Հրապարակախոսական ոճ
Կատարող՝ Խուդինյան Մարիամ
Ստուգող՝ Կ. Պողոսյան
Այս ոճը հանդես ՝ գալիս հրապարակային ելույթներում՝ քարոզարշավներում, ցույցերում, հայտարարություններում, ռադիոհեռուստային հաղորդումներում:Այս բանավոր ելույթները կարող են ունենալ գրավոր տեքստերը:
Այս ոճը ունի 3 հիմնական տարրեր.
- Տեղեկատվական
- Քարոզչական
- Գնահատողական վերաբերմունք
և հենց այս 3 տարրերով էլ առանձնանում են մյուս ոճերից:
Խոսքը հրապարակախոսական ոճում խիստ գրավոր է:Օր.՝ ելույթները, ցույցերի հայտարարությունները:
Շեղումները – Եթե մենք որևէ ելույթ ենք հիշում հրապարակային, ցույցերի ժամանակ:Եթե լսում ենք բարբառային բառեր, առօրյա-խոսակցականին բնորոշ արտահայտություններ՝ դրանք պարզապես հրապարակախոսական ոճի շեղումնոր են:
Հատուկ է ճիշտ բառընտրությունը և դա կապված է հասարակական, քաղաքական հարաբերություններ արտահայտող բառեր՝ ինչպես նաև մասնագիտական տերմիններ:Եթե ճիշտ բառը չընտրվեցասելիքը լավ չի ընկալվի, տեղ չի հասնի, այսինքն տեղեկատվությունը և գնահատող վերաբերմունքը ճիշտ չի դրսևորվի:
Հատուկ է ազդեցիկությունը ու հուզականությունը այն չափով , որ ազդի լսողի վրա, իսկ եթե հատկանիշներից մեկը ազդեցիկությունն է ուրեմն հատուկ է նաև արտահայտչականությունը, խոսքը պետք է արտահայտիչ լինի, որ դրանից բխի ազդեցիկությունը:
Զուրկ է ժառգոններից, բառբառային բառերից, գռեհիկաբանությունից, մտերմիկ-փաղաքշական արտահայտություններից, բացառում ենք նաև երկիմաստ բառերի գործածությունը: Հրապախոսական ոճում առանց փաստերի, թվերի, ճշտած տեղեկությունների հնարավոր չէ ելույթ ունենալ ուրեմն հատուկ է փաստերի ստույգությունը, եթե ինչ-որ մի բան նշում են առանց ստույգությունը ճշտելու դա հավաստի չէ:
Հատուկ է ինչպես ցանկացած խոսքի հատուկ է տրամաբանական հաջորդականությունը, եթե միտքդ չունեցավ ասելիք, ճիշտ չի ընկալվի և տեքստը ընդհանրապես կարող է իր նշանակությունը կորցնել:
Շարադրանքը հիմնականում հրապակախոսական ոճում ներկայացվում է բայի սահմանական եղանակի ներկա ժամանակով, ներկան էլ ձևավորվում էր անկատար ձևաբայով և հաճախ ենք օգտագործում 3-րդ բայաձև:Եվ հատուկ է բարդ ստորադասական նախադասությունների կիրառությունը:
Պաշտոնական ոճ
Այս ոճը իր բնույթով գրեթե հակադրվում է առօրյա- խոսակցականին այն ուներ հուզականություն, պատկերավորություն, բառերն գործածվում էին՝ անուղղակի, ուղղակի իմաստով , իսկ պաշտոնական ոճը՝ զուրկ է հուզականությունից, պատկերավորությունից: Այս ոճում բառերը գործածվում են միայն ուղղակի իմաստով: Բացակայում են այնտեղ երկիմաստ բառեր ու արտահայտություններ: Խոսքը հակիրճ է, ձևակերպումը ճշգրիտ, բացակայում ենք ձայնարկությունները, այսեղ պարտադիր է՝ քերականական կանոնավորությունը: Բացառում ենք երկիմաստ արտահայտություններ:
Պաշտոնական ոճը հանդես է գալիս պաշտոնական կամ վարչագործարարական:
Օգտագործվում է կամ կիրառվում է պետական, վարչական, գործավարական, հրամանագրերում, տեղեկաքներում, դիմումներում, օրենքներում, արձանագրություններում այն բոլոր փաստաթղթերում, որոնք ունեն իրավական ենթատեքստ:
Պաշտոնական ոճը տարբերվում է բոլոր ոճերից՝ խոսքային կապակցության պատճառող: Առկա են պատրաստի կառույցներ, կաղապարային խոսքը միօրինակ է և բանաձևային, հենց այդ պատճառով էլ հարցաթերթիկներ, տեղեկանքներ պատրաստի ունենք և ընդամենը մեզ մնում է գրել՝ անուն, ազգանուն և մեր տվյալները:
Առկա են նաև դիմելաձևերը և պետք է հիշենք՝ հարգանքի հոգնակիգգրությունը: Օր.՝ ընդունենք մեր հարգանքները, ի ցույց դնել, ընդունել ի գիտություն: Պաշտոնական ոճում ավելի շատ են հանդիպում վերացական իմաստա արտահայտող գոյականները:
Հանդիպում են նաև անորոշ դերբայով ու նրա ձևերով թեքված կառույցները:Օր.՝ նկատի ունենալով, հետաձգել, ազատել, հարկադրել:
Ավելի շատ գերակշռում են բարդ ստորադասական նախադասությունը նաև միակազմ նախադասությունը զեղչված անդամով նախադասությունը:
Դրսևորման ձևը- գրավոր, խիստ գրական, ամենակաղապարային: