Просмотр содержимого документа
«Մակբայների շարահյուսական կիրառությունը»
Մակբայների շարահյուսական կիրառությունը
1. Մակբայները հիմնականում ցույց են տալիս գործողության հատկանիշ: Նրանք նախադասության մեջ հանդես են գալիս տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի պարագաների պաշտոններով:
Կան մակբայներ, որոնք խոսքում հանդես են գալիս տարբեր իմաստներով: Այդպիսի մակբայները կոչվում են ընդհանրական:
Որոշ ընդհանրական մակբայներ տարբեր կիրառությունների դեպքում դրսևորվում են տարբեր իմաստներ: Օրինակ՝ մեկ- մեկ մակբայը կարող է արտահայտել և՛ ձևի իմաստ, և՛ չափի իմաստ:
Օրինակ՝ Եղնիկը մեզնից թաքուն մեկ-մեկբարձրանում էր պատշգամբը և լռիկ նայում էր հեռու անտառներով փաթաթված սարերին- ժամանակի պարագա: Նա բոլորին մեկ- մեկ համբուրեց և դուրս եկավռ ձևի պարագա:
2. Մակբայը լրացնում է թվականով արտահայտված անդամին: օրինակ՝ Քաղաքին մոտենալով՝ սյունեցիները նկատել էին , որ նրա արևելյան դռան մոտ ընդամենը երկու զինվոր է կանգնած:
3. Մակբայը կարող է դրվել նաև ածականների ու մակբայների վրա՝ առավելապես ցույց տալով հատկանիշի աստիճանը կամ գործածվելով մի այլ նշանակությամբ: Այդ լուռ տեսարանը չափազանց հուզիչ էր:
4. Որպես հատկանիշ ցույց տվող բառերի կարգ՝ մակբայը շփման կետեր ունի ածականի հետ, միայն այն տարբերությամբ, որ եթե ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ, ինչպես՝ գեղեցիկ գրիչ, լավ մարդ, ապա մակբայը ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ՝ չափազանց գեղեցիկ գրիչ, շատ լավ մարդ: եթե այս վերջին կետը այլ լեզուների համար նշանակություն ունի, ապա հայերենի համար այդ էլ էական ու վճռական նշանակություն չունի, որովհետև որակական ածականները ոչ միայն կարող են գործածվել գոյականների հետ՝ ցույց տալով առարկայի հատկանիշ, այլև կարող են գործածվել բայերի հետ՝ ցույց տալով գործողության հատկանիշ:
Այլ կերպ ասած՝ հայերենում որակական ածականները և մակբայները շատ դեպքերում տարբերակված չեն, և միևնույն բառը կարող է հանդես գալ և հանդես է գալիս ածականի ու մակբայի դերով:
5. Որոշ մակբայներ ունեն համեմատության աստիճաններ: Մի վայրկյանում նրա չքնաղ աչքերը մթնեցին, սիրտն սկսեց ավելի արագ բաբախել: