Просмотр содержимого документа
«Մաթեմատիկայի թեստ»
ԹԵՍՏ 3
Շրջանակի մեջ վերցրու1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները
1. Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է հինգ հազար չորս հարյուր ութ թվին.
1) 5048
2) 5804
3) 5408
4) 5084
2. Ընտրի´ր այն թիվը, որը 360-ից փոքր է 12-ով:
1) 4230
2) 372
3) 348
4) 30
3. Քանի՞ տասնյակ կա 576 թվի մեջ:
1) 5
2) 7
3) 57
4) 76
4. Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 8*6, 856, *75
1) 5
2) 7
3) 8
4) 9
5. Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 6կգ 41գ 6կգ*1գ
1) 3
2) 4
3) 5
4) 6
6. Ընտրի´ր այն պատասխանը , որն արտահայտում է 2 օր 18 ժամը ժամերով:
1) 24ժ
2) 48ժ
3) 66ժ
4) 36ժ
7. Քառակուսու պարագիծը 132սմ է: Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:
1) 33սմ
2) 66սմ
3) 264սմ
4) 528սմ
8. Նշի´ր այն գծապատկերը, որի
մասը ներկված է:
1) 2) 3) 4)
9. Ո՞ր դատողությունն է ճշմարիտ.
1) Նվազելին կստանաս, եթե հանելիից հանես տարբերությունը:
2) Գումարելիներից մեկը մեծացնելիս, իսկ մյուսը փոքրացնելիս միևնույն միավորով գումարը չի փոխվում:
3) 0-ից տարբեր երկու հավասար թվերի քանորդը հավասար է 0-ի:
4) Թիվը 10-ով բազմապատկելիս բավական է այդ թվի գրության վերջից երկու 0 ավելացնել:
10. Կտրեցին 24մ երկարությամբ մետաղալարի
մասը: Քանի՞ մետր մետաղալար մնաց:
1) 3մ
2) 6մ
3) 18մ
4) 44մ
11-15 առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
11. Տրամագրի միջոցով տրված է օրվա տարբեր ժամերին օդի ջերմաստիճանը, օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի´ր, օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների տարբերությունը:
Պատ.` ………….
12. Հաշվի´ր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:
Պատ.` ………….
13. Դի´ր թվաբանական գործողության նշանները (+,-,x ,: ) այնպես, որ վերկանգնվի հավասարությունը:
54 * 54 * 6 = 85
14. Հաշվի´ր 6532 - 5 x (1253 : 7 + 536) արտահայտության արժեքը:
Պատ.` ………….
15. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրու ևս մեկ թիվ:
324, 524, 724, 924,….:
Պատ.` ………….
16-17 -րդ առաջադրանքներից հետո նշված տեղում մանրամասն ու հիմնավորված ներկայացրո´ւ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը:
16. Ուղղանկյունաձև սավանի երկարությունը 220ամ է, որը 60սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ սավանի մակերեսը:
Պատ.` ………….
17. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 564կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա: Նրանցից մեկի արագությունը 63կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 4 ժամ հետո:
Պատ.` ………….