Просмотр содержимого документа
«Մաթեմատիկական տրամաբանական խաղեր»
Մաթեմատիկական տրամաբանական խաղեր
Նախադպրոցական դիդակտիկայում լայն տարածում են գտել այն խաղերը , որոնք ունեն ավելի շատ մաթեմատիկական ուղղվածություն: Օրինակ՝ խաղեր, որոնք ծանոթացնում են երեխաներին թվանշաններին ու նրանց հետ կատարվող գործողություններին, առարկաների՝ ըստ մեծության համեմատելու տարբերությունները, ծանոթացնում պարզ երկրաչափական պատկերների հետ,կարողանալ գտնել նմանօրինակ առարկաներ, կողմնորոշումը ժամանակի ու տարածության մեջ եւ այլն: Խաղերի միջոցով երեխան դիտում է, համեմատում, հակադրում առարկաները եւ կատարում ընդհանրացումներ: Զարգանում է երեխաների ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, հնարամտությունը: Երեխայի կյանքի առաջին տարիներին նրա զարգացման ընթացքի մեջ տեղի են ունենում զգալի փոփոխությունները: Վաղ տարիքում երեխան ձեռք է բերում կարողություն տարբերել առարկաները արտաքին տվյալներով՝ ձեւ, գույն, մեծություն: Երեխայի հետ կատելի է խաղալ նաեւ զբոսանքի ժամանակ: Գտնել շրջապատում միանման կամ տարբեր առարկաներ, համեմատել ըստ չափի, ձեւի եւ այլն: Ցանկացած խաղ ունի ուսուցողական կառուցվածք՝ խնդիրներ, կանոններ, նպատակ եւ ավարտ: Խաղի նպատակն է որոնել, գտնել, գուշակել, թաքցնել,որոնք խաղային իրադրությանը տալիս են որոշակի պայմանակություն եւ խաղը դարձնում գրավիչ ու հետաքրքիր:
Առավել հետաքրքիր են այն խաղերը, որոնցում գուշակելը, ճանաչելը,անակնկալ փոփոխությունները անցնում են ուրախ մթնոլորտում: Այդպիսի խաղերից 1«Գտիր գույնով» դիդակտիկ խաղը : Խաղի նպատակն է զարգացնել հիշողությունը, տրամաբանությունը, ուշադրութձունը, զարգացնել երեխայի մոտ ճանաչողականությունը, տարբէրել եւ ճանաչել երկրաչափական մարմինները, գույները, քանակը : Խաղի ընթացքը այսպիսին է՝ ղեկավարը սեղանին է դնում տարբեր գույնի շրջաններ, երեխաները լավ դիտում են գունավոր շրջանները, հետո երբ նրանք փակում են աչքերը, դաստիարակը շրջաններից մեկը պակասեցնում է: Երեխաները պետք է գուշակեն, թե որ գույնի շրջանն է անհետացել: Եվ այսպես մինչեւ սեղանին կմնա 1 շրջան: Նաեւ հաշվել,թե քանի շրջան կար եւ քանիսը մնաց: Այս խաղը անց է կացվում նաեւ այն նպատակով,որ բացի 3 հիմնական գույներից՝ կապույտ, կարմիր, դեղին, կան նաեւ դրանց երանգները: Գույները սովորելու եւ ամրապնդելու համար դաստիարակը պետք է բարձրաձայն անվանի դրանք. Օրինակ՝ կարմիր, բաց կարմիր, ավելի բաց կարմիր կամ կապույտ, բաց կապույտ, ավելի բաց կապույտ: 2 «ՄԵԾ ՓՈՔՐ» ԴԻԴԱԿՏԻԿ ԽԱՂ
Այս խաղում տարբեր մեծությունների առարկաներ կամ բնական նյութեր են օգտագործում՝ քարեր,տերեւներ, ծաղիկներ, երկրաչափական մարմիններ եւ այլն: Դաստիարակը յուրաքանչյուր երեխայի բաժանում է մեկական առարկա. Օրինակ՝ տերեւ եւ առաջարկում է գտնել տվյալ տերեւից ավելի մեծ կամ փոքր տերեւ: Երեխաները գտնում են եւ դասավորում են աստիճանաբար նվազող չափի խմբերով: Դաստիարակը օգնում է երեխաներին համեմատել ու արտահայտել բառերով՝«ամենամեծ տերեւ, քիչ փոքր տերեւ եւ փոքր տերեւ»: Կամ դասավորել աճման կարգով եւ արտասանել՝ «փոքր տերեւ, ավելի մեծ տերեւ, ամենամեծ տերեւ»: Խաղի միջոցով զարգանում է ոչ միայն երեխայի հիշողությունը , ճանաչողականությունը, այլ նաեւ զարգացնում է կապակցված խոսքը, հարստացնում բարապաշատը:Խաղի միջոցով երեխան սովորում է համեմատել,տարբերել ու նմանեցնել: Երեխան պետք է արագ մտածի: Խաղի միջոցով ընդլայնվում են երեխայի պատկերացումները շրջապատի, տարածության, կյանքի եւ բնության մասին: Երեխաները սիրով էն խաղում այս խաղը: 3. «ԳՏԻՐ ՆՄԱՆԸ» դիդակտիկ խաղ: Դաստիարակը յուրաքանչյուր սեղանին դասավորում է 5-6 նկար: Իր սեղանին դնում է ամբողջ կոմպլեկտը, հարցնում է, թե ինչ է նկարված դրանց վրա, առաջարկում է դիտել նկարները, որոնք դրված են երեխաների առջեւ եւ գտնել նմանը: Երեխաները ուշադիր դիտելուց հետո գտնում են զույգը: Դաստիարակը գովաբանում է նրանց: Այս խաղում երեխաները սովորում են ընտրել ըստ գույնի, ձեվի, համեմատել ու գտնել մնանը: Խաղը զարգացնում է երեխաների ուշադրությունը, մտապահելու ունակությունը, տեսողական հիշողությունը:
4.«ԵՐԿԱՐ-ԿԱՐՃ» դիդակտիկ խաղ: Այս խաղում երեխաները պետք է հասկանան չափի գաղափարը՝ երկար-կարճ: Խաղի միջոցով դաստիարակը փորձում է այն հասանելի դարձնել երեխաներին: Քանի որ այս տարիքում դժվար է պատկերացնել չափման միավորները , այդ նպատակով դաստիարակը չափման միավոր է համարում ձեռքաչափը կամ ոտնաչափը: Նախ երեխաները կանգնում են գորգի եզրագծի երկարությամբ եւ ոտնաթաթերով հաշվում ու չափում են գորգի երկարությունը: Հետո մեկ ուրիշ երեխա նույն կերպ հաշվում է մեկ այլ փոքր գորգի երկարություն: Լսվում է դաստիարակի հարցը՝ քանի ոտնաչափ է գորգը: Երեխաները պատասխանում են , հետո լսվում է հաջորդ հարցը՝ որ գորգն էր ավելի երկար: Նրանք պատասխանում են՝ կարմիր գորգը երկար է, կանաչ գորգը կարճ է:
Հաջորդ տարբերակում երեխաները չափում են ձեռքերի օգնությամբ դաշնամուրը եւ սեղանը: Հետո համեմատում են, թե որ ն է երկար կամ կարճ: Խաղը օգնում է երեխաներին համեմատելով յուրացնել առարկաների միջեւ եղած տարբերությունը՝ երկար-կարճ: Խաղը զարգացնում է նրանց ուշադրությունը, հաշվելու կարողությունը, հետաքրքրություն է արթնացնում համեմատել առարկաները։