Просмотр содержимого документа
««Մարդու իրավունքներ»»
Առարկան - Հասարակագիտություն
Դասարան - 9-րդ
Թեման - Մարդու իրավունք
Նպատակը՝
Իմանալ Մարդու իրավունքի մասին
Ներկայացնել ՄԻ բովանդակությունը
Կարողանալ վերլուծել ՄԻ էությունը և հատկանիշները
Թվարկել ՄԻ միջազգային օրինաշարները
Հիմնական հարցեր՝
Ի՞նչ է իրավունքը:
Ի՞նչ բովանդակւթյուն ունի ՄԻ:
Ի՞նչ զարգացման փուլերի բաժանվում:
Թվարկել ՄԻ հատկանիշները և տեսակները
Մեթոդներ և հնարներ՝ Մտագրոհ, երեք բանալի մեկ կողպեք, խմբային աշխատանք, շնորհանդես, կարճ դասախոսություն. Էստաֆետի մեթոդ
Ուսուցման միջոցներ ՝ դասագիրք, A4 ֆորմատի թուղթ, համակարգիչ, դիոպրոեկտոր, գրատախտակ, , գունավոր թուղթ, գրիչ, սոսինձ,դասագիրք
Դիտակտիկ նյութեր՝ նկարներ որտեղ իրավաունք կլինի պատկերված
Դասատիպը՝ Խառը , համակցված
Դասի կառուցվածքը՝ ԽԻԿ համակարգ
Խթանում
- Պաստառին կատարել մտագրոհ վարժությունը հասկացւթյամբ: Այս վարժությունը նպատակունի ունի կենտրոնացնել աշակերտների ուշադրությունը և ստուգել նախնական գիտելիքները, որը հիմք կհանդիսանա նոր նյութի մատուցմանը:
ԻՐԱՎՈՒՆՔ
Աշակերտները իրենց մտքերը արտահայտում են այդ հասկացության վերաբերյալ : Մտքերի տարափը ավարտելուց հետո աշակերտները ընտրում են հիմնական երեք հասկացություն և այդ հասկացությամբ կազմում են կանոն կամ սահմանում:
Իմաստի ընկալում
Դասարանի աշակերտներին հանձնարարել դասախոսության ,պաստառի պատրաստման և կարճ ներկայացման միջոցով ներկայացնել հիմնական նյութը:Նյութը իրենից կներկայացնի մարդու իրավունքների պատմությունը և մարդու անձնական իրավունքներ, քաղաքական իրավունքներ, սոցիալ-տնտեսական իրավունքներ, մշակութային իրավունքներ, բնական և բարոյական իրավունքները:
Կշռադատում - 15 րոպե
Շնորհանդեսի ցուցադրում : Աշակերտները նայում են և պատրաստվում պատասխանել հարցերին: Կկիրառվի Էստաֆետի մեթոդը: Դիտում են տեսանյութ\ «Գիքոր» ֆիլմից հատված և վերլուծում ,թե մարդու որ իրավունքն է խախտված ,որից հետո բանավոր պատասխանում հարցաշարի հարցերին:Նախօրոք ուսուցիչը կազմում է հարցերը :
: