СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նախագծային մեթոդներ, զեկույց

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նախագծային մեթոդներ, զեկույց»

Ուսուցման  նախագծային մեթոդը   առաջին  անգամ  կիրառվել  է  Իտալիայում 16-րդ  դարի վերջում,  երբ  ուսուցման  ավարտին  ուսանող  ճարտարապետները  և  ինժեներները  ներկայացնում  էին  նախագծեր, որտեղից  էլ  առաջացել  է  ուսուցման   այս  մեթոդի  անվանումը` ‹‹նախագծային  ուսուցում››, իսկ  նախագծային  մեթոդի  կիրառումը  և  տարածումը  կարելի  է  բաժանել  հինգ  ժամանակաշրջանի.

1590-1765. Նախագծային  մեթոդի  կիրառման  սկիզբը  Եվրոպայի ճարտարապետական

դպրոցներում

1765-1880. Մեթոդը  տեղափոխվում  է  Ամերիկա  և  լայնորեն  կիրսռվում  է

ուսումնական    գործընթացում

1880-1915. Ամերիկայի  բոլոր  դպրոցներում  ուսուցումը  իրականացվում  է միայն

նախագծային  մեթոդով

1915-1965. Նախագծային  մեթոդով  ուսուցումը ‹‹վերադառնում›› է Ամերիկայից  Եվրոպա

1965-մինչև  մեր  օրերը. Նախագծային  մեթոդով  ուսուցման  վերածնունդը  և

միջազգային   տարածման  երրորդ  ալիք
Նախագծեր  կազմելիս  անհրաժեշտ   է .

  • ընտրել հիմնականում  առօրյա  կյանքին  առնչվող  խնդիր`պրոբլեմ

  • նշել  նպատակները  և  ձևակերպել  առաջադրանքները` հարցերի  ձևով

  • կազմակերպել  ուսուցման  գործընթացը  և  կանխատեսել  արդյունքները

  • ներկայացնել  արդյունքները  և  գնահատման  սկզբունքները:

Նախագծային  ուսուցման  հեռավար  նպատակը  ոչ  միայն  խնդիր  լուծելը  կամ  այն  ընտրելն  է, այլև   իրական  կյանքում  սերտորեն  փոխկապակցված  հնարավորինս  շատ  հայեցակետեր  բացահայտելն  է

Նախագծերի  կազմման  գործընթացը.

ա)  թեմաներ  ընտրելը  և  դրանք  քննարկելը

բ)  ենթաթեմաներ  ընտրելը և հանձնարարելը (կազմակերպվում  է  ուսուցչի

կողմից  կամ  ընդհանուր  համաձայնությամբ)

գ)  հաղորդակցման  ուղիներ  ընտրելը (էլ. փոստ, անմիջական հանդիպումներ,

ստեղծագործական  հավաքներ, սեմինարներ)

դ)  հաղորդակցման   ռազմավարության  մշակելը(տեղեկությունների  փոխանցման

պարբերականությունը  և  սովորողներին  հանձնարարված  մասերի  վերաբերյալ

զեկույցների  ստուգման  վերջնաժամկետները)

   ե)  խմբերում  փոքր  թեմաներ  քննարկելը  և  ներկայացնելը

զ ներկայացումները  պատրաստելը, նաև  փոքր  թեմաների  մասին  զեկույցները

‹‹իրար  միացնելը››

է խմբերի  ներկայացումների  քննարկումները

 ը)  դիտողությունները  և  գնահատումը:

Յուրաքանչյուր  նախագիծ  յուրօրինակ  է  և  անվերջքանի  որ  խնդիրները  վերացական  հասկացություններ  չեն, այլ  վերցված  են  իրական  կյանքից     

Չկա  երկու  նմանատիպ  նախագիծքանի  որ  մասնակից  սովորողները,   

       ուսուցիչները  և  ուսումնառության  հանգամանքները  մշտապես  տարբեր  են:

Նախագծային  մեթոդով   ուսուցումը   պահանջում  է  սովորողների  աշխատանքի

աստիճանական  ծրագրավորում  և  իրականացվում  է  երկու  տարբեր  մակարդակով.

v  առաջին  մակարդակը   վերաբերում  է  ամբողջ  գործընթացին,  որի  ընթացքում    սովորողներին  հաղորդվում  է  հիմնարար  գիտելիքներ, զարգացվում  է  որոշակի  կարողություններ  և  հմտություններ(ուսուցիչը  ուսուցման  գործընթացի  կազմակերպիչն  է  և  առաջնորդը, ինչպես  ավանդական  կրթության դեպքում)

v  երկրորդ  մակարդակը  ենթադրում  է անհատական –հետազոտական  նախագծերի  ծրագրում   և  իրականացում  (ուսուցիչը  գործում  է  աննկատ  և  խորհրդատու  է )

Տեղին  է  նշել, որ  առաջին  մակարդակում  տարբեր  կարողություններ  ունեցող  սովորողները  հավասարապես  են  մասնակցում   խնդրի  լուծմանը,  իսկ  երկրորդ  մակարդակում   ուսուցիչներն  ու  սովորողները  ունեն   տարբեր  դերակատարումներ`  ուսուցչի  ղեկավարման  դերն  աննշան  է  և  նա  գործում  է  աննկատ, իսկ  համագործակցությունն  իրականացնում  է  միայն  գործողությունների  համատեղ  պլանավորման  և  գնահատման  ժամանակ:




Դեդուկցիա (լատ.՝ deductio — բխեցում), մտահանգման (կշռադատության) տեսակներից, լայն իմաստով՝ հետազոտության մեթոդներից մեկը։ Դեդուկցիան ավանդաբար սահմանվել Է, ներկայումս էլ երբևմն սահմանվում է իբրև այնպիսի մտահանգում, որով ընդևանուր նախադրյալներից կատարվում է մասնավոր եզրակացություն, ն այդ առումով այն հակադրվում է ինդուկցիային։ 
Համանմանության մեթոդն իր հերթին, ելնելով տարբեր իրերի ու երեւույթների որոշ նմանություններից, հնարավորություն է տալիս ենթադրելու նաեւ նրանց այլ նմանությունների մասին: Այդ ենթադրությունների պրակտիկ ստուգումը մեծ խթան է հանդիսանում իմացության հետագա զարգացման համար:
Համանմանության մեթոդի հիման վրա առաջանում ու կիրառվում է մոդելավորման մեթոդը:
Մոդելավորման մեթոդը գործի է դրվում այն ժամանակ, երբ իմացության օբյեկտը վերին աստիճանի բարդ եւ դժվար ուսումնասիրելի է, կամ անմատչելի է, ինչպես, օրինակ, տիեզերական մարմինները, կամ տնտեսապես շահավետ չէ եւ այլն: Այդ դեպքում ուսումնասիրման համար տվյալ օբյեկտի փոխարեն ընտրվում է դրան որոշ չափով նման մի այլ օբյեկտ, շատ ավելի պարզ ու դյուրին ճանաչելի, մատչելի ու տնտեսապես շահավետ, որը եւ մոդել է կոչվում: Մոդելի համեմատությամբ ուսումնասիրության օբյեկտը հանդես է գալիս որպես բնօրինակ: Մոդելավորման մեթոդի օգնությամբ բնօրինակն ուսումնասիրելու համար նախ պետք է հարմար մոդել ընտրել, հետո այն ուսումնասիրել, ապա ստացված գիտելիքները հարմարեցնել ու տարածել բնօրինակի վրա եւ, վերջապես, արդյունքները ենթարկել փորձնական ստուգման: