Просмотр содержимого документа
«Մանկավարժական հետազոտությունների գիտական հասկացությունը»
Մանկավարժական հետազոտությունների գիտական հասկացությունը
Հետազոտության հիմնախնդիր
Վեր հանել մարդկային փոխհարաբերությունների հանգուցալուծումը:
Թեմա
Հակոբ Օշականի պատմվածքները
Արդիականություն
Զուգահեռներ անցկացնել հնի և նորի մտահորիզոնի տարբերությունների մասին:Սերունդների բախում:Ի՞նչը կարող է լինել ընդհարումների պատճառը:Ձուլումը այլ ազգի,կրոնի,մշակույթի:Պատմվածքները որպես դաստիարակչական խթան:
Նպատակը
Պատմվածքների դաստիարակչական ազդեցությունը:Զարգանում է մտահորիզոնը:
Ահազանգում է հայրենիքից հեռու ապրող երիտասարդների ձուլման մասին,նրանց վարքուբարքի,աշխարհայացքի,դավանանքի և այլ մտահոգությունների մասին:
Ինչո՞վ է տարբերվում Հայաստանում ապրող երիտասարդի մոտեցումները օտար հողում ապրող հայի երիտասարդի մոտեցումներից:
Հ.Օշականի պատմվածքներում ի՞նչ դերակատարում ունեն կանայք հասարակության մեջ և ընտանիքում:Օշականի պատմվածքները ի՞նչ ազդեցություն կթողնեն , ի՞նչ կսովորեցնեն և ի՞նչ կփոխեն:
Օբյեկտը
Ուսումնասիրել պատմվածքների հերոսների կյանքը,կենցաղը,ի՞նչ խնդիրներ են մտահոգում և առաջ մղում,ի՞նչ քայլերի կարող են գնալ դեմ լինելով սկզբունքներին:Բացահայտել պատմվածքների հերոսների,հատկապես կանանց ներաշխարհը:Բացահայտել շրջապատի ազդեցությունը անձի ներաշխարհի վրա:Ինչպե՞ս կարող է փոխել միջավայրը մարդուն: Ի՞նչ միջավայրում և տեղանքում է ապրում մարդը:
Առարկա
Ուսումնասիրության առարկա է դառնում մարդկային մոտեցումները,
բնավորության գծերը,արարքները ,բարքուբարքը,հարաբերությունները,
որոշումները,կատարած աշխատանքը,դրդող քայլերը,միջավայրի ազդեցությունը,ընտանիքը,շրջապատը,աշխատանքը:
Վարկած
Շփումներից,հարցումներից պարզ է դառնում,թե որքանով են պատմվածքի հերոսները համապատասխանում իրականության մեջ ապրող մարդկանց:
Խնդիրներ
Առաջ են քաշվում բազում խնդիրներ:Օտարին ձուլվելու,ընդունում են տվյալ երկրի վարքն ու բարքը,կրոնի,դավանանքի մերժում,ենթարկվում են տվյալ երկրում գործող օրենքներին:
Գիտական նորույթ
Շատ կարևոր է ,որ հետազոտության ընթացքում ի՞նչ նյութեր ենք քաղել:Կարդում և վերծանում ենք մարդկային արժեքների կարևորումը:
Տեսական և գործնական նշանակության գիտության ու պրակտիկայի համար շատ կարևոր է ճիշտ եզրահանգման մոտենալ:Դրա համար անհրաժեշտ է սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերել այս կամ այն հարցի վերաբերյալ:
Շատ կարևոր է աշակերտների մոտ բարձրացնել հոգևոր արժեքների պատկերացումները,նրանց մեջ սերմանել ազգապահպանման ,հայրենիքին նվիրված աշխարհայցքը:Բարձր գնահատեն և ընտանիքի դերը,և հայրենիքի: