СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերի մասին հետաքրքիր փաստեր։

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերի մասին հետաքրքիր փաստեր։»

Բիգ Բենը (անգլ Big Ben.՝ ), Լոնդոնի Վեստմիստերի Խորհրդարանի շենքի արևելյան հատվածում գտնվող աշտարակ է,որի վրա մեծ ժամացույց է տեղակայված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներց մեկը: Աշտարակը ավելի քան 150 տարեկան է և իր ժամանակի ամենամեծ ժամացույցն է աշխարհում: Պաշտոնապես անվանվում է «Էլիզաբեթի աշտարակ» (անգլ.՝ Elizabeth Tower),ի պատիվ Էլիզաբետ II թագուհու: Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվան հետ: Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թվականին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա)։ Այն կառուցվել է հրդեհի պատճառով 1834 թվականին ոչնչացված Հին Վեսմինստերյան պալատի փոխարեն:

Հետաքրքիր փաստեր

· Ժամացույցի ամեն 4 ձողից հետո գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորիա I-ին»։

· Ժամացույցի աջ և ձախ մասերում գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Փառք Աստծուն»։ · 1504 թվականին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր։









Վեստմինստերյան պալատը (անգլ.՝ Palace of Westminster, Westminster Palace), կառույց է Լոնդոնում, Թեմզա գետի ափին, որտեղ տեղակայված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանը։ Պալատի հարևանությամբ է գտնվում Թրաֆալգարյան պալատը։ Պալատը կառուցվել է 1529 թ-ին։ Շենքում կան 1200 սենյակ, 100 աստիճան և 5 կմ-անոց միջանցք: Պալատի ամենահայտնի աշտարակներն են Բիգ Բենը և Վիկտորիայի աշտարակը։ 1987թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում













Սուրբ Պողոսի Տաճարը (անգլ.՝ St Paul's Cathedral) նվիրված է Պողոս առաքյալին: Գտնվում է Լանդգեյտ Հիլլ բլրի կատարին, Լոնդոնի ամենաբարձր կետում, համարվում է Լոնդոնի եպիսկոպոսի նստավայրը։

Այս տեղում տաճարը վերափոխվել է հինգ անգամ: Չորրորդ (քարե) տաճարը (հայտնի որպես Հին Սենտ-Պոլ կամ մինչ Մեծ Հրդեհը Սենտ-Պոլ) հիմնվել է 1087 թվականին և օծվել է 1240 թվականին։ Այն եղել է այդ ժամանակ Եվրոպայի խոշորագույն տաճարներից մեկը. նրա երկարությունը կազմել է մոտավորապես 180 մետր, լայնությունը՝ 30 մետր, սրաձողի երկարությունը մոտավորապես 150 մետր։ Տաճարը այրվել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ։ Չնայած հրդեհից հետո տաճարը վերականգնել հնարավոր էր, բայց իշխանությունները՝ նրա տեղ նոր շինության կառուցման մասին որոշում կայացրեցին; Հինգերորդ (քարե) տաճարը կառուցվել է ճարտարապես Քրիստոֆեր Ռենի նախագծի համաձայն։ Աշխատանքները սկսվել են՝ 1675 թվականին և ավարտվել են՝ 1708 թվականին։ Տաճարի պաշտոնական բացման թվականը համարվում է 1708 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ճարտարապետ Ռենի ծննդյան օրը (այդ օրը նա դարձավ 76 տարեկան), սակայն փաստորեն ծառայությունները տաճարում սկսվեցին 1697 թվականի դեկտեմբերի 2-ին։ Շինարարության սկզբից փաստորեն Ռենը ստիպված եղավ երեք անգամ ամբողջությամբ փոխել նախագիծը։ Ռենի երրորդ նախագիծը նախատեսում էր բավականին մեծ տաճարի կառուցում՝ գմբեթով և երկու զանգագատուն-աշտարակներով։ Այս նախագիծը հաստատվեց և 1675թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները։ Սակայն դրանից հետո Չարլզ II թագավորը պահանջեց նախագիծը և հրամայեց նրա մեջ մտցնել փոփոխություններ, որոնք նա ինքը բնութագրեց որպես դեկորատիվ։ Այդ դեկորատիվ փոփոխությունը դարձավ մեծ գմբեթը, դարձնելով Սուրբ Պողոս տաճարը Լոնդոնի խոշորագույն տեսարժան վայրերից մեկը։ Բոլորի կողմից ընդունված է, որ Տաճարի գմբեթը շատ բաներում կրկնում է՝ Հռոմում Սուրբ Պետրոսի գմբեթի բազիլիկան: Գմբեթի տակ զետեղված է երեք պատկերասրահ. ներքին ակապելլա և արտաքին՝ քարե և ոսկե պատկերասրահները։ Ներքին ակապելլան իր անվանը պարտական է ճարտարապետների կողմից չնախատեսված նրա ակուստիկայի առանձնահատկությանը. բառը անգամ արտասանված լինելով շշուկով պատկերասրահի մի ծայրում բազմաթիվ անգամ արտացոլվում է նրա պատերում, որի արդյունքում այդ շշուկը կարող է լսել՝ պատկերասրահի մյուս ծայրում գտնվող մարդը։ Տաճարի

զանգակատան մեջ հաստատված է 17 զանգակներ, նրանցից 13-ը՝ հյուսիսարևմտյան աշտարակում և 4-ը՝ (նեռարելով Մեծ Պոլի (անգլ.՝ Great Paul) զանգակները) հարավարևմտյան աշտարակում։

Հետաքրքիր փաստեր · Սուրբ Պողոսի գմբեթից մինչև գետին բարձրությունը կազմում է 365 ոտնաչափ՝ յուրաքանչյուր ոտնաչափը խորհրդանշում է տարվա մեկ օրը:







































Բուքինգհեմյան պալատ (անգլ.՝ Buckingham Palace), Լոնդոնի թագավորական ընտանիքի նստավայրը։ Այն տեղակայված է Վեստմինստերում և միշտ գտնվում է պետական միջոցառումների և արքունական հյուրընկալությունների կենտրոնում։ Պալատը ի սկզբանե կոչվել է Բուքինգհեմյան պալատ։ Հիմնվել է 1703 թվականին, եղել է քաղաք-պալատ, պատկանել է Բուքինգհեմի դուքսին և գրեթե 150 տարի եղել է մասնավոր սեփականություն։ 1761 թվականին Գևորգ 3-րդ թագավորը ձեռք բերելով այն դարձնում է Թագուհի Շառլոտի մասնավոր նստավայրը («Թագուհու տունը»)։ 19-րդ դարի ընթացքում պալատը ավելի են մեծացնում՝ գլխավորապես ճարտարապետներ Ջոհն Նաշը և Էդվարդ Բլորը։ Կենտրոնական բակի շուրջը նրանք ավելացնում են երեք թև։ Այն վերջնականապես դառնում է Բրիտանական միապետների գլխավոր նստավայր 1837 թվականին՝ թագուհի Վիկտորիայի օրոք։ Վերջնական ամենամեծ կառուցվածքային լրացումները կատարվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ այդ թվում նաև արևելյան ճակատի կառուցումը, որտեղ գտնվում է այն պատշգամբը, որտեղ սովորաբար ամբոխին է ողջունում թագավորական ընտանիքը։ Իսկ Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ընթացքում գերմանական ռմբակոծությունների պատճառով ավերվել է պալատի մատուռը։ Այդ մասում այնուհետև կառուցվել է թագուհու պատկերասրահը, որտեղ պետք է ներկայացվեին թագավորական ընտանիքին պատկանող արվեստի հավաքածուները։ Բացումը տեղի է ունեցել 1962 թվականին։

19-րդ դարում կատարված ներքին հարդարանքից որոշ բաներ պահպանվել են։ Այդ ժամանակ Սըր Չառլզ Լոնգի խորհրդով լայնորեն կիրառվել են վառ գույների մարմարիոն, կապույտ և վարդագույն քարեր։ Թագավոր Էդվարդ 7-րդի հսկողությամբ կատարվեց մասնակի վերաձևավորում Բել Էպոկյան բաց դեղնագույն և ոսկեգույն ուրվագծով։ Մի շարք փոքր ընդունարաններ համալրվեցին չինական թագավորական ոճի կահույքով, որոնք բերվել էին Բրայթոնի և Կարլտոնի պալատի թագավորական տաղավարից։ Ամեն տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պալատի պետական սենյակները բաց են լինում հասարակության առաջ։

















Թրաֆալգարյան հրապարակը (անգլ.՝ Trafalgar Square) գտնվում է Լոնդոնի կենտրոնում։ Հրապարակը գտնվում է լոնդոնյան Վեստմինստերում։ Սկզբնական շրջանում կոչվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Վիլհելմ IV-ի անունով, սակայն 1805 թ-ին վերանվանվել է Թրաֆալգարյան հրապարակ՝ ի հիշատակ Նապոլեոնյան պատերազմում Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ Անգլիայի տարած ռազմածովային հաղթանակի, որ տեղի է ունեցել 1805 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Իսպանիայի Թրաֆալգար հրվանդանի մոտ։ Մինչև 13-րդ դարը հրապարակի տարածքում գտնվում էր թագավորական արքունիքը, իսկ երբ Գևորգ 4-րդը արքունիքը տեղափոխեց Բուքինգեմյան պալատ, տարածքը սկսեց վերակառուցվել Ջոն Նաշի կողմից։ Սակայն վերջինիս մահից հետո գործընթացը դանդաղեց, և հրապարակը բացվեց միայն 1844 թվականին։ Հրապարակի կենտրոնում վեր է խոյանում 169 ոտնաչափ (52մ) բարձրությամբ Նելսոնի սյունը, որ պահպանվում է 4 առյուծների արձանների կողմից

Թրաֆալգարի հրապարակը Անգլիայում Սուրբ ծննդյան տոները նշելու ամենանշանավոր վայրն է։ Գեղեցիկ տոնածառը զարդարվում է տոներից տասներկու օր առաջ և մնում ևս տասներկու օր տոներից հետո։ Հրապարակի կենտրունում 44 մ բարձրությամբ Նելսոնի սյունն է՝ մուգ մոխրագույն գրանիտից, պսակված ադմիրալ Նելսոնի արձանով:

Սյունը կառուցվել է 1840–1843 թվականներին՝ ի պատիվ ծովակալ Հորացիո Նելսոնի, ով զոհվել էր 1805 թվականին կայացած Տրաֆալգարյան ճակատամարտում։ 5,5 մ բարձրություն ունեցող սյունը կանգնեցված է 46 մ բարձրությամբ գրանիտե պատվանդանին։ Արձանի հայացքն ուղղված է հարավ՝ Պորտսմութի կողմը, ուր գտնվել է հրամանատարի նավը՝ «HMS Victorу» անունով։ Հունական ոճով կառուցված սյունը զարդարված է անգլիական արկերից ձուլված բրոնզե զարդաքանդակներով՝ տերևի տեսք ունեցող։ Խորանարդաձև պատվանդանը զարդարված է բրոնզե չորս սյուներով, որոնք խորհրդանշում են ծովակալ Նելսոնի նշանավոր չորս հաղթանակները։ Հուշարձանը նախագծել է ճարտարապետ Ուիլյամ Ռեյլտոնը 1838 թվականին։ Հուշարձանի՝ 1:22 մասշտաբով փոքրացված տարբերակը ցուցադրված է Լոնդոնի Գրինվիչի ծովային թանգարանում։ Ընդհանուր առմամբ հուշարձանն արժեցել է £47 500, որը ներկայումս կազմում է մոտ £3,5 միլիոն։ Սյան հիմքի մոտ գտնվող չորս առյուծները, որոնց հեղինակն է Էդվին Լանդսիրը, ավելացվել են ավելի ուշ՝ 1867 թվականին։

Նելսոնի սյունը վերանորոգվել է 2006 թվականին։ Մինչև վերանորոգումը լազերային ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ սյան բարձրությունը ավելի ցածր է՝ 51,5 մ, քան նախկինում կարծում էին (56 մ)։

Հետաքրքիր փաստեր

· 20–րդ դարում պատմվել է ավանդություն, որի համաձայն՝ 1925 թվականին շոտլանդացի խաբեբա

Արթուր Ֆերգյուսոնը սյունը վաճառել է միամիտ

ամերիկացիների։ · Սյունը խորհրդանշական իմաստ է ունեցել Ադոլֆ Հիտլերի համար․ Մեծ Բրիտանիա հաջող ներխուժման դեպքում նա որոշել էր սյունը տեղափոխել Բեռլին։













































Պիկադիլի հրապարակը (անգլ.՝ Piccadilly Circus) գտնվում էԼոնդոնի կենտրոնում` Վեսթմինսթերի շրջանում: Ստեղծվել է 1819 թվականին Պիկադիլի և Ռիջենթ փողոցների հանգուցակետում: Հետագայում նրանց ավելացավ ևս մեկ փողոց` Շաֆթսբերի պողոտան:

Երբեմն circus բառը սխալ թարգմանում են «կրկես», սակայն իրականում այն «շրջան» է նշանակում: Այդ բառով կոչել են Անգլիայում մեծ տարածում գտած շրջանաձև երթևեկությունը փողոցների հանգույցներում: 1906 թվականից հրապարակի տակ ձևավորվել է մետրոյի երկու գծերի համանուն կայարանը:

Պիկադիլի հրապարակի հիմնական տեսարժան երևույթներն են նեոնային գովազդները և 1892 թվականին տեղադրված քանդակը, որ նվիրված է վիկտորյանական դարաշրջանի նշանավոր բարեգործ լորդ Շեֆտսբերիի գործուեությանը: Քանդակը պատկերում է Հակաէրոսին, որ, ի տարբերություն թեթևամիտ Էրոսի, խորհրդանշում է հասուն, մտածված սերը: Հակաէրոսը եղել է Էրոսի երկվորյակ եղբայրը:

Սակայն քանդակի խրթին բացատրությունը հետաքրքրություն չառաջացրեց լայն զանգվածների շրջանում: Լավ պատկերացում չունենալով դասական դիցաբանության մասին` մարդիկ միահամուռ որոշեցին, որ քանդակում պատկերվածը հենց Էրոսն է (հին հռոմեական դիցաբանության մեջ` Կուպիդոն)` սիրո հունական աստվածությունը: Փորձելով պահպանել Շեֆտսբերիի քանդակի հեղինակությունը` տարածեցին նաև տեսակետ, որ քանդակը ներկայացնում է քրիստոնեական բարեգթության հրեշտակին: Ռիջենթի անկյունում գտնվում են Քաունթի Ֆայեր և Սվոն (անգլ.՝ County Fire Office) և Էդգար կառույցները (անգլ.՝ Swan & Edgar): Հրապարակում 2007 թվականին բացվել է սիրո թանգարան` Սիրո Ամուրը:





















Մադամ Տյուսոյի թանգարան, մոմե արձանների թանգարան Լոնդոն քաղաքի Մերիլեբոն թաղամասում: Մարի Տյուսոն (1761-1850), օրիորդական ազգանունը՝ Գրոսհոլց (Grosholts), ծնվել է Ստրասբուրգ քաղաքում, նրա մայրը աշխատել է սպասուհի դոկտոր Ֆիլիպ Կյորտիսի մոտ, որը մոմե մոդելների քանդակագործ էր։ Նա սովորեցնում է Մարի Տյուսոյին մոմե քանդակագործության արվեստին։ 1765 թվականին Մարին քանդակում է Լյուդովիկոս XV-ի սիրուհու՝ Մարի Ժաննա Դյուբարիի արձանը։ Ֆիլիպ Կյորտիսի մոմե արձանների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 1770 թվականին և վայելեց մեծ հաջողություն։ 1776 թվականին ցուցահանդես է տեղի ուենում Փարիզում, Պալե Ռոյալում։ Հաջորդ ցուցահանդեսը կայանում է 1782 թվականին Դյու Տամպլ բուլվարում, որը դարձավ Սարսափների սենյակի նախատիպը։ 1777 թվականին Մարիա Տյուսոն ստեղծում է իր առաջին մոմե արձանը (Վոլտեր), այնուհետև հաջորդում են Ժան-Ժակ Ռուսոն և Բենջամին Ֆրանկլինը։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա ստեղծում է թագավորական ընտանիքի մահվան դիմակները։ 1794 թվականին, Ֆիլիպ Կյորտիսի մահից հետո, նրա հավաքածուն անցնում է Մարի Տյուսոյին։ 1802 թվականին Մարի Տյուսոն տեղափոխվում է Լոնդոն։ Անգլո-ֆրանսիական պատերազմի պատճառով Մարի Տյուսոն և նրա հավաքածուն չեն կարողանում վերադառնալ Ֆրանսիա և նա ստիպված է լինում մեկնել Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։ 1835 թվականին նա հիմնադրում է իր առաջին մշտական ցուցահանդեսը Լոնդոնի Բեյքեր-սթրիթ փողոցում։ Նրա թանգարանի կորիզը Սարսափների սենյակն էր։ Ցուցադրության մի մասում ֆրանսիական հեղափոխության զոհերի, մարդասպանների և այլ հանցագործների քանդակներն էին։

Ժամանակի ընթացքում հավաքածուն համալրվել է անվանի բազմաթիվ մարդկանց մոմե արձաններով, որոնցից են ծովակալ Նելսոնը և Վալտեր Սքոթը։ 1884 թվականին հավաքածուն տեղափոխվում է Մերիլեբոն-ռոուդ։ 1925 թվականի հրդեհի պատճառով բազմաթիվ արձաններ ոչնչացան։ Բայց արձանների կաղապարները չէին վնասվել, ևհնարավոր եղավ վերականգնել արձանները։