СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մարդու վիրուսային հիվանդությունները

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մարդու վիրուսային հիվանդությունները»

Մարդու վիրուսային հիվանդություններ

Մարդու տարածված վիրուսային վարակների և հիվանդությունների նկարագրություն

Մարդու տարածված վիրուսային հիվանդություններն են՝ գրիպըջրծաղիկըհերպեսը և այլն։ Շատ հիվանդություններ՝ էբոլանՁԻԱՀ-ը, թռչնագրիպըսուր շնչառական ախտանիշը պայմանավորվում են վիրուսներով։ Վիրուսների՝ հիվանդություն առաջացնելու ընդունակությունը բնութագրվում է նրանց վիրուլենտությամբ։ Որոշ հիվանդությունների պատճառը միայն ենթադրվում է, որ վիրուսային է, օրինակ՝ հավանական կապ կա 6-րդ տիպի հերպեսվիրուսի և այնպիսի նյարդաբանական հիվանդությունների մեջ, ինչպիսիք են՝ ցրված սկլերոզը և քրոնիկական հոգնածության ախտանիշը[156]։ Վեճեր են ընթանում այն բանի շուրջ, որ ձիերի նյարդաբանական հիվանդություններ առաջացնող բարնովիրուսը մարդու մոտ կարող է առաջացնել հոգեկան հիվանդություններ[157]։

Օրգանիզմում հիվանդություն առաջացնելիս՝ վիրուսներն օգտագործում են տարբեր մեխանիզմներ, որը կախված է վիրուսի տեսակից։ Բջջային մակարդակով այդ մեխանիզմները ներառում են լիզիսը, ապա բջջի մահը՝ նեկրոզը։ Բազմաբջիջ օրգանիզմներում մեծ քանակով բջիջների մահից հետո տեղի է ունենում ամբողջ օրգանիզմի մահը։ Ոչ բոլոր վիրուսներն են առաջ բերում հոմեոստազի հավասարակշռության խախտում և հիվանդություն, որոշները օրգանիզմում կարող են գոյություն ունենալ առանց տեսանելի վնասների։ Այսպիսի վիրուսի օրինակ է առաջին տիպի պարզ հերպեսի վիրուսը։ Այս երևույթն անվանում են լատենտություն[158]։ Լատենտ են նաև ինֆեկցիոն մոնոնուկլեոզ առաջացնող Էպշտայն Բարիջրծաղիկիգոտեորքի վիրուսը։ Մարդկանց մեծամասնությունը իրենց կյանքի ընթացքում վարակվել են այս վիրուսներից առնվազն մեկով[159]։ Լատենտ վիրուսները հաճախ կարող են նաև օգտակար լինել, վիրուսների առկայությունն օրինակ, կարող է ձևավորել հակաբակտերիալ իմունիտետ[160]։

Որոշ վիրուսներ կարող են առաջացնել քրոնիկական կամ ամբողջ կյանքում պահպանվող վարակ, որի դեպքում վիրուսները կրկնապատկվում են օրգանիզմում՝ չենթարկվելով տիրոջ իմունային պաշտպանության մեխանիզմներին[161]։ Սա հատուկ է օրինակ հեպատիտ B և հեպատիտ C-ի վիրուսներին։ Քրոնիկական հիվանդները կոչվում են կրողներ[162]։ Եթե պոպուլյացիայում մեծ է կրողների խտությունը, հիվանդությունը դառնում է համաճարակային բնույթի[163]։