СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թրաֆիքինգ-մարդկանց վաճառք

Нажмите, чтобы узнать подробности

ՙՙԹրաֆիքինգ՚՚ թեմայի դասի պլան:

Просмотр содержимого документа
«Թրաֆիքինգ-մարդկանց վաճառք»

Դասի պլան

Դպրոց՝ ՀՀ, Լոռու մարզ, ՎանաձորիԱկսել Բակունցի թիվ 7 հիմնական

Ուսուցիչ` Լիլիթ Մինասյան

Դասարանը` 8-րդ

Ամիս, ամսաթիվ՝

Տևողությունը՝ 90 րոպե

Առարկան՝ հասարակագիտություն

Դասի թեման՝ թրաֆիքինգ՝ մարդկան շահագործում

Դսաի տեսակը՝ համակցված

Օգտագործվող մեթոդներ՝ մտագրոհ, բառախաղ, իմացական աղյուսակ, դեպքի ուսումնասիրություն, խմբային աշխատանք, դերախաղ:

Գնահատման մեթոդներ՝ ինքնագնահատում, ուսուցանող գնահատում:

Նպատակը՝

  • Ակադեմիական նպատակները` Սահմանի և բացատրի թրաֆիքինգ երևույթը: Թվի և նկարագրի թրաֆիքինգի ձևերը: Իմանա և թվի թրաֆիքինգի առաջացման պատճառները և դրան նպաստող գործոնները: Իմանա օրենսդրական պատժելիության մասին:

  • Հմտությունների զարգացման նպատակներ՝ մեկնաբանի թրաֆիքինգի առաջացման պատճառները: Վերլուծի հասարակության , պետության և զոհերի վրա թրաֆիքինգի հետևանքները: Ձեռք բերի կարողություններ և հմտություններ անծանոթ իրավիճակում իրեն կառավարելու համար: Որոշի իր դերը թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում:

Անհրաժեշտ պարագաներ՝ պլակատներ, սլայդներ, գրականություն, իրազեկման անկյուն:

Դասի ընթացքը՝ Կարճ 5 րոպեանոց նախաբան, դասի նպատակների, կիրառվող մեթոդների, վերջնարդյունքի մասին: Սովորողների համար դասանյութը կազմված է ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞ համակարգով: Թրաֆիքինգ բառով մտագրոհ, բառախաղի իրականացում, թրաֆիքինգի պատճառների և նպաստող գործոնների գծապատկերի վերլուծություն:

Խմբային աշխատանք – գրական ստեղծագործությունների վերլուծություն, հետևություն: Թրաֆիքինգի ձևերը սլայդի միջոցով ուսումնասիրում, ամրապնդումը՝ տեսաֆիլմերի միջոցով:

Թրաֆիքինգի օրենսդրական պատժելիությունը: Սլայդի միջոցով վերլուծություն: Զոհերը, պաշտպանությունը և հետևանքները վերլուծել խմբային աշխատանքով:

Թրաֆիքինգի կանխարգելումը բինգո աղյուսակի միջոցով:

Հետադարձ կապ ուսուցանող թեստի միջոցով:



Թրաֆիքինգի բինգո հարցաթերթիկ

Հնարավոր է արդյոք ի սպառ վերացնել թրաֆիքինգը

Թրաֆիքինգի դրսևորման մեկ օրինակ

Թրաֆիքինգի մեկ պատճառ

Թրաֆիքինգի մեկ հետևանք

Թրաֆիքինգի դրական մեկ կողմ

Թրաֆիքինգի ամենատարածված մարզը

Ինչպե՞ս կվարվեք, եթե ենթարկվեք թրաֆիքինգի

Ինչպե՞ս կվարվեք, եթե ձեզ առաջարկեն հանդես գալ որպես թրաֆիքյոր

Թրաֆիքինգի մեկ օրինակ

Թրաֆիքինգ տարածողները

Թրաֆիքինգի դեմ պայքարող անհատ կամ կառույց

Թրաֆիքինգի կանխարգելման միջոց



Ուսուցանող թեստ



  1. ………… Մարդկանց շահագործումը անվանում են նաև թրաֆիքինգ:

  2. ………… Թրաֆիքինգը անլեգալ ստրկություն է:

  3. ………… Մարդկանց առևտրի զոհերն իրենք են մեղավոր, քանի որ չափազաննց միամիտ են:

  4. ……….. Մարդկանց առևտուրը չի սպառնում զգոն մարդկանց:

  5. ……….Ձեր անձը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է գտնվեն միայն ձեր մոտ:

  6. ……… Մարդ առևտրի զոհերը գյուղական վայրերից են , կամ էլ հանդիսանում են այլ ազգի ներկայացուցիչներ:

  7. ……… Աշխատանքային պայմանագիր կնքելիս պետք է նախօրոք ծանոթանալ նրա բովանդակությանը:

  8. ……….. Արտասահման մեկնելիս անհրաժեշտ է իմանալ հայկական դեսպանատների հասցեներն ու հեռախոսահամարները:

  9. ………. Արդի ժամանակաշրջանում կարելի է արագ, հեշտ և մեծ գումար վաստակել:

  10. ……….Բարձրագույն կրթությամբ մարդիկ չեն դառնում մարդկանց առևտրի զոհ: