ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Տարածքը` 3799 կմ2
Բնակչությունը` 235,5 հազ. բնակիչ
Կենտրոնը` ք. Վանաձոր
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ: Այն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ: Տարածքի մակերևույթը լեռնային է, աﬔնա բարձր կետը Թեժ լեռան գագաթն (3101 մ) է, աﬔնացածրը` Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում է (մոտ 380 մ): Մարզին բնորոշ են ծալքաբեկորավոր լեռները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները և անդնդախոր ձորերը: Մարզի հյուսիսային հատվածում Լոռու գոգավորությունն է, իսկ հարավում` Փամբակի : Դրանք ﬕմյանցից բաժանվում են Բազուﬕ լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը , որտեղով անցնում է Վանաձոր–Ս տեփանավան խճուղին: Այստեղ 1828 թ. Էրզրում ﬔկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակը Պարսկաստանից Թիֆլիս փոխադրող խմբին: Լոռու գոգավորությունը ﬕ սարահարթ է, որի արևմտյան տափարակ մասում` Տաշիրի դաշ տում կան ճահ ճապատ տե ղամասե ր:
Մարզի կլիման հաﬔմատաբար խոնավ է: Տարեկան տեղուﬓերի քանակը 500-800 մմ է: Նախալեռնային մասերում ձﬔռը կարճատև է ու ﬔղմ, ամառը` տևական ու շոգ: Միջին բարձրություններում ձﬔռը ձնառատ է, բայց ոչ խիստ, ամառն արևոտ է, տաք, օդը` մաքուր և խաղաղ:
Մարզի գլխավոր գետը Դեբեդն է ` Ձորագետ , Փամբակ, Մարցագետ գլխավոր վտակներով: Գետերն արագահոս ու ջրառատ են, ունեն էներգետիկ և ոռոգիչ նշանակություն: Մարզը հարուստ է նաև հանքային աղբյուրներով: Լոռու մարզում տիրապետում են լեռնատափաստանային և լեռնաանտառային լանդշաֆտները: Անտառածածկ է տարածքի մոտ 1/5-ը :
Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է: Հայտ նի են հատ կապես պղնձի ու բազմաﬔտաղների (Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Թեղուտ), հրակայուն կավերի (Թումանյան), գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը: Շատ են տարբեր դարերից ﬔզ հասած պատմաճարտարապետական հուշարձաննե րը:
Սանահին
միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում: Այժմ Հայաստանի Հանրապետության Լոռւ մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:
Հաղպատ
Հաղպատ , հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր, նախկին համալսարան Հայաստանի Լոռումարզի Հաղպատ գյուղում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ –ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի , եկեղեցի Լոռու մարզի Օձուն գյուղում։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ներկայումս գործում է։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում
Ախթալայի բերդն ու վանքը
Ախթալայի բերդ, միջնադարյան բերդ Հայաստանի Լոռու մարզի Ախթալա ավանում [2 ] : Տեղադրված է թերակղզի հիշեցնող երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված բարձրավանդակի վրա:
Ճիշտ օգտագործելով բնական դիրքը, Բագրատունի արքայատնից ճյուղավորված Կյուրիկյանները 10-րդ դարում այստեղ կառուցում են այս ամրոցը, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները: Ամրոցը հայտնի էր Պղնձահանք անունով: Հետագայում ամրոցը անցել է Զաքարյան իշխանական տան տիրույթին: Ամրոցի տարածքում է գտնվում նաև համանուն՝ Պղնձահանք վանքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ախթալայի վանք ՝ բաղկացած երեք եկեղեցուց:
Ֆրանսիացի հնագետ, ազգագրագետ և պատմաբան Ժակ դը Մորգանը, ոբ 19-րդ դարում եղել է Ախթալայի պղնձահանքերի տնօրենը, Ախթալայի բերդում իրականացրել է պեղումներ և հայտնաբերել է հնություններ, այդ թվում հայտնաբերել է ռազմական սակը (մ.թ.ա. 6000 թթ.). այժմ այն պահպանվում է Փարիզում:
ԼՈՌԵԲԵՐԴ
Լոռե կամ Լոռեբերդ տանող ճանապարհն անցնում է Ստեփանավան քաղաքով: Վերջինիս հարավ-արևմտյան եզրին գտնվում է եկեղեցու՝ միանավ դահլիճի խորանի մնացորդը՝ պատերի առանձին երկու զանգվածի ձևով՝ 3-5 մ. բարձրությամբ: Մնացորդներից դժվար է որոշակի կարծիք կազմել եկեղեցու հորինվածքի և ժամանակի մասին: Շինարարական տվյալներով հավանական է, որ այն պատկանել է զարգացած միջնադարին: Լոռե բերդաքաղաքի մնացորդները գտնվում են Ստեփանավան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք՝ Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթի վրա: Ներկայումս անբնակ է, ավերակ: Հիմնադրվել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ՝ Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինի (989-1048
Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ: Մատենագիտական հիշատակություններից երևում է, որ Քոբայրը՝ որպես մենաստան, 12-րդ դ. կեսերին արդեն կազմավորված և հռչակված է եղել: Անվան ծագումը կապվում է այր (քոբ) բառի հետ: Գտնվում է Անդրերկաթուղու Քոբեր կայարանի (Թումանյանի շրջան) հարավարևմտյան մասում՝ Դեբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա:
Խորակերտի վանք
Խորակերտի վանքը գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղի մոտ՝ Լալվար լեռան արևմտյան փեշերին: Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։ Քաղաքը IXդ. Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Ողորմածի որդի Գուրգենը։ Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251թ.-ին: Ըստ ճարտարապետական ոճական վերլուծության, եկեղեցին հիմնականում XIդ. կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251թ.-ին։ Առանձնահատուկ է եկեղեցու գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ միակ օրինակը), որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2մ), որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Գմբեթը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված կառուցվածքային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով: Խորակերտի վանք
Թռչկանի ջրվեժ