СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նախադպրոցական կրթություն

Нажмите, чтобы узнать подробности

զրույց  անվտանգության  մասին,խոսքի  զարգացում։

Просмотр содержимого документа
«Նախադպրոցական կրթություն»

ՊԼԱՆ /ԿՈՆՍՊԵԿՏ

Խոսքի զարգացման պարապմունքի

Դաստիարակ ՝ Մերրի Սուքիասյան

2019-2020 ուս. տարի

Թեմա՝ Անվտանգություն .

Տեսակը՝ զրույց

Նպատակը ՝ սովորեցնել երեխաներին ճանաչել վտանգը: Օգնել հասկանալ դրա հետևանքները ինչպես խուսափել վտանգից : Ծանոթացնել արտակարգ իրավիճակում գործելու տարրական, մատչելի քայլերին , օգնություն ցուցաբերելու հմտություն : Ձևավորել զգույշ , այլ ոչ թե : Զարգացնել կապակցված խոսքը , մտքերը տրամաբանված արտահայտելու կարողություն : Նախապատրաստական աշխատանք ՝ ծանոթացնել կրակի ստեղծման պատմությանը : Սովորեցնել ոտանավորներ կրակի և անտառի մասին : Անհրաժեշտ նյութեր ՝ անտառի տեսարան , լուցկի , երեխաների թվով կարմիր թաշկինակներ և կարմիր թիկնոցներ : Նկարներ , որոնցում պատկերված են կրակը մարելու նյութեր : Ընթացքը ՝ -- Երեխաներ , այսօր մենք կկատարենք անսովոր ճանապարհորդություն դեպի վայրի կենդանական աշխարհի զարմանալի անկյուն ՝ Խոսրովի արգելոց : Ինչ է արգելոցը : Եկեք անտառի մասին մի երգ երգենք և ճանապարհվենք : /Երեխաները նստում են նախօրոք դասավորված բարձերի վրա / :

-- Ով կարտասանի ոտանավորը : -- Մենք շուտասելուկ էլ գիտենք անտառի մասին , ով կասի : -- Երեխաներ , որպեսզի իմանաք , թե ինչի մասին ենք այսօր զրուցելու , գուշակեք հանելուկը .

Կարմիր կովը ,

Կարմիր կովը

Կերավ ամբողջ

Չոր խոտը : /Կրակը/

Լեզու ունի ,հաչան չէ ,

Ատամ չունի , կծան է : /Կրակը /

-- Ով կպատմի կրակի ստեղծման պատմությունը :

--Ինչպես է կրակն օգնում մարդուն : --Ով կարտասանի կրակի մասին ոտանավոր : --Եթե հանկարծ մոռանանք կրակի հետ զգույշ վարվել , ինչ կպատահի : Գալիս է նապաստակը . –Բարև նապաստակ , ինչու ես մտահոգ , ինչ է պատահել : --Բարև ձեզ , ես ոչինչ չեմ հասկանում , ինձ թվում է , թե իսկապես ծխի հոտ է գալիս : Թռչունների ձայնը չի լսվում , կենդանիները թաքնվել են : --- Նապաստակ , բոլորն էլ գիտեն , որ հրդեհը հանկարծակի է սկսվում : Թվում է , թե ամեն ինչ կարգին է , մեկ էլ հանկարծ կրակ և ծուխ է առաջանում :Բայց հիմա անտառում ամեն ինչ կարգին է , թռչունները երգում են և մեզ հյուր են կանչել , ոչինչ էլ չի վառվում : Նապաստակ -- Հիմա ես ինձ հանգիստ եմ զգում : --Պարզելու համար , թե ինչպիսին է կրակը , եկեք կատարենք էտյուդ:

--Երեխաներ , ես մի գեղեցիկ տուփ եմ բերել , որի մեջ ապրում են փոքրիկ թզուկները : Նապաստակ --Վայ՜ , ի՜նչ գեղեցիկ են , եկեք խաղանք : -- Երեխաներ , դուք գլխի ընկաք , թե ինչ թզուկներ են դրանք : Դեհ , իհարկե , լուցկու հատիկներ են , իսկ լուցկու հետ կարելի է խաղալ : Ինչու :

Շնչառական վարժություն -- Դե , եկեք հանգցնենք լուցկին՝ ֆու –ֆու – ֆու :

--Նապաստակ , հիմա դու կխաղաս լուցկու հետ : --Ոչ , ոչ , և մեծերը , և փոքրերը պետք է իմանան , որ եթե անզգույշ վարվեն լուցկու հետ , կարող է հրդեհ բռնկվել : --Հրդեհի ժամանակ զոհվում են թռչունները , կենդանիները , մարդիկ , ինչպես նաև բնությունը : --Նապաստակ , մեր երեխաները գիտեն անվտանգության կանոնները , հիմա կպատմեն : --Որտեղ կարելի է կրակ վառել /քամուց պաշտպանված վայրում , ցանկալի է ջրի մոտ , ծառերից 4-5 մ. Հեռավորության վրա /: --Որտեղ չի կարելի կրակ վառել /խոտերի , չոր ճյուղերի , տերևների , ծառերի մոտ / : --Որտեղ է կրակն արագ տարածվում : --Կարելի է կրակն առանց հսկողության թողնել : --Ինչպես պետք է հանգցնել կրակը : --Եթե մարդու հագուստն է վառվում , ինչպես հանգցնել : Հարցերի պատասխանները ուղեկցել համապատասխան նկարներով ; Նապաստակ – Կեցցեք , դուք շատ բաներ գիտեք : Խաղալ խաղը : --Երեխաներ , կարծեք ցրտեց , եկեք խառույկ վառենք և տաքանանք : Տղաներ , փայտ հավաքեք : --Վա՜յ , տեսեք , խառույկից հրդեհ բռնկվեց , ինչ անենք : --Զանգահարենք հրշեջ ծառայություն :

Բեմականացնել տեսարան՝ Մինչև հրշեջ մեքենայի գալը , մենք ինչպես հանգցնենք հրդեհը : Գալիս է հրշեջ մեքենան : Հրշեջ – Երեխաներ , կրակի հետ զգույշ վարվեք , այն կարող է շատ վտանգավոր լինել : -- Շնորհակալություն , ցտեսություն : Նապաստակ -- Երեխաներ, ես այնքան նոր բաներ սովորեցի , գնամ պատմեմ իմ ընկերներին , որ իրենք էլ զգույշ լինեն կրակից : --Երեխաներ , արդեն ուշ է եկենք մենք էլ մի երգ երգենք ու վերադառնանք :

Երգ – հեղինակ Ն. Սեխլիյան

Արևվն արդեն մայր է մտնում

Եղանակն էլ մի քիչ ցրտում ,

Շուտով լուսինը դուրս կգա

Եկեք արդեն վերադառնանք

Եվ արագ մեր պարտեզ դառնանք :

Գնանք պատմենք մենք բոլորին

Եվ թող բոլորը իմանան ՝

Ինչ լավ օր անցավ անտառում ,

Մեր անտառում :