Անձ – գիտակցություն և ինքնագիտակցություն ունեցող սոցիալակն էակ, ով ունի դեր, պարտականություններ, իրավունքներ, կարող է կարգավորել և վեևահսկել իր վարքը և պատասխանատվություն կրել իր արարքների համար:
Անձնային գծեր - մարդու վարքի մշտական, կայուն ու տիպիկ յուրահատկությունները:
Անձնային ներուժ- անձի`անհատա-հոգեբանականան առանձնահատկությունների ընդհանրացված, համակարգային բնութագիրն է, որն հնարավորություն է տալիս որոշումներ կայացնել և կարգավորել սեփական վարքը` հաշվի առնելով և գնահատելով իրադրությունը, սակայն, ելնելով նախ և առաջ սեփական ներքին պատկերացումներից և չափորոշիչներից:
Անձնակողմնորոշիչ դաստիարակութուն- օգնել աճող սերնդին, սովորեցնել նրանց ինքնուրույն լուծել խնդիրները, պատասխանել ո՞վ եմ ես, ինչպե՞ս եմ ապրում, ինչու՞ եմ այդպես անում, ի՞նչ եմ ուզում կյանքից, ինձնից, ուրիշներից
Ազատություն- Այն իր մեջ ներառում է ինքնազարգացում, ինքնորոշում, ինքնագիտակցում, ինքնաիրացում և այլ, միայն մարդուն հատուկ «ինքնա» - ներ, որոնք հրատապ են նրա զարգացման ու կրթության խնդիրների լուծման ընթացքում:
Ազատ դաստիարակութուն- երեխայի ազատ ընտրության և ինքնուրույնության հնարավորություն:
Ակտիվություն- ստեղծել նյութական և իդեալական կառույցներ, որոնք իրականում չունեն համարժեքը:
Անհատ- կենսաբանական օրգանիզմ է, կենսաբանական տեսակ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը:
Անհատականություն – Անձի առանձնահատուկ և անկրկնելի անհատական գծերի ամբողջություն, որը բնորոշ է միայն իրեն: Անհատականություն դառնալու համար մարդը պիտի ձևավորվի որպես անձ:
Անտրոպոգենեզ- (Homo) ցեղի բոլոր տեսակների ծագումն ու զարգացումը օրգանական, հոգեկան և սոցիալ-մշակույթային տեսանկյուններից:
Բանական էակ- մարդը գիտակցում է իր գոյությունը ժամանակի և տարածության մեջ, ճանաչում է ինքն իրեն, շրջապատող աշխարհը, կատարում է ինքնավերլուծություն, ինքնաքննադատում, ինքնագնահատում:
Բնավորություն- արտահայտված ու սերտորեն փոխկապակցված անձի որակներն են:
Դեմոգրաֆիա-մարդու վերարտադրության օրինաչափություններյ:
Ընտրողականություն - Մարդը իրականացնում է ոչ միայն տեսական, այլև սեփական ծրագիրը՝ստեղծելով ցանկալի ապագայի մոդելներ:
Թեոցենտրիստիզմ - մարդու ծագումը, բնույթը, նպատակը, ողջ կյանքը պայմանավորված են Աստծու գոյությամբ:
Ինքնազարգացում- մարդու գիտակցական գործունեությունն է`ուղղված անձի առավել ամբողջական ինքնաիրականացմանը:
Ինքնակառավարում, վերահսկողություն - հնարավորություն են տալիս ճշգրտում մտցնել վերջնական արդյունքի մեջ:
Ինքնավերահսկողություն- սեփական անձի ներքին կյանքի և արտաքին վարքի կարգավորման ու դրանց ցանկալի ուղղություն տալու մարդու ընդունակությունն է:
Հոլիզմ- երեխայի ամբողջական ուսումնասիրում:
Մարդ- Մարդը ոչ միայն անհատ, անձ, այլև անատոմիական կառուցվածքով, ֆիզիոլոգիայով, սոցիալական դերով և դիրքով օժտված էակ:
Մանկավարժական տեխնոլոգիա- մանկավարժական որևէ խնդրի լուծմանն ուղղված մեթոդների և մեթոդիկաների, հնարների, նախապես մշակված, նախատեսված և հաջորդաբար իրականցվող գործողությունների ծրագիր է:
Պալեոնտոլոգիա - մարդու նախապատմությունը
Ռեֆլեքսիա, ինքնագիտակցում - մարդու իր նմաններից առանձնանալու, սեփական կերպարը կառուցելու, ինքնագնահատական տալու, մտքերը վերլուծելու, սեփական հնարավորությունները և հեռանկարները որոշելու, մտածողության տեսություն մշակելու ընդունակությունները:
Վերացարկում- գլխավորը, անհրաժեշտը, ընդհանուրը առանձնացնել կարողանալը, պատահականից, երկրորդականից շեղվել:
Ունիվերսալություն- ազատ, ակտիվ, ունիվերսալ շարժում` ըստ իրերի ձևի, այդպիսի շարժումը բնութագրվում է մտածող մարմնի գոյության միջոց:
Փիլիսոփայական անտրոպոլոգիա- ուսումնասիրում է մարդու գոյության անհատական և այլ ձևերը, սինթեզում է նրա տեսական և արժեքային էությունը: