Առարկան՝ Մայրենի
3-րդ դասարան
Թեման- հին դաս-_Անտառի բնակիչները
նոր դաս- Արջի և վարազի կռիվը: Բառ (կրկնություն)
Նպատակը-
Գիտելիքների համակարգ
կընթերցեն բնագիրը՝ զարգացնելով երկարաշունչ նախադասությունների սահուն և հասկանալով կարդալու կարողությունները
կկարողանան պատմվածքում շարադրված դեպքերի մեջ տեսնել պատճառահետևանքային կապեր՝ գուշակելով դրանց հետագա ընթացքը
հարց ու պատասխանի միջոցով կվերլուծեն բնագիրը՝ կարևորելով ստեղծագործության մեջ տեղի ունեցող դեպքերը
Կարողությունների համակարգ
կկարողանան որոշել ստեղծագործության հերոսների արարքները և դրանց դրդապատճառները
կվերադասավորեն խառնված նկարների հերթականությունը, կսովորեն կազմել բնագրի պլան
կվերարտադրեն բնագիրը որպես ականատես
կքննարկեն _Ինչո՞վ է զարմանալի այս պատմությունը|
Արժեքային համակարգ
ընդլայնել ճանաչողական հետաքրքրությունները
դաստիարակել սեր դեպի հայրենի բնությունը, կենդանական աշխարհը
Լեզվատրամաբանական աշխատանք
կկարողանան տրված բառերը համապատասխանաբար տեղադրել նախադասության մեջ՝ խորացնելով բառի իմաստային գործածության մասին ունեցած գիտելիքները:
Դասի տիպը՝ համակցված
Դասի ընթացքում կիրառվող մեթոդներ՝ մտքերի տարափ, զրույց, հարց ու պատասխան, աքրոստիկոսի, հանելուկի հորինում
Դասի ընթացքը՝ ԽԻԿ համակարգով
Խթանման փուլ՝ 10-12 րոպե
Տնային աշխատանքների ստուգում
Դերային խաղով ներկայացնել բանաստեղծությունը (դերերի ընտրությունը կատարել երեխաների նախաձեռնությամբ)
Բնութագրել բնագրի հերոսներին, արարքները (գ. մակարդակի աշակերտներ)
Նշել նմանություններն ու տարբերությունները՝ յուրովի նախապատրաստումը ձմռանը (բ. մակարդակի աշակերտներ)
Հորինել աքրոստիկոս կամ հանելուկ արջուկ բառով (գ. մակարդակի աշակերտներ)
Ֆիզդադար
Իմաստի ընկալում՝ 30 րոպե
Զրույց՝ Վ. Անանյանը սիրել է որսորդական և հետաքրքրաշարժ պատմություններ և գրի է առել: Կկարդանք _Արջի ու վարազի կռիվը| զարմանալի դեպքը, որի ականատեսը եղել է նրա որսորդական ընկերներից մեկը:
Վ. Անանյանի հղումը՝
Ես հասկանում եմ քեզ, լսում եմ սրտիդ զարկերը, ի՛մ լավ, ի՛մ զգայուն բարեկամ…
Կարդալ պատմությունը պարբերություն առ պարբերություն:
Մեկնաբանել գաղափարական բովանդակությունը:
Անծանոթ բառերի բացատրություն՝ թավուտ, վխտալ, փորսող տալ, ելարան խուճապ, ահաբեկված, և արջ, առաջ, նայել, երևա, հետևում, սայթաքել, մռթմռթալ, պատառոտել բառերը գրել բառատետրում:
Դիտել կից նկարները և համեմատել բնագրի մասերի բովանդակության հետ:
Նոր դասը կկարդան լավ սովորող աշակերտները:
Կատարել առաջադրանք 1 (բ. մակարդակի աշակերտներ):
Դիտել նկարները, պատմել և որոշել ճիշտ հերթականությունը (գ. մակարդակի աշակերտներ):
Բնագրում կգտնեն յուրաքանչյուր նկարին համապատասխանող հատվածը և կվերնագրեն:
Կկազմեն պլան՝
Որսորդն անտառում:
Արջի ելարանը:
Վարազն ու ձագերը:
Արջի ու վարազի կռիվը:
Կշռադատում՝ 3 րոպե
բ. մակարդակի համար.
Ի՞նչ էր անում որսորդը:
Ինչո՞ւ չկրակեց:
Արջն ինչո՞ւ էր ելարան պատրաստել:
Ինչո՞ւ արջի վրա մոլեգնած հարձակվեց վարազը:
գ. մակարդակի համար.
Հայտնի՛ր քո կարծիքը, ընտրի՛ր ճիշտ տարբերակը.
Արջը (վարազը) ճիշտ վարվեց, որովհետև….
Արջը (վարազը) սխալ վարվեց, որովհետև….
Ինչո՞վ էր զարմանալի այս պատմությունը:
Ի՞նչն է հուզական երանգ հաղորդում պատմվածքին:
Անել մեկնաբանություններ և գրել _Հրաշք տետրում|:
_Ծնողի սիրտը նուրբ է ու փխրուն, բնության մեջ ոչ մի բան իր զգացմունքայնությամբ չի կարող փոխարինել նրան|:
_Վարազի հայրն էլ հայր է, սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը|:
Լրացնել խաչբառը: Կարդալ թաքնված ընդգծված բառը և նկարագրել (անտառ ):
Հաղթող կենդանին
Արագավազ կենդանի, շլդիկ:
Վայրի աղավնի(արտույտ):
Պատմվածքի մռթմռթան կենդանին:
Կենդանիների արքան:
Հասկացանք, որ կենդանիներին էլ են հատուկ այն հույզերը, որոնք ունեն մարդիկ:
Գնահատում
Տնային աշխատանքի հանձնարարում.
Վարժ. 2 (գ. մակարդակի համար),
Վարժ. 3 (բ. մակարդակի համար)