Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը իմ փորձից
Դասի թեման-Աշխարհի բնակչության թիվը և շարժը
Դասի նպատակները-
Ա) ակադեմիական
- իմանա աշխարհի բնակչության թիվը և շարժը
- իմանա, թե ինչու է անհրաժեշտ իմանալ բնակչության վերաբերյալ տվյալները
- իմանա, թե բնակչության թվի աճի հետևանքով ինչ հիմնախնդիրներ են առա-
ջացել
Բ) սոցիալական
- վերլուծի աշխարհի բնակչության ընդհանուր թվի աճն ու փոփոխությունները
- կարողանա վերլուծի, թե արդյո՞ք բնակչության թվի աճը սպառնում է մարդկու-
թյան գոյությանը
Ցուցադրական նյութեր-Աշխարհի քաղաքական քարտեզ
Հիմնական հասկացություններ- բնակչություն ( ազգաբնակչություն)
բնակչության գերբնակեցվածություն
Դասի ընթացքը-
Խթանում.
մեթոդով դասը սկսում եմ աշխարհի բնակչության
թվի կամ վերարտադրության վերաբերյալ աշակերտներին ուղղված հարցադըր-
մամբ, որի պատասխանն աշակերտները պիտի շարադրեն 5 րոպեի ընթացքում.
օր.՝ Ինչ գիտեք աշխարհի բնակչության թվաքանակի և դրա փոփոխությունների
վերաբերյալ.
Իմաստի ընկալում.
Դասարանը բաժանում եմ 4-6 խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարում ըն-
թերցել դասի մեկ հատված. օր.՝ մի խմբի կարելի է հանձնարարել քննարկել բնակ-
չության թվի շարժընթացը մինչև մեր օրերը, մեկ այլ խմբի՝ ժողովրդագրական
պայթյուն հասկացությունը, 3-րդ խմբին՝ բնակչության վերարտադրությունը և
տիպերը, 4-րդին՝ ժողովրդագրական քաղաքականություն հասկացությունը.
(միաժամանակ հանձնարարվում է յուրաքանչյուր խմբին գրել 3 նախադասություն
որոնք արտահայտում են տվյալ հատվածի հիմնական բովանդակությունը և մեկ
նախադասություն, որով կարելի է ամփոփել այն).
Յուրաքանչյուր խմբի աշակերտները հանձնարարությունը պիտի նախ կատարեն
առանձին, հետո՝ իրենց 3 հիմնական նախադասությունները և 1 ամփոփիչ նախա
դասությունը քննարկեն խմբի բոլոր անդամների հետ. Խումբը պիտի համատեղ
աշխատանքով ձևակերպի ընդհանուր պարբերության 3 հիմնական նախադասութ
յունները և 1 ամփոփիչ նախադասությունը.
Քննարկման ընթացքում ճիշտ եզրակացության հանգելու նպատակով, ուղղորդում
եմ աշակերտներին,իսկ անհրաժեշտության դեպքում՝նաև պատասխանում նրանց
համար անհասկանալի հարցերին.
Կշռադատում
Յուրաքանչյուր խմբից որևէ մեկը, իմ ընտրությամբ, ներկայացնում է դասի՝ իր կող-
մից յուրացված հատվածը. Այս ամենի արդյունքում հիմնականում բացատրվում և
վերլուծվում է ամբողջ դասը, միաժամանակ զարգանում է աշակերտի ընդհանրացում
կատարելու հմտությունը, և յուրաքանչյուր աշակերտ շահագրգռված է լինում քննար-
կել իր կողմից առանձնացված 3 հիմնական և 1 ամփոփիչ նախադասությունները՝
խմբի անդամների հետ ընդհանուր համաձայնության գալով.
Անդրադարձ-հասնել դասի վերջնական յուրացմանը
Տնային հանձնարարություն- սովորել դաս 5-ը,էջ 22-26,
արտագծել և վերլուծել աշխարհի բնակչության թվի բաշխումն ըստ տարա-
ծաշրջանների.
Մուսայելյանի միջն. դպրոց
Ուսուցչուհի՝ Ս. Հովհաննիսյան