Դասի պլան
II դասարան` Մայրենի
Դասի տեսակը` Հաղորդման
Դասի թեման` Սուրեն Մուրադյան «Իմ դասագրքերը»
Դասի նպատակները`
ձևավորել բանաստեղծությունն արտահայտիչ ընթերցելու կարողությունը,
մշակել հարցերին ճիշտ պատասխանելու կարողությունը,
խորացնել հնչյուն-տառի մասին ունեցած գիտելիքները,
հարստացնել բառապաշարը:
Զարգացնել`
դիտողականությունը,
ուշադրությունը,
վերլուծելու, համադրելու, դատողություններ և եզրահանգումներ անելու կարողությունները:
Աշակերտների մեջ դաստիարակել`
ուրիշի արածը գնահատելու կարողությունը,
համատեղ աշխատանք կատարելու կարողությունը:
Զննական պարագաներ`
Անժելա Քյուրքչյան, Լիլիթ Տեր-Գրիգորյան «Մայրենի 2» դասագիրքը
«Քառաբաժան» մեթոդի հարցաթերթիկներ
Քարտեր
Ցուցապաստառ` «Իմ առաջին դասագիրքը ինձ սովորեցրեց...»
Կիրառվող մեթոդներ` «Մտագրոհ», «Զրույց», «Ուղղորդված ընթերցանություն» «Հարց ու պատասխան», «Քառաբաժան»
Օգտագործվող տեխնոլոգիան`համագործակցային
Դասի ընթացքը` 1. Կազմակերպչական պահ
2. Դասը վարել ԽԻԿ համակարգով
3. Ամփոփել, ամրապնդել
Խթանման փուլ
Օգտագործել «Մտագրոհ» մեթոդը:
Գրատախտակին փակցնել հետևյալ անավարտ նախադասությամբ պաստառը. «Իմ առաջին դասագիրքը ինձ սովորեցրեց...»: Երեխաների արտահայտած միտքերը գրել գրատախտակին:
Այնուհետև օգտագործել «Զրույց» մեթոդը:
Զրույցի թեման գիրքն է: «Շա~տ-շա~տ գրքեր կան, որոնց օգնությամբ գիտելիքներ ենք ձեռք բերում: Դրանք մեր դասագրքերն են: Դասագիրքը դառնում է իմաստուն, օգտակար, խելացի խորհրդատու, երբ կարդում ես, երբ գնահատում ես: Դասագրքերում շատ խելացի բաներ կան գրված, սակայն կյանքում գրքերից բացի երեխաների համար կան նաև ուրիշ դասագրքեր, որոնք սովորեցնում են երեխաներին ճիշտ ապրել, գնահատել լավն ու արժեքավորը: Այսօրվա մեր դասը դասագրքերի մասին է, բայց այդ դասագրքերը սովորական գրքերը չեն»:
Իմաստավորման փուլ
Կիրառել «Ուղղորդված ընթերցանություն» մեթոդը:
Աշխատանք բնագրի շուրջ: Բարձրաձայն ընթերցել բանաստեղծությունը և յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո առաջադրել վերարտադրողական, վերլուծական, ստեղծագործական բնույթի հարցեր` պարզելու համար աշակերտների կողմից բանաստեղծության բովանդակության ընկալման մակարդակը:
Բանաստեղծությունը բաժանել երկու տրամաբանական հատվածների:
1-ին հատված
Ճի´շտ է, գրքերը Հողը, վար ու ցանք,
Գիտելիքներ են Սովորեցրել են
Ինձ տվել կյանքում, Գրքերի պես լավ
Թևեր պարգևել Հորս կոշտացած,
Իմ մտքին հոգուն, Հողոտ ձեռքերը,
Բայց թե ինչպե´ս եմ Որոնք դարձել են
Սիրել աշխատանք, Իմ ամենալավ
Սիրել բնություն, Դասագրքերը:
Հարցեր: 1. Ի՞նչ են տվել գրքերը փոքրիկին:
2. Ինչե՞րն են դարձել նրա ամենալավ դասագրքերը:
3. Ի՞նչ են սովորեցրել նրան հոր կոշտացած, հողոտ ձեռքերը:
4. Ինչո՞ւ են հոր կոշտացած, հողոտ ձեռքերը դարձել ամենալավ դասագրքերը:
2-րդ հատված
Ճի´շտ է, մանկության Օրհնանքով օծված
Հեքիաթներով եմ Բարի խոսքերը,
Բարությամբ սնվել, Ջերմությամբ լցված
Չարի դեմ կռվող Գորովանքները
Հերոսներն են ինձ Դարձել են կյանքում
Քաջություն տվել, Իմ առաջին սուրբ
Սակայն մայրական Դասագրքերը:
Քնքշանքն ու սերը,
Հարցեր: 1. Ի՞նչ են տվել մանկության հեքիաթները փոքրիկին:
2. Ովքե՞ր են քաջություն տվել նրան:
3. . Ինչե՞րն են դարձել նրա ամենասուրբ դասագրքերը:
4. Ինչո՞ւ են մայրական քնքշանքն ու սերը, բարի խոսքերը, գորովանքները
դարձել առաջին սուրբ դասագրքերը:
Աշխատանք նկարի շուրջ: Երեխաները պատասխանում են տրված հարցերին:
–Դասագրքում բանաստեղծության ո՞ր հատվածներն են նկարված: Կարդացե´ք այդ հատվածները:
–Ո՞ր հատվածի բովանդակությունը կուզեիք, որ նկարիչը նկարեր:
Բառային աշխատանք: Տալ օրհնանքով օծված, գորովանք բառերի բացատրությունը և հեքիաթ, հեքիաթային, հեքիաթասաց բառերի ուղղագրությունը: Առաջարկել երեխաներին բնագրից դուրս գրել գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր և դրանցով կազմել բառակապակցություններ:
Լեզվական աշխատանք: Խորացնել ձայնավորների մասին ունեցած գիտելիքները: Է(ե) և օ(ո) ձայնավորների գրությունը խորացնելու և ամրապնդելու համար աշակերտներին բաժանել համագործակցային խմբերի: Հանձնարարել լրացնել քարտերի վրա գրված բառերի բաց թողնված տառերը: Աշխատանքի ավարտից հետո կատարվում է քննարկում:
Հանելուկի ուսուցում: Բացատրել, որ սպիտակ տունը, որի մեջ զրուցում են թառած սև հավիկները` տառերը, գիրքն է:
Կշռադատման փուլ
Կիրառում ենք «Քառաբաժան» մեթոդը:
Համագործակցային խմբերին բաժանել հարցաթերթեր: Աշակերտները իրենց մտքերը համապատասխանաբար գրառում են չորս բաժիներից յուրաքանչյուրում, քանի որ այս մեթոդը հիմնականում գրավոր աշխատանքի ձև է:
Բ
անաստեղծությունը կարդալիս
ի՞նչ էի տեսնում ի՞նչ ձայներ էի լսում
ի՞նչ էի զգում ի՞նչ մտքեր էին ծնվում
Վերջացնելուց հետո աշխատանքները փակցվում են գրատախտակին: Կատարված աշխատանքներին մասնակցեցին բոլոր երեխաները: Այնուհետև յուրաքանչյուր խմբի ավագ ներկայացնում է իրենց կատարած աշխատանքը` նշելով, թե որ աշակերտը աշխատանքի որ մասի վրա է աշխատել: Ընթացքում կատարվում են լրացումներ մյուս խմբերի կողմից: Գնահատվում են բոլոր աշակերտները:
Տնային հանձնարարություն: Հանձնարարել բանաստեղծությունը սովորել կարդալ, էջ 15-ի առաջադրանք գրել տետրում: