СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մի սիրո պատմություն․ Հովհաննես Շիրազն ու Սիրլվա Կապուտիկյանը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մի սիրո պատմություն․ Հովհաննես Շիրազն ու Սիրլվա Կապուտիկյանը»

Մի սիրո պատմություն․ Հովհաննես Շիրազն ու Սիրլվա Կապուտիկյանը

Ժամանակին նա միակն էր, որ կոտրեց բոլոր կարծրատիպերը և չգրված այն օրենքը, թե գրելը կամ գրող լինելը միայն տղամարդու գործ է:  Նա նույնքան սիրելի էր, որքան իր ժամանակակից մյուս գրողները:

Նա Սիլվա Կապուտիկյանն էր, նա կին էր, որին սիրո կարճ պատմությունը շատ դառնություններ պատճառեց, բայց թողեց ամենաքաղցրը՝ մայր լինելու խինդը:

Այսօր Vnews-ն անդրադարձել է գրող, հրապարակախոս, սիրերգիչ և ուղղակի համարձակ մի կնոջ՝ Սիլվա Կապուտիկյանի սիրո պատմությանը:

Հովհաննես Շիրազն ու Սիրլվա Կապուտիկյանը․․․

․․․հանդիպեցին, երբ սովորում էին Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1936 թվականն էր: Նրանք համակուրսեցիներ էին: Ամուսնանում են 4 տարի անց՝ 1940 թվականին, ամուսնությունից ծնվում է նրանց միակ որդին՝ հայտնի քանդակագործ Արա Շիրազը:

Շիրազի և Կապուտիկյանի համատեղ կյանքը հարթ չէր ընթանում: Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, չհասկացված և չսիրված լինելու երկուստեք զգացողություններ: Եվ այս ամենի տրամաբանական հետևանքը այն է լինում, որ զույգը բաժանվում է 4 տարի տևած ամուսնությունից հետո:

Որդին, որը բանաստեղծուհու խոսքով օրհնություն էր, մեծ նվեր, մնաց մոր հետ:  Իհարկե, հետագայում նրան մեծացնելու հետ էլ բանաստեղծուհին բախվում է տարբեր դժվարությունների, որոնք իրենց արտացոլանքն են գտնում բանաստեղծուհու տողերում:

Բաժանումից հետո

Կապուտիկյանը տարիներ անց՝ 1961 թվականին, հորդորում է մարդկանց, ընկերներին, հարազատներին մեղավորներ չփնտրել, քանի որ նա փորձել է փակել կյանքի իր այդ էջը: Եվ ոչ մի կերպ չի ուզում վիրավորած լինել ազգի մեկ այլ հարգարժան գրող և իր նախկին ամուսին Հովհաննես Շիրազին:

Մի փնտրեք սիրո իմ տողերի տակ

Մարդկանց անուններ կորած ու հայտնի

Թվում է՝ ինձ էլ անհայտ են նրանք.

Դուք զուր մի՛ փնտրեք, նրանց չե՛ք գտնի

Սիլվա Կապուտիկյանն այդպես էլ անձնական երջանկություն չունեցավ: Փոխարենը նրան սիրեց մի ամբողջ ազգ՝ նրան խորհրդանիշ դարձնելով  մայրական սիրո, հայրենիքի և արդարության հետ:

Մի առիթով Վահագն Դավթյանն ասել է.

«Սիլվա Կապուտիկյանից առաջ ոչ ոք հայ պոեզիայում հոգեբանական խորությամբ ու այդպիսի ուժով չի բացել սիրող, երազող, սիրուց երջանկացող ու տառապող կնաջ հոգին»: