СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ծծմբական թթվի ֆիզիկական հատկությունները և արտադրությունը

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Ծծմբական թթվի ֆիզիկական հատկությունները և արտադրությունը:

Ծծմբական թթվի քիմիական բանաձևն է՝ H2SO4

 

 

        կառուցվածքային բանաձևը            

 

 

                                            մոլեկուլի մոդելը

  

Ֆիզիկական հատկությունները:

Ծանր, չցնդող, յուղանման հեղուկ է, ρ=1,84գ/սմ³, լավ լուծվում է ջրում`անջատելով մեծ քանակությամբ ջերմություն: t° հալմ. =10,3°C, t°եռ. =296°C, օժտված է ջուր խլելու ընդունակությամբ (ածխացնում է թուղթը, փայտը, շաքարը):

 

     

      

 

Ուշադրություն

Ծծմբական թթուն փոքր բաժիններով պետք է լցնել ջրի մեջ և ոչ թե հակառակը: 

Ծծմբական թթուն ջրում լուծելիս ջերմաստիճանը հասնում է 100°C-ի:

 

 

Ծծմբական թթվի արտադրությունը:

 

 

Ծծմբական թթվի արտադրության հիմնական փուլերն են՝

 

Առաջին փուլ. ծծմբի(IV) օքսիդի ստացումը.

S +O2 = SO24FeS2 + 11O2 = 2Fe2O3 + 8SO2 2CuS+3O2=2SO2+2CuO

 

 

Երկրորդ փուլ. SO2-ի օքսիդացումը. մաքրելուց, չորացնելուց և ջերմափոխանակիչի միջով անցկացնելուց հետո մղում են կոնտակտային ապարատ (450°С–500°С, կատալիզատոր` V2O5), որտեղ SO2-ը (ծծմբային անհիդրիդը) փոխարկվում է SO3-ի (ծծմբական անհիդրիդի).

 

2SO 2+ O 2=2SO3

 

 

Երրորդ փուլ. կլանող աշտարակում SO3-ը կլանում են խիտ ծծմբական թթվով: Կլանման համար չի կարելի ջուր օգտագործել, որովհետև գոյանում է ծծմբական թթվի մանր կաթիլներից կազմված մառախուղ.

 

nSO3 + H2SO4(խիտ)  −→−  (H2SO4∙ nSO3)  (օլեում)