СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նյութերի հատկությունները

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Բոլոր նյութերը բնութագրվում են որոշակի հատկություններով: Նյութերի հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում): Ի դեպ, սրանք բոլորը նյութի ֆիզիկական հատկություններն են, որոնք բացառապես կախված են նյութի կառուցվածքից: 

Հատկություննայն բնութագրիչն է, որով նյութերը նմանվում են իրար կամ տարբերվում միմյանցից:  

Սովորական պայմաններում նյութերի ագրեգատային վիճակները երեքն են՝ պինդ, հեղուկ ու գազային:

Պինդ նյութեր են, օրինակ՝ ոսկին, շաքարը, կավիճը և այլն:

 

 

Հեղուկ նյութեր են` կաթը, նավթը, բուսական յուղը և այլն:

 

 

Գազային նյութեր են` թթվածինը, ջրածինը, ածխաթթու գազը և այլն:

 

 

Արտաքին պայմաններից կախված՝ միևնույն նյութը կարող է լինել տարբեր ագրեգատային վիճակներում:

Օրինակ

 Ջուրը 0C−ից0 ցածր ջերմաստիճանում պինդ է, 0C−ից0 մինչև 100C0 (101 ԿՊա մթնոլորտային ճնշման պայմանում)` հեղուկ, իսկ 100C0−ից բարձր ջերմաստիճանում՝ գոլորշի:

 

 

Տարբեր հատկություններից ելնելով՝ նյութերը կիրառում են տարբեր նպատակներով: