցիային։
Համանմանության մեթոդն իր հերթին, ելնելով տարբեր իրերի ու երեւույթների որոշ նմանություններից, հնարավորություն է տալիս ենթադրելու նաեւ նրանց այլ նմանությունների մասին: Այդ ենթադրությունների պրակտիկ ստուգումը մեծ խթան է հանդիսանում իմացության հետագա զարգացման համար:
Համանմանության մեթոդի հիման վրա առաջանում ու կիրառվում է մոդելավորման մեթոդը:
Մոդելավորման մեթոդը գործի է դրվում այն ժամանակ, երբ իմացության օբյեկտը վերին աստիճանի բարդ եւ դժվար ուսումնասիրելի է, կամ անմատչելի է, ինչպես, օրինակ, տիեզերական մարմինները, կամ տնտեսապես շահավետ չէ եւ այլն: Այդ դեպքում ուսումնասիրման համար տվյալ օբյեկտի փոխարեն ընտրվում է դրան որոշ չափով նման մի այլ օբյեկտ, շատ ավելի պարզ ու դյուրին ճանաչելի, մատչելի ու տնտեսապես շահավետ, որը եւ մոդել է կոչվում: Մոդելի համեմատությամբ ուսումնասիրության օբյեկտը հանդես է գալիս որպես բնօրինակ: Մոդելավորման մեթոդի օգնությամբ բնօրինակն ուսումնասիրելու համար նախ պետք է հարմար մոդել ընտրել, հետո այն ուսումնասիրել, ապա ստացված գիտելիքները հարմարեցնել ու տարածել բնօրինակի վրա եւ, վերջապես, արդյունքները ենթարկել փորձնական ստուգման: