ՁԻԱՀ
Այսօր դժվար է հանդիպել մի մարդու,որը լսած չլինի ՄԻԱՎ-ի կամ ՁԻԱՀ-ի մասին: Յուրաքանչյուրս համոզված ենք,որ հիմնախնդիրը մեզ չի վերաբերվում:Որպեսզի այդ համոզմունքը արդարացված լինի,որպեսզի հնարավորություն ունենանք պաշտպանելու մեզ և մեր մերձավորներին,անհրաժեշտ է իմանալ թե ինչ է իրենից ներկայացնում ՄԻԱՎ-ի վարակը այսօր, XXI դարում:
- ՄԻԱՎ-ով տառապող մարդկանց թիվը կազմում է
39,5 մլն. (34,1-47,1 մլն. ), որից :
- 37,2 մլն. (32,1-44,5 մլն. ) ՝ հասուն տարիքի ;
- 17,7 մլն. (15,1-20,9 մլն. ) ՝կանայք;
- 2,3 մլն. (1,7-3,5 մլն. ) 15 տարեկանից փոքր երեխաներ:
- Աշխարհում ՄԻԱՎ-վարակակիրների ընդհանուր թվի 2/3-ը (63 % — 24,7 մլն .[21,8-27,7 մլն .]) ապրում են Աֆրիկական երկրներում:
- 1988թ. մինչև 2009թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 796 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 136-ը` 2008թ. ընթացքում:
- ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 582 մարդ (73,1%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 214 դեպք (26,9%): ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:
- ՄԻԱՎ-ով վարակվածների 59,3%-ը 25-39 տարիքային խմբում է:
- Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,9%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (41,5%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
- Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.
Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 49,9%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման 41,5%
միջոցով
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 2,0%
Մորից երեխային 1,9%
Արյան միջոցով 0,2%
Անհայտ 4,5%
- ՄԻԱՎ վարակով հիվանդներից 366-ի մոտ (կին` 84, երեխա` 8) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 83-ի մոտ՝ 2008թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 197 դեպք: Մահացածների թվում կան 31 կին և 4 երեխա:
- Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (57,3%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98%):
- ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 350 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 44%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են՝ 10,2%:
- 1981 թ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն ում ( անգլ. Centers for Disease Control and Prevention , CDC ) ԱՄՆ հայտնվեցին հաղորդագրություններ, պնևմոցիստային թոքաբորբի 5 դեպքերի ւ Կապոշի սարկոմայի 28 դեպքերի մասին: Բոլոր հիվանդները ՝ համասեռամոլ տղամարդիք էի ն: Նոր հիվանդությունը ստացավ GRIDS (Gay-related immune deficiency)անվանումը:
- 1983 թ. գրեթե միա ժ ամանակ « Լյուկ Մոնտանյեն ( Պաստյ ո րի ինստիտուտ , Ֆրանսիա ) » ւ Ռոբերտ Գալոն ( Քաղցկեղի ազգային ինստիտուտ , ԱՄՆ ) հիվանդ տղամարդու ավշային հանգույցներից ստացան վիրուս,որ ն անվանեց ի ն «ավշաադենոպատիյի հետ համակցված վիրուս» ( անգլ. lymphadenopathy-associated virus LAV) : 2008թ . Լ.Մոնտանյեին շնորհվեց Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում :
- 1984 թ. ամերիկացի գիտնականներ Ռոբերտ Գալլոյի գլխավորությամբ հիվանդների արյ ունից ստացան հիվանդության հարուցիչին և անվանեցին այն «մարդու լիմֆոտրոպ վիրուս» ( անգլ. Human T lymphotropic virus type III, HTLV-III ).
- 1985 թ. ուսումնասիրվեցին ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիները:
- 1986 թ. գիտնականները հանգեցին այն մտքին,որ
LAV и HTLV-III անվանումները միևնույն վիրուսին են վերաբերվում , նոր անվանում ընդունվեց ՝ «մարդու իմունային անբավարարության վիրուս », ՄԻԱՎ ( անգլ. Human immunodeficiency virus, HIV ):
- 1987 թ. ՁԻԱՀ-ի բուժման համար առաջին դեղորայքի ստացում:
- 1987 թ. ՄԻԱՎ-վարակի առաջին դեպքի գրանցում ԽՍՀՄ քաղաքացու մոտ:
- 1988 թ. Դեկտեմբերի 1-ը հայտարարված է ՄԱԿ-ի կողմից որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Համաշխարհային օր:
- 1995 թ. — հակառետրովիրուսային բուժման մեջ բարձր ակտիվության դեղորայքներ ներդնելով հաջողվեց երկարացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մեծ մասի կյանքը:
- 1996 թ. — ՄԱԿ-ի կողմից ՁԻԱՀ-ի համընդանուր ծրագրի ստեղծում:
- 2001 թ. — ՄԱԿ-ի «Համընդանուր ճգնաժամ— համընդանուր գործողություններ» որոշման ընդունում :
Մարդու իմունաանբավարարության վիրուս
( ՄԻԱՎ ) ,
Ա մենավտանգավոր վիրուսներից մեկն է մարդու համար
ՄԻԱՎ-ը պատկանում է լենտիվիրուսների ընտանիքի ՌՆԹ-պարունակող վիրուսներին
ՄԻԱՎ-ը կարող է պարունակվել օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում տարբեր քանակությամբ:
Վիրուսի պարունակությունը
Շ ատ է քիչ է
արյան մեջ , թքի մեջ ,
սպերմայում , արցունքների մեջ ,
ողնուղեղային հեղուկի մեջ , մեզի մեջ ,
կրծքի կաթի մեջ , քրտինքի ,
հեշտոցային հեղուկի մեջ: փսխանքի մեջ:
- Օրգանիզմից դուրս ՄԻԱՎ-ը անկայուն է և արագ ոչնչանում է:
- 50-70 0 սպիրտ ով մ ի քանի վարկյան ների ընթացքում,
- Աղեստամոքսային ուղ ում ք այքայվում է մարսողական ֆերմենտների և աղաթթվի կողմից ,
- 56 0 C -ում 30 ր ընթացքում,
- Մաշկի վ րայից ոչնչանում է 20 րոպեից բակտերիալ ֆերմենտների կողմից ,
- Ե ռացում ը սպանում է վիրուսին մ ի քանի վարկյան ների ընթացքում,
- Հակավարակիչ միջոցներ /քլորամին/ նույնպես ոչնչացնում են վիրուսը վ արկյաններ անց:
- ՄԻԱՎ վարակի միակ աղբյուրը վարակված մարդն է, որը վարակիչ է հետագա ամբողջ կյանքի ընթացքում: Վարակումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ վիրուսի որոշակի քանակ թափանցում է օրգանիզմ:
Ռեվերթազ ֆերմենտի օգնությամբ վիրուսային ՌՆԹ-ն սինթեզում է ԴՆԹ,որը ներկառուցվում է բջջի գենետիկական ապարատի մեջ,որտեղ էլ նախավիրուսի տեսքով կարող է պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում:
Նախավիրուսի ակտիվացման ժամանակ վարակված բջջում սկսվում է նոր վիրուսային մասնիկների արագ կուտակում,որը հանգեցնում է բջջի քայքայմանը ւ նոր բջիջների ախտահարմանը: Վիրուս պարունակող Т- լիմֆոցիտները այլւս չեն կարողանում կատարել իրենց գործառույթները ւ չեն առաջացնում հակամարմիններ : Այսպես աստիճանաբար քայքայվում է մարդու իմունային համակարգիը :
1) ախտահարվում է իմունային համակարգը , օրգանիզմը անպաշտպան է դառնում տարատեսակ վարակների դիմաց,որոնք առողջ մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում:
2) զարգանում են ուռուցքներ ;
3) գրեթե միշտ ախտահարվում է նյարդային համակարգը,ինչը հանգեցնում է ուղեղային գործունեության խանգարումների ւ թուլամտության զարգացմանը:
1) Թաքնված շրջան:
2) Առաջնային դրսւորումների շրջան՝
- սուր տենդի փուլ ,
- առանց ախտանիշների փուլ ,
- լիմֆաադենոպաթիա,
3) Երկրորդական փոփոխությունների շրջան,
4) Ելք
- Վիրուսի օրգանիզմ ներթափանցելուց հետո վարակված մարդու մոտ նկատվում են գրիպանման երւույթներ,որոնք շուտով անցնում են:
- ՄԻԱՎ-ի առկայությունը մարդու օրգանիզմում դեռ չի նծանակում,որ նրա մոտ անմիջապես կզարգանա ՁԻԱՀ : Այդպիսի մարդը կոչվում է
վիրուսակիր
- Վիրուսակրի օրգանիզմում վիրուսը կարող է պահպանվել տասնյակ տարիներ մինչւ նրա մոտ մահացու հիվանդության հստակ նշանների ի հայտ գալը:
- Այս ընդացքում մարդը կարող է ունենալ առողջ տեսք ւ լավ ինքնազգացողություն ունենալ:Եվ միաժամանակ առանց իմանալու ՄԻԱՎ-ով վարակել շրջապատի մարդկանց:
ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջին մահացու փուլն է
- Հիվանդը կտրուկ կորցնում է քաշը (10% ւ ավելին ), ամիսներով տառապում է մարմնի բարձր ջերմաստիճանից,գիշերային ուժեղ քրտնարտադրությունից,քրոնիկ հոգնածությունից,ավշային
հանգույցների մեծացումից,մշտական
հազից, մշտական լուծից:
- Վերջի վերջո վրա է հասնում մի պահ,
երբ օրգանիզմին դիմադրողականությունը լրիվ ընկնում է,սրվում են բազմաթիվ հիվանդությունները ( թոքաբորբ , քաղցկեղ , տարատեսակ վարակիչ հիվանդություններ ) ւ մարդը մահանում է:
Մորից պտղին
Սեռական
Արյան միջոցով
Ծ ննդաբերությունից
առաջ,հետո ւ
ծննդաբերության ժամանակ
Ե րեխային կրծքով կերակրելու
ժամանակ
Վ արակված արյան
փոխներարկման ժամամակ ;
Օ րգանների ւ
հյուսվածքների
փոխպատվաստման
ժամանակ ;
Վ արակված բժշկական
գործիքների միջոցով:
Պատահական
չպաշտպանված
սեռական
կապերի ժամանակ
Հաճախ վարակվում են թմրամոլները ախտահարված ներարկիչների ւ ասեղների միջոցով:
90 Ներարկիչների միջոցով/պարենտերալ/ 0,5 - 1,0 Հղիության ժամանակ/պերինատալ/ 30 " width="640"
Փոխանցման ուղի Վարակման հավանականությունը, %
- Սեռական ճանապարհով 0,1 - 1,0
- Արյան փոխներարկում 90
- Ներարկիչների միջոցով/պարենտերալ/ 0,5 - 1,0
- Հղիության ժամանակ/պերինատալ/ 30
1) խոսակցության,գրկախառնվելու ժամանակ ;
2) զուգարանից,լոգարանից,դռների բռնակներից օգտվելու ժամանակ ;
3) սպասքի,կենցաղային իրերի,սպիտակեղենի փողի միջոցով ;
4) արցունքների , քրտինքի միջոցով , հազի ւ փռշտոցի ժամանակ ;
5) Կ ատուների ւ շների միջոցով:
Արյունածուծ միջատները նույնպես ՄԻԱՎ չեն փոխանցում:
- Օրգանիզմ ներխուժելուց հետո վիրուսի դեմ պայքարի են դուրս գալիս արտադրվող մեծաքանակ հակամարմինները,որոնք հայտնաբերվում են ՄԻԱՎ-թեստի ժամանակ :
- Հակամարմինները կարելի թ հայտնաբերել վարակվելու պահից 3-6 ամից հետո:Այն շրջանը,երբ օրգանիզմում առկա է վիրուսը,իսկ հակամարմիններ դեռւս չեն արտադրվել կոչվում է գորշ-հակադարձման պատուհան :Այս փուլում ՄԻԱՎ վարակակրի անալիզները ստացվում են բացասական/ժխտող/:
- ՄԻԱՎ-թեստի հավաստի տվյալները կարող են ստացվել ոչ շուտ քան վարակվելուց 3 ամիս անց:
- Ո ւնեցել է պատահական չպաշտպանված պատահական կապեր ,
- Ե նթարկվել է բռնաբարության ,
- Օ գտագործել է թմրանյութեր , պիրսինգ կամ տատու է արել,
- Վ արակվել է այլ սեռավարակներով /սիֆիլիս,սուսանակ/
Թեստը թույլ կտա ձերբազատվել ավելորդ վախերից ւ ժամանակին օգնություն ստանալ :
- Օրենքով ՄԻԱՎ թեստավորումը կարող է լինել անանուն:
Թեստավորումը սահմանափակում է վարակի տարածումը ւ թույլ է տալիս ժամանակին բուժում սկսել,երկարացնելով վարակված մարդկանց կյանքը:
- ՄԻԱՎ-ի վրա ազդող դեղերը կոչվում են հակառետրովիրուսային:Այս պրեպարատները կանգնեցնում են վիրուսի զարգացումը ւ բազմացումը ւ թույլ են տալիս,որպեսզի վերականգնվի իմունային համակարգը:
- Հակառետրովիրուսային բուժումը օրգանիզմը չի ազատում ՄԻԱՎ-ից,սակայն բավականին երկարացնում է վարակվածի կյանքի տւողությունը:
- Եթե հակառետրովիրուսային բուժումը սկսված է ւ կիրառվող դեղորայքի նկատմամբ ռեզիստենտություն չի զարգանում,հիվանդի կյանքի տւողությունը երկարում է մոտ 22.5 տարով:
ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքները համակարգում է առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի հսկողության և կանխարգելման կենտրոնը/հիմն.1989թ./:ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում կենտրոնն իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակաբանական հսկողությունը,կանխարգելիչ միջոցառումների պլանավորումն ու իրագործումը,ինչպես նաև նշված բնագավառի կադրերի պատրաստումը,ՄԻԱՎ վարակի ախտորոշումը ու բուժումը:1997թ-ի փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը:1998թ-ից սկսած ՁԻԱՀ-ի դեմ պայքարում փորձնական կարգով կիրառվում է «Արմենիկում» հակավիրուսային և հակաբակտերիալ դեղանյութը,որն աննախադեպ արդյունքներ է ցույց տվել 2 տարվա կլինիկական փորձարկումների արդյունքում:
- ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը անբուժելի վտանգավոր հիվանդություն է:
- ՄԻԱՎ-ի հայտնաբերումը նշանակում է՝
կյանքի որակազրկում ,
հոգեբանա-հասարակական անկախության կորուստ:
Վարակված մարդը հանդիսանում է
վարակի մշտական աղբյուր :
ՄԻԱՎ-ից խուսափելու ամենալավ եղանակը սեռական հարաբերություններից խուսափելն է մինչւ այն պահը երբ նրանք հոգեբանորեն,ֆիզիկապես ւ նյութապես պատրաստ կլինեն ընտանիք ստեղծելու ւ առողջ երեխաներ ունենալու:
Այս թեստում նշեք կամ թե ինչ դեպքերում է հնարավոր ՄԻԱՎ-ի փոխանցում, ինչ դեպքերում ոչ`
1 . փաթաթվելու և ձեռքով բարևելու ժամանակ,
2 . մորից երեխային, / ներարգանդային ծննդաբերության ժամանակ, կերակրման ժամանակ/
3 . համատեղ խաղեր
4 . փռշտոց, հազ, թքի միջոցով,
5 . համատեղ սպասքի օգտագործում,
6 . ընտանի կենդանիների միջոցով,
7 . սեռական հարաբերությունների ժամանակ,
8 . սպորտով զբաղվելուց,
9 . համատեղ աշխատանք,
10 . ՁԻԱՀ-ով հիվանդի խնամք/ հիգիենայի օրենքների պահպանմամբ/
11 . թմրամոլների կողմից ընդհանուր ներարկիչների օգտագործում: