СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժական տեխնոլոգիաներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մանկավարժական տեխնոլոգիաներ»

Մանկավարժական տեխնոլոգիաներ: Համագործակցային տեխնոլոգիա


Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիան դասավանդողի գործողությունների հաջորդական, փոխկապակցված համակարգն է, որի նպատակը մանկավարժական այս կամ այն խնդրի լուծումն է:

Բացահայտելով «մանկավարժական տեխնոլոգիա» հասկացության էությունը` ճապոնացի մտածող Տ. Սակամոտոն նշում է, որ մանկավարժական տեխնոլոգիան ենթադրում է համակարգային մտածողություն, ինչը նպաստում է «ուսուցման, կրթության համակարգմանը»: Այսինքն` կարող են ասել, որ ուսուցման նկատմամբ համակարգային մոտեցումը «մանկավարժական տեխնոլոգիա» հասկացության էական բնութագրիչն է:

Ժամանակակից դիդակտիկայում ներկայացված են մանկավարժական տեխնոլոգիաների մի շարք դասակարգումներ:

Համագործակցային ուսուցման տեխնոլոգիա: Համագործակցային ուսուցման տեխնոլոգիան ըստ կիրառման եղանակի ընդհանուր մանկավարժական տեխնոլոգիա է, որի հիմքում մարդասիրական մանկավարժության դրույթներն են: Համագործակցային ուսուցման հիմքում տարբեր ուսումնական իրավիճակներում սովորողների համատեղ ակտիվ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գաղափարն է: Սովորողները միավորվում են խմբերում, նրանց տրվում է առաջադրանք, ընդ որում յուրաքանչյուրը պատասխանատում է ոչ միայն իր, այլև ամբողջ խմբի աշխատանքի արդյունքի համար: Այդ պատճառով էլ ավելի թույլ առաջադիմություն ունեցող սովորողները ձգտում են սովորել: Արդյունքում աշխատում է ամբողջ դասարանը, քանի որ առաջադրված խնդրին միասնական լուծում են տալիս:

Համագործակցային ուսուցման տեխնոլոգիայի կիրառումը ուսուցչին հնարավորություն է տալիս ստեղծագործաբար մոտենալ ուսուցման գործընթացին, դասավանդվող առարկային, սովորողներին, նպաստում նրա մասնագիտական-մանկավարժական կոմպետենտության դրսևորմանը:

Համագործակցային ուսուցման սոցիալական արդյունքը անձի զարգացումն ու անհատականության ձևավորումն է: Համագործակցային ուսուցման տարրերն են`

  • դրական փոխկախվածությունը,

  • դեմառդեմ փոխազդեցությունը,

  • անհատական հաշվետվությունն ու պատասխանատվությունը,

  • միջանձնային կամ փոքր խմբերով աշխատանքի հմտությունները,

  • խմբային գործընթացը,

  • փոխներգործուն/ինտերակտիվ առաջադրանքը:

Համագործակցային ուսուցման տեխնոլոգիայի հիմքում խմբերի ձևավորումն է որոշակի մշակված սկզբունքներով: Համագործակցային խմբերը ձևավորվում են մի քանի եղանակով`

  • համասեռ` աշխատանքային կարողությունները համազոր են,

  • պատահական` խումբը կազմվում է պատահական` վիճակահանությամբ, հաշվելով, կտրտված բացիկներով և այլն,

  • ըստ հետաքրքրությունների կամ ինքնակամ,

  • տարասեռ` ընդգրկված են տարբեր` ուժեղ, միջին, թույլ կարողություններով աշակերտներ:

Առանձնացվում է համագործակցային ուսուցման խմբերի հետևյալ տեսակներ.

  • Համագործակցային ֆորմալ խումբ – փոքր խմբեր են /երկուսից չորս անդամ/, կարող են գործել մեկ դասաժամից մինչև մի քանի շաբաթ և իրականացնել որևէ առաջադրանք:

  • Համագործակցային ոչ ֆորմալ խմբեր – ժամանակավոր գործող խմբեր են, որոնց գործունեությունը կարող է տևել մի քանի րոպեից մինչև դասաժամի ավարտը:

  • Համագործակցային ուսուցման հենակետային խմբեր - կայուն անդամներով երկարաժամկետ, տարասեռ խմբեր են, որոնց աշխատանքը տևում է ողջ դասընթացի կամ ծրագրի շրջանակներում:

Տարրական դպրոցում ֆորմալ, ոչ ֆորմալ և հենակետային խմբերի ձևավորումը ընդունելի է: Ուսուցիչը ինքն է որոշում թե տվյալ թեմայի շրջանակներում ինչպիսի խմբեր կարելի է ձևավորել, ինչ խոսք, կարևորվում է նաև սովորողների զարգացվածության աստիճանը, խմբում աշխատելու ցանկությունը: