СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ռուբինյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում (1080–1219)։

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Երկիր Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Ծագում Բագրատունիներ
Տիտղոսներ Հայոց Իշխան Հայոց Թագավոր
Հիմնադիր Ռուբեն Ա
Մեծագույն ներկայացուցիչ Լևոն Բ
Հիմնում 1080
Ավարտ 1226
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Կրտսեր ճյուղեր Հեթումյաններ

Просмотр содержимого документа
«Ռուբինյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում (1080–1219)։»

Կիլիկիայի Հայկական Թագավորություն

Ռուբինյաններ





Ռուբեն 1-ին





1080-1095թթ․



1080 թ-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում նրա անունով կոչվել է Ռուբինյան։



Կոստանդին



1095-1100թթ․


 Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրել է Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098թ.ին՝ բյուզանդացիներից խլել է ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրել իշխանանիստ։


Թորոս 1-ին





1100-1129թթ․


1104թ․ գրավել է Սիս և Անավարզա քաղաքները, վերջինս դարձնելով մայրաքաղաք։ Թորոսը վրեժխնդիր է եղել Գագիկ 2-րդ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից։1111թ․ նա ձերբակալել և մահապատժի է ենթարկել Մանդալեի երեք որդիներին։ 1107թ․ հայ իշխան Գող Վասիլի  զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ 


Լևոն 1-ին




1129-1137թթ․


1132թ․ բյուզանդացիներից գրավել է Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։1137թ․ բյուզանդացիները մտել են Կիլիկիա։ Լևոնը ամրացել է Վահկա բերդում, դիմել ինքնապաշտպանության (6 ամիս), ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել։ Որդիներից մեկին՝ Թորոսին հաջողվել է փախչել և ետ վերադառնալ Կիլիկիա։



Թորոս 2-րդ




1145-1169թթ․



Մի քանի տարվա ընթացքում գրավել է Վահկան, Անավարզան, Մսիսը, Տարսոնը։ 1152թ․ բյուզանդական բանակը պաշարել է Մսիս քաղաքը։ Թորոս 2-ը ջախջախել է թշնամուն։1151թ․ հայոց կաթողիկոսի նստավայրը փոխադրել է Հռոմկլա, ուր մնացել է մինչև 1292թ․։ Նա վերականգնել է հայկական պետությունը և ստեղծել

30000-անոց բանակ։


Մլեհ





1169-1175թթ


Նա խաչակիրներից ետ է վերցրել Դաշտային Կիլիկիայի 3 խոշոր քաղաքները՝ Ադանան, Մսիսը և Տարսոնը։ Մլեհը բարեկարգել է Սիս քաղաքը և 1173թ․ դարձրել Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Իր իշխանության 5-րդ տարում՝ 1175թ․ Մլեհ իշխանը սպանվել է։


Ռուբեն 3-րդ




1175-1187թթ․


Օգտվելով Բյուզանդիայի և Իկոնիայի սուլթանության միջև առաջացած թշնամանքից՝ Ռուբենը գրավել է Կիլիկիայի արևմտյան շրջանները։ Այդպես Կիլիկիայում վերացվել են բյուզանդական տիրապետության վերջին հենակետերը։Ռուբենը կամովին գահը հանձնել է եղբորը՝ Լևոն 2-ին, և իրեն նվիրել կրոնին։

Լևոն 2-րդ



1187-1219թթ․

1189թ․ սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։

1194թ․ Սիս քաղաքում Լևոնի և Անտիոքի իշխան Բոհեմունդի միջև հաշտության պայմանագիր է կնքվել։ 1197թ․ Հենրիխ 4-ը պատվիրակության միջոցով թագ է ուղարկել Լևոնին։ Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս 3-րդ Անգելոսը նույնպես թագ է ուղարկել Լևոնին։ Լևոնը 2-ը թագադրվել է 1198 թ.  հունվարի 6–ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Լևոնին օծել է հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը։  Գրավել է Կիլիկիայի Լամբրոն բերդը, վերաշինել և բարեկարգել է Այաս ու Կոռիկոս նավահանգիստները, հիմնադրել է տարբեր տիպի դպրոցներ։ 1216թ․ գրավել է Անտիոք քաղաքը: