Просмотр содержимого документа
«Թումանյանի հեռազգացությունը»
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՌԱԶԳԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր,ջրօրհնեքի երեկոն
.Թամամշյանների տանը ընթրիքին հանկարծ թվաց ,թե հայրս մեռավ:
Տրամադրությունս վատացավ ,տխրեցի ,հյուրերը նկատեցին
,հանգստացրին ,բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն :Երեք օր հետո մարդ է
գալիս գյուղից , թե՝ հայրդ ջրօրհնեքի գիշերը մեռել է /հունվարի 5-ին/:
Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը:1911 թ.ամառվա մի շոգ օր էր:
Սենյակումս նստած պարապում եմ :Առավոտը ժամը ինը և կեսը կլիներ,
հանկարծ աչքիս երևաց Աղայանը ,որ ընկավ մայթի վրա և
մեռավ:Սարսափահար վեր կացա:Սենյակումս ման եմ գալիս ու չեմ
կարողանում ինքս ինձ հասկանալ:Ներս եկավ կինս,տեսավ ինձ գունատ ու
շփոթված:Ասի՝ բա՞ն ես ուզում ասել:Սկսեց ընտանեկան գործերից
խոսել:Ասում եմ ՝չե՞ս տեսնում Ղազարը մեռավ…Նա զարմացած նայում էր
վրաս:Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝Արտիկը, թե պապեն
/Ղազարոս Աղայանը / փողոցում ընկավ ,ուշքից գնաց ,տարան տուն..
Վեր կացա,գնացի , բայց զգում էի ,որ կենդանի չեմ տեսնելու
Ղազարին:Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր
Վարդանյանին.ձեռքով արավ,թե՝արդեն…
Հովհաննես Թումանյան