Просмотр содержимого документа
«Ոսկեղենիկ գրաբար»
ԳՐԱԲԱՐ
ԴԱ ՈՍԿԻ Է,ԴԱ ԼԵԶՈՒ ՉԷ,ԱՅԼ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Է ,ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ,ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ,ՈՒԺ,ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ:ԱՅԴ ԲՈԼՈՐԸ ԵՍ ՀԻՄԱ ԵՄ ՍԿՍԵԼ ԶԳԱԼ:ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՄԵՆ ԲԱՆԻ ,ՄԻԱՅՆ ԹԵ ԻՐԱԳՈՐԾԵՄ ԻՄ ԵՐԱԶԱՆՔԸ:ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ,ՏԻՐԱՊԵՏԵԼ ԱՅԴ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԼԵԶՎԻՆ,ԵՎ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՍ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՄ:
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Ի՞նչ է գրաբարը.մեր մայրենի լեզվի ժամանակային մի փուլը ,թե՞ մեր հնագույն լեզվի միայն գրավոր մի տարբերակը:Մեզանում վաղուց կա այն մտայնությունը ,թե դեռևս վաղնջական ժամանակներից գրաբարը եղել է միայն գրավոր լեզու,իսկ կենցաղում ի սկզբանե կիրառել ենք աշխարհաբարը:
Դրա պատճառը, թերևս, հենց գրաբար բառի մեջ է՝գրա-բար:Առաջին բաղադրիչն անմիջապես գիր-ն է մատնանշում և բար բաղադրիչը թվացել է ոչ էական,այն պարզապես ընկալվել է որպես վերջածանց:Այստեղից էլ գրաբարը ընկալվել է որպես գրելու լեզու,գրավոր հաղորդակցության միջոց: Գիր և բար :Բար՝պտուղ,բերք…Ինչու՞գրաբարը չընթերցել որպես գրի պաշար,գրավոր հունձ/աբար վերջածանցի արմատը բար-պտուղ –ն է/ -այն ամենը ,ինչ արարվել,հավաքվել,ամբարվել ,մշակվել ,դարձել է մատյան, երգ, շարակնոց…Ողջ ստեղծագործ միտքը ,գեղարվեստական ու տեղեկատվական ողջ հավաքչությունը… Գրաբար, այսինքն ՝ոչ միայն լեզու,այլև այդ լեզվով արտահայտված ողջ խոսքը,ստեղծված ողջ գանձարանը:
Լեզուն մտածողություն է :ՈՒրեմն մեր ժողովրդի ողջ իմաստությունն ամբարված է գրաբարում:ԵՎ մեր ժողովրդի ողջ իմաստությունը ,գոնե զգալի մասը,արարված է գրաբարով…
Այսպես , թե այնպես, նվազագույնը 4500 տարի մտածել, գրել և համաժամանակյա արժեքներ ենք ստեղծել հենցգրաբարով:Չմոռանանք ,որ աշխարհաբար գրական հայերենը ընդամենը 200 տարվա պատմություն ունի:
Աշխարհի խոշորագույն համալսարաններում ,որպես կանոն, ուսումնասիրում են լատիներեն :Ինչու՞,անշուշտ ,ոչ այդ լեզուն կենցաղում գործածելու համար:Լատիներեն սովորում են ,որպեսզի կարողանան Լատիներեն բնագրեր ուսումնասիրել,որովհետև այդ լեզվով ստեղծված,նկարագրված և պահպանված են համամարդկային մտքի մնայուն արժեքներ:
Իսկ գրաբարո՞վ…
Միայն Մատենադարանում պահվող ձեռագրերի հազիվ միայն մեկ երրորդն է ամբողջությամբ ուսումնասիրված,ծանոթագրված,հրատարակված…Կարելի՞ է լինել լիարժեք բանասեր,պատմաբան ՝առանց գրաբարի իմացության:
Այսօր գրաբար սովորեցնում են միայն Գևորգյան հոգևոր ճեմարանում և հատուկենտ բուհերի հատուկենտ բաժիններում:ԵՎ գրաբարից հեռանալով ՝հեռացել ենք մեզանից և աստիճանաբար նաև այն հոգևոր արժեքներից ,ինչը եղել և մնում է մեր հպարտության առարկան:Անկախությունը վերագտած մեր հայրենիքի կրթական համակարգի բարեփոխումներով հարկ է ,որ գրաբարը մտնի հանրակրթական դպրոց:Գոնե ավագ դասարաններում:
Աշխարհի ամենահարուստ և ամենագեղեցիկ լեզվին տիրապետելով՝կունենանք նույնքան հարուստ և գեղեցիկ ներաշխարհ:
Ամենաանաղարտ ու հարուստ լեզուն գրաբարն է: