СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

մեթոդի կիրառումը Ե.Չարենցի կենսագրությունն ուսուցանելիս

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
« մեթոդի կիրառումը Ե.Չարենցի կենսագրությունն ուսուցանելիս»

մեթոդի կիրառումը Ե.Չարենցի
կենսագրությունն ուսուցանելիս

հունարենից փոխառված բառ է և նշանակում է ինչ-որ նպատակի հասնելու,խնդիր լուծելու եղանակ,իսկ բառացի թարգմանությամբ ՝ինչ-որ տեղ տանող ճանապարհ:Մեթոդը խնդրահարույց հարցերով բարդ և բազմակողմանի հասկացություն է:Մեթոդն ուսուցչի և աշակերտի համագործակցության ձև է՝միտված ուսումնական նպատակների իրականացմանը:
Ցանկացած թեմայի ուսումնասիրություն կարելի է կազմակերպել ամենատարբեր մեթոդներով,ուսուցիչն ազատ է մեթոդների ընտրության հարցում,սակայն ընտրությունը չի կարող ինքնանպատակ ,կամայական լինել,շատ կարևոր է մեթոդի ճիշտ և նպատակահարմար ընտրությունը:

Մեթոդն ընտրելիս պետք է հաշվի առնել սովորողների գիտելիքների մակարդակը, տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները:Սովորողը պետք է հստակ իմանա՝ինչ է անում և ինչու,պետք է մշտապես տեղյակ լինի՝ ինչ է իրենից ակնկալվում,պետք է վստահ լինի,որ ուսուցիչը աջակցելու է իրեն:

Ուսուցման մեթոդները պայմանականորեն կազմում են երկու խումբ՝ավանդական և նոր կամ ժամանակակից:

Ավանդական համարվում են բացատրական,զննական այն մեթոդները,որոնց հիմքում ընկած են պատրաստի գիտելիքի պարզ փոխանցումը սովորողին և վերջինիս կողմից դրա պարզ վերարտադրումը,այս դեպքում սովորողն ուսուցչի հրահանգների պասսիվ կրողն է:

Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած է սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը , գիտելիքների ձեռքբերման գործընթացում նրա ակտիվ և անմիջական մասնակցությունը:

Ժամանակակից փոխգործուն մեթոդներից է մեթոդը:Այն կիրառվում է իմաստի ընկալման փուլում:Մեթոդը զարգացնում է աշակերտների տեսողական հմտություններն ու կարողությունները , քանի, որ կոմիքս, այսինքն ծիծաղաշարժ ծաղրանկարներով մեկնաբանվում է թեման:

Ե.Չարենցի կենսագրությունն ուսուցանելիս , որպես լրացուցիչ նյութ,ցուցադրում եմ մի շարք կոմիքս- նկարներ: Այսպես .1-ին ծաղրանկարներում պատկերված են Չարենցի կյանքի այն դրվագները , երբ 12-ամյա գրողը ծաղրական բանաստեղծություն է գրել մաթեմատիկայի ուսուցչի և վերջինիս կնոջ մասին,որն իր ամուսնուց մեկուկես գլուխ բարձր էր: Հաջորդ կոմիքս-նկարները պատկերում են Չարենցի հոր՝Աբգար աղայի մտահոգությունը այն մասին,որ իր տղան սոված բանաստեղծ կդառնա, մի գլուխ թղթեր է մրոտում և ճաշի ժամանակ մի ձեռքով թանապուրի գդալն է բռնում,մյուսով՝ գիրքը: Ծաղրանկարների 3-րդ շարքը պատմում է կենսագրական այն դրվագը ,երբ բանաստեղծը հորից փող է խնդրում հագուստ գնելու համար,բայց Վ.Տերյանի բանաստեղծությունների գիրքն է գնում: Հաջորդ նկարում Չարենցն է՝իրենց բակի աղջիկներով շրջապատված,որոնք նրան հանդիմանում են չար լինելու պատճառով և ասում., որտեղից էլ՝ գրական կեղծանունը:Մյուս ծաղրանկարները խոսում են Չարենցի ծառի և նստարանի մասին,ուր,մի կտոր հացը ձեռքին,Եղիշեն ժամերով նստում էր և բանաստեղծություններ գրում: Չարենցի հայրը փող է տալիս,որ կոշիկ գնի,իսկ նա գրքեր է գնում և մեկնաբանում.
-Ավելի լավ է ոտքից բոբիկ լինել,քան թե խելքից:

մեթոդը օգնում է դասի հեշտ,դյուրամարս յուրացմանը , ինչը ժամանակակից ուսուցման կարևոր պահանջներից և ազդակներից է:Այս մեթոդի կիրառմամբ դասի հրաշալի յուրացումն ապահովված է: