СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մաթեմատիկական կրթությունը համակրանքը եվ սերը

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ  ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 ՀԱՄԱԿՐԱՆՔԸ  ԵՎ  ՍԵՐԸ  

 

Եթե  անցյալում  գիտությունները  զարգանում  էին  թվաբանական  պրոգրեսիայով, այսօր  առաջ  են  շարժվում  երկրաչափականով: Օրեցօր  մեծանում   է  թե՛  բնական, թե՛  հասարակական  գիտությունների  կիրառական  նշանակությունը: Ուստի  տարբեր  գիտությունների  մշակները   հաճախ  են   ‹‹թակում ›› մաթեմատիկայի  դռները. իսկապես,    թե՛  բնական, թե՛  հասարակական  շատ  գիտություններ   այսօր  անհնար  է   պատկերացնել  առանց  մաթեմատիկայի: Սրանից ելնելովէլ կարելի է այսօրվա  կրթահամակարգի  հիմքում  դնել  մաթեմատիկական  կրթությունը, որովհետև  սովորողը,  որ   ոլորտն  էլ  ընտրի,  պետք  է  առնչվի  մաթեմատիկայի  հետ:  

Մաթեմատիկան ամենևին էլ չոր, վերացական, կյանքից կտրված գիտություն չէ (ինչպեսշատերն են կարծում դպրոցն ավարտելուց հետո), այլ ընդհակառակը՝ կենսունակ, լայն կիրառելի ևանչափ հետաքրքիր մի բնագավառ...

Մաթեմատիկական  կրթությունը  նպաստում  և  հնարավորություն  է  տալիս  ծավալելու  լիարժեք  մասնագիտական  գործունեություն, խորանալու  ժամանակակից  շատ  մասնագիտությունների  մեջ , սիրելու  այդ  մասնագիտությունները: Սակայն  նման  սերը  կարող  է  դրսևորվել  միայն  ապագայում: Այժմ մեր  նպատակն  է, որ  սիրո  արժեքի  ձևավորման  հիմնական  առարկան  լինի  մաթեմատիկան: Իսկ  մաթեմատիկական  կրթությունը  բնավ  էլ  դյուրին  գործ  չէ  և  մանկավարժներից  պահանջում  է  քրտնաջան  աշխատանք:

Իմ  մանկավարժական  պրակտիկայի  ընթացքում  հասկացել  եմ`   կրթության  հիմքում   պետք  է  դնել  սերը:  Բոլորս  էլ  գիտենք, որ  սիրո  զգացմունքին  նախորդում  են  հրապուրանքը, համակրանքը, դուր  գալը:  Մինչև  առարկայի  գաղտնիքները   սովորեցնելը  նախ  պետք  է  դասարանում  ստեղծել  փոխադարձ  սիրո  ու  համակրանքի  մթնոլորտ: Շատ  կարևոր  է , որ  ուսումնական  գործունեության  մեջ  աշակերտը  համակրի  ուսուցչին, հետևաբար  կհամակրի  նաև  նրա  դասը / դասավանդած  առարկան/: Մաթեմատիկայի   /և  ոչ  միայն/  ուսուցման  պարագայում  հարկ  է, որ  յուրաքանչյուր  աշակերտ  զգա  նաև  ուսուցչի  համակրանքը  իր  նկատմամբ: Առանց  այդ   փոխադարձ    համակրանքի  դժվար  է  ակնկալել  ուսուցման  երկու  սուբյեկտների  նորմալ  համագործակցությունը: Որքան  մեծ  լինի  ուսուցիչ-աշակերտ  և  աշակերտ- ուսուցիչ  սերը, այնքան  արդյունքը  բարձր  կլինի`   մաթեմատիկական  ճշգրտությամբ: 

Դասավանդումն արվեստ է, և, ինչպես յուրաքանչյուր արվեստ, այն շատ հնարքներ ևհնարամտություններ ունի։ Ամեն մի լավ ուսուցիչ իր սեփական հնարքներն ունի, և դրանով էլ ամենմի ուսուցիչ տարբերվում է ցանկացած ուրիշ ուսուցչից։

            Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր առարկա դասավանդելիս ուսուցիչները օգտվում ենորոշակի և, կարելի է ասել, արդեն ավանդական դարձած հնարներից, որոնց կողքին մենք՝երիտասարդներս, փորձում ենք դնել մերը՝ նորը:  Ես  մաթեմատիկայի  նկատմամբ  համակրանքի  և  սիրո  զգացմունքն  առաջացնում  եմ հետևյալ  հնարքներով`   խաղեր (ավանդական), զարմանք   և  հիացմունք:

Просмотр содержимого документа
«Մաթեմատիկական կրթությունը համակրանքը եվ սերը»

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ԵՎ ՍԵՐԸ


Եթե անցյալում գիտությունները զարգանում էին թվաբանական պրոգրեսիայով, այսօր առաջ են շարժվում երկրաչափականով: Օրեցօր մեծանում է թե՛ բնական, թե՛ հասարակական գիտությունների կիրառական նշանակությունը: Ուստի տարբեր գիտությունների մշակները հաճախ են ‹‹թակում ›› մաթեմատիկայի դռները. իսկապես, թե՛ բնական, թե՛ հասարակական շատ գիտություններ այսօր անհնար է պատկերացնել առանց մաթեմատիկայի: Սրանից ելնելով էլ կարելի է այսօրվա կրթահամակարգի հիմքում դնել մաթեմատիկական կրթությունը, որովհետև սովորողը, որ ոլորտն էլ ընտրի, պետք է առնչվի մաթեմատիկայի հետ:

Մաթեմատիկան ամենևին էլ չոր, վերացական, կյանքից կտրված գիտություն չէ (ինչպես շատերն են կարծում դպրոցն ավարտելուց հետո), այլ ընդհակառակը՝ կենսունակ, լայն կիրառելի և անչափ հետաքրքիր մի բնագավառ...

Մաթեմատիկական կրթությունը նպաստում և հնարավորություն է տալիս ծավալելու լիարժեք մասնագիտական գործունեություն, խորանալու ժամանակակից շատ մասնագիտությունների մեջ , սիրելու այդ մասնագիտությունները: Սակայն նման սերը կարող է դրսևորվել միայն ապագայում: Այժմ մեր նպատակն է, որ սիրո արժեքի ձևավորման հիմնական առարկան լինի մաթեմատիկան: Իսկ մաթեմատիկական կրթությունը բնավ էլ դյուրին գործ չէ և մանկավարժներից պահանջում է քրտնաջան աշխատանք:

Իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում հասկացել եմ` կրթության հիմքում պետք է դնել սերը: Բոլորս էլ գիտենք, որ սիրո զգացմունքին նախորդում են հրապուրանքը, համակրանքը, դուր գալը: Մինչև առարկայի գաղտնիքները սովորեցնելը նախ պետք է դասարանում ստեղծել փոխադարձ սիրո ու համակրանքի մթնոլորտ: Շատ կարևոր է , որ ուսումնական գործունեության մեջ աշակերտը համակրի ուսուցչին, հետևաբար կհամակրի նաև նրա դասը / դասավանդած առարկան/: Մաթեմատիկայի /և ոչ միայն/ ուսուցման պարագայում հարկ է, որ յուրաքանչյուր աշակերտ զգա նաև ուսուցչի համակրանքը իր նկատմամբ: Առանց այդ փոխադարձ համակրանքի դժվար է ակնկալել ուսուցման երկու սուբյեկտների նորմալ համագործակցությունը: Որքան մեծ լինի ուսուցիչ-աշակերտ և աշակերտ- ուսուցիչ սերը, այնքան արդյունքը բարձր կլինի` մաթեմատիկական ճշգրտությամբ:

Դասավանդումն արվեստ է, և, ինչպես յուրաքանչյուր արվեստ, այն շատ հնարքներ և հնարամտություններ ունի։ Ամեն մի լավ ուսուցիչ իր սեփական հնարքներն ունի, և դրանով էլ ամեն մի ուսուցիչ տարբերվում է ցանկացած ուրիշ ուսուցչից։

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր առարկա դասավանդելիս ուսուցիչները օգտվում են որոշակի և, կարելի է ասել, արդեն ավանդական դարձած հնարներից, որոնց կողքին մենք՝ երիտասարդներս, փորձում ենք դնել մերը՝ նորը: Ես մաթեմատիկայի նկատմամբ համակրանքի և սիրո զգացմունքն առաջացնում եմ հետևյալ հնարքներով` խաղեր (ավանդական), զարմանք և հիացմունք: