СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նախադպրոցական կրթություն

Нажмите, чтобы узнать подробности

Սա  իմ  հայրենիքն  է։

Просмотр содержимого документа
«Նախադպրոցական կրթություն»

ՍԱ ԻՄ ԵՐԿԻՐՆ, Է ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

-Ի՞  նչ է քեզ համար հայրենիքը, ( խմբից որևէ երեխայի անուն ):

Հայրենիքը ինձ համար իմ հողն ու ջուրն է, որտեղ ես ծնվել ու մեծանում եմ, որտեղ ապրել ու ապրում են իմ ծնողներն ու իմ պապերը:

-Իսկ քեզ համա՞ր ( նորից անուն՝աղջկա):

Ինձ համար էլ է այդպես: Եվ նաև, իմ մանկապարտեզն է, իմ ըներները, մեր բակի ծառերը, Մասիսն ու Սիսը, Արագածը, Սևանա լիճը , իմ վարդագույն Երևանը:

Հայրենիքը մեր լեզուն է:Այն միացնում է անցյալը, ներկան ու ապագան:Այն հավերժացնում է ազգը:




Հայաստան անուն՝

Դու ութը հնչյուն,

Դու ութ եղբայների

Հանաստեղություն:


Մեկը՝ լեռ է վեհ,

Մեկը՝ լիճ է լուրթ,

Մեկը ՝գետ է խենթ,

Մեկը՝ ձոր է մութ:

Մեկը՝ երկինք է,

Մեկը՝ վառ արեգ,

Մեկը՝ երգիչ է,

Մեկը՝ արահետ:


Եվ բոլոն այնպես

Ձուլված իրար հետ,

Որ ոչ մի քամի,

Ոչ մի թշնամի,

Չի կարողացել

Այդ շղթան քանդի:


Իմ տունը հավերժ է, միշտ կանգուն,

Ուզում եմ ապրել ես խաղաղ,

Ապրիր դու Հայաստան իմ ծաղկուն,

Հայրենի օջախ, հայրենի իմ տուն:


Հայաստան երկիր, տուն իմ արևկա,

Ես քոնն եմ, քոնը, մայր հողը վկա,

Ուր էլ որ լինեմ, դու ես սրտիս մեջ,

Քեզնով եմ շնչում ու խորհում անվերջ:




Երգ Հայաստան-խոսք և երաժշտ. Ա. Սուլթանյանի



Յուրաքանչուր երկիրունի իր երեք խորհրդանիշները, որոնցով տարբերվում է ուրիշ երկրներից: Այդ խորհրդանիշներն են՝ դրոշը, զինանշանը, օրհներգը:

Սա մեր պետական դրոշն է, մեր եռագույնը՝ Կարմիր կապույտ, ծիրանագույն:

Կարմիր դու գույն հաղթական, կապույտ՝ խաղաղության, ծիրանագույն իմ աննման, խորհրդանիշ առատության:

Ահա զինանշանը, գրավիչ է ու պերճ,

Ինչ հմայք է պահել իր մեջ,

Որ վեհորեն շողում է միշտ՝

Որպես ուժի, աշխատանքի

Խաղաղության խորհրդանիշ:



Երրորդ խորհրդանիշը օրհներգն է: Դա հատուկ երգ է, որը հնչում է պետական ու պաշտոնական արարողությունների և հանդիսությունների ժամանակ:

Օրհներգ- խոսք՝ Մ. Նալբանդյան, երժշտ.՝ Բ. Կանաչյան



Երգս դարավոր,

Միտքս թևավոր,

Ես հայ եմ, մենք հայ ենք

Զորավոր:





Մենք մեծանում ենք,

Հզորանում ենք,

Մենք մեծանում ենք, մենք՝ բարձրանում,

Հայ ենք, հայ ենք, հայ փոքրիկներ:


Նոր հայերն են հիմա մեզանում,

Նժդեհներն են մեծանում,

Այս հայերը պարտվել չեն սիրում,

Այս հայերը հաղթել են սիրում:





Մենք պետք է լավ սովորենք,

Պատմությունը լավ սերտենք,

Քաջ Անդրանիկ, Նժդեհ, Չաուշ,

Իրենց զավակնեն ենք, տվել է մեզ ուժ:



Երգ- Կովկասի քաջեր, ժողովրդական:

Ահա և մեր բանակը դարձավ 23 տարեկան: Մեր բանակն արդեն երիտասարդ է, խելացի ու շատ ուժեղ:

Մեր բանակի յուրաքանչուր զինվոր մեր հպարտությունն է, իսկ նրանց ուժը՝ մեր ապահով մանկությունը:

Մեր զինվորների ուժեղ ուսերին է ամենամեծ պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը:


Բանակ ասելիս հասկամում եմ համազգեստով զինվոր, հզորություն, քաջություն, հաղթանակ, շքերթ և ուրախություն:



Բանակ ասելիս աչքերս ժպտում են,

Իմ մանկան հոգով հպարտանում եմ,

Եվ խոստանում եմ ,,Ես քո զինվորն եմ

Դառնալու Հայաստան՛՛


Մայրիկ ու քույրիկ

Դուք հանգիստ քնեք,

Ինձ նման փոքրիկ

Զինվորիկ ունեք:




Երգ – Զինվոր- խոսք և երաժշտ՝ Մ. Գրիգորյան:

Հայրենի՛ք իմ հզոր,ամրացիր օրեցօր,

Հայաստա՛ն, իմ կանգուն,

Ողջ հայության մի մեծ տուն:

Դու միշտ ցնծա իմ երկիր,

Քո զավակներով ապրիր,

Մեզ միշտ եղիր ապաստան,

Հավերժ կանգուն ի՛մ Հայաստան:



Խաղախության մենք շատ դժվար հասանք,

Եկենք պահպանենք ու սիրենք իրար,

Որտեղ կա մեծ սեր ու գնահատանք,

Այնտեղ կլինի միշտ խաղաղ կյանք:


Թե հրաշքով դառնամ փերի,

Կպատրաստեմ երկրագնդի

Մեծության չափ մի կարուսել:

Կբազմեցնեմ այդ վիթխարի կարուսելին

Բյուր ազգերի մանուկներին:


Աշխարհի բոլոր մանուկները

Իրենց զվարթ խաղով,

Բազմալեզու երգ ծիծաղով

Կհնչեցնեն երգն աշխարհի

Երգը կյանքի, ուրախության:


Երգ- Գլոբուս- խոսք՝ Ա. Գալստյան, երժշտ.՝ Ալ. Մանդակունյան:

Պարեր – 1. ,,Բալենի՛՛ - աղջիկների պար,

2. ,,Քոչարի՛՛ - տղաների պար:



Վ Ե Ր Ջ













Տնօրեն՝ Գ. Աշուղ- Աթոյան

Ավագ մանկավարժ՝ Ք. Խաչատրյան

Երաժշտ.դաստիարակ՝ Ա. Մանդակունյան

Դաստիարակ՝ Ա. Մնացականյան