СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Յոհան Սեբաստիան Բախ

Категория: Музыка

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Յոհան Սեբաստիան Բախ»


Յոհան Սեբաստիան Բախ

Գերմանացի անվանի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Սեբաստիան Բախի (1685թ. մարտի 31 - 1750թ. հուլիսի 28) արվեստը համաշխարհային մշակույթի գագաթներից է: Նա երաժշտության պատմության մեջ ընդհանրացրել է բարոկկոյից դասականության անցման շրջանի նվաճումները: Բազմաձայնության չգերազանցված վարպետ է:

Բախերի տոհմը XVII–XVIII դարերում երաժիշտների մի քանի սերունդ է տվել: Սեբաստիան Բախը ծնվել է 1685 թվականի մարտի 31-ին: Ջութակի դասեր է առել հորից և միաժամանակ երգել է դպրոցական երգչախմբում: 9 տարեկանում որբացել է, և նրա դաստիարակությամբ ու երաժշտական կրթությամբ զբաղվել է ավագ եղբայրը՝ Քրիստոֆը:

 

1700թ.-ին Բախն ավարտել է Օրդրուֆի, 1703թ.-ին՝ Լյունեբուրգի գիմնազիաները: Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ պատանին վաղ հասակից նվագել է երգեհոն, ջութակ ու կլավեսին, ուսումնասիրել և յուրացրել է եվրոպական երաժշտարվեստի տարբեր ոճեր: Եղել է պալատական ջութակահար, եկեղեցու երգեհոնահար, ղեկավարել երգչախումբ և ուսանողական «Երաժշտական կոլեգիան»:

 

Բախն իր երաժշտության մեջ մարմնավորել է այն լավագույնը, որ կուտակել էր ոչ միայն Բախերի հռչակավոր տոհմը, այլև ողջ գերմանացի ժողովուրդը: Նա գրել է տարբեր ժանրերի 1000-ից ավելի երկեր (բացառությամբ օպերայի)`   խոշոր վոկալ-սիմֆոնիկ, քնարափիլիսոփայական բովանդակությամբ կանտատներ, պասսիոններ, մեսսաներ, օրատորիաներ և պատարագներ:

 

Ստեղծել է նաև գործիքային երաժշտություն: Երգեհոնի համար գրել է մոտ 250 ստեղծագործություն (պրելյուդ, տոկատ, ֆուգա, սոնատ և այլն), որոնք երգեհոնային երաժշտության գոհարներից են, կլավեսինի 200-ից ավելի գործեր, նաև պրելյուդի և ֆուգաների 48 շարք: Երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն նրա ջութակի և թավջութակի մենանվագները, 6 «Բրանդենբուրգյան կոնցերտներ»-ը և այլ ստեղծագործություններ:

 

Բախն առաջինն է ստեղծել կոնցերտներ 1, 2, 3 և 4 կլավեսինի համար նվագախմբի հետ: Կյանքի վերջին տարիներին անհաջող վիրահատությունից հետո կորցրել է տեսողությունը, սակայն շարունակել է ստեղծագործել: Մահացել է 1750 թվականի հուլիսի 28-ին: Կոմպոզիտորի մահից հետո մոտ 80 տարի չի հնչել նրա երաժշտությունը, անհետացել է նաև գերեզմանը:

 

Բախի երկերն առաջինը կյանքի է կոչել գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը: 1829թ. նա ներկայացրել է մեծ կոմպոզիտորի ամենավեհ երկերից «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասսիոնը, որով սկսվել է Բախի ստեղծագործությունների հաղթարշավը: 1950թ.-ից Լայպցիգում 4 տարին մեկ անցկացվում է Բախի անվան միջազգային երաժշտական մրցույթ: