СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Օքսիդների ստացման եղանակնեերը

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Գաղափար օքսիդների մասին,տեսակները;Ստացման քիմիական եղանակները:

Просмотр содержимого документа
«Օքսիդների ստացման եղանակնեերը»

Մոլեկուլում  -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:

 Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.

  

1.Հիմնային օքսիդներ՝ Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն:

Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:  

Na2O⇒NaOH,CaO⇒Ca(OH)2

 

 Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:

 

        

 

նատրիումի օքսիդ՝ Na2O          կալցիումի օքսիդ՝   CaO

 

           

 

 

պղնձի (II) օքսիդ՝ CuO             պղնձի (I) օքսիդ՝  Cu2O

 

                   

 

երկաթի (II) օքսիդ՝ FeO            մանգանի (II) օքսիդ՝   MnO    

 

 

2. Թթվային օքսիդներ՝  P2O5,N2O5,Mn2O7,CrO3,CO2,  և ալն:

Թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են:

SO2⇒H2SO3,N2O5⇒HNO3

 

Եթե օքսիդ առաջացնող տարրը ոչ մետաղ է, ապա այդ օքսիդը հիմնականում՝ թթվային է:

 

Եթե օքսիդ առաջացնող տարրի ատոմը ցուցաբերում է մետաղական հատկություն և առավելագույն վալենտականություն (V-VIII), ապա oքսիդը թթվային է:

             

 

ֆոսֆորի (V) օքսիդ՝ P2O5             քրոմի (VI) օքսիդ՝ CrO3

 

3.Երկդիմի (ամֆոտերօքսիդներ՝ BeO,ZnO,Al2O3,Cr2O3 և այլն:

Նյութերըորոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում են երկդիմի (ամֆոտեր):

 

Եթե օքսիդ առաջացնող տարրը ցուցաբերում է մետաղական հատկություններ և բարձր վալենտականություն (III, IV), ապա օքսիդը երկդիմի է:  

 

          

  

ալյումինի օքսիդ՝ Al2O3                ցինկի օքսիդ՝ ZnO

 

          

 

քրոմի (III) օքսիդ՝ Cr2O3       բերիլիումի օքսիդ՝ BeO

 

4.Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներ` N2O,NO,CO,SiO և այլն

Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ:

 

         

 

սիլիցիումի (II) օքսիդ՝ SiO     ածխածնի (II) օքսիդ՝  CO

Օքսիդների ստացման եղանակները

Օքսիդներն ստացվում են.

1. թթվածնի հետ պարզ և բարդ նյութերի փոխազդեցությունից (հիմնականում`տաքացնելիս).
                                                              

 C+Օ2=CO2

 

 4Al+3O2=2Al2O3

 

 2ZnS+3O2=2ZnO+2SO2


2. թթվածին պարունակող որոշ բարդ նյութերի՝ տաքացման պայմաններում քայքայվելիս.
                                                      

 Mg(OH)2=MgO+H2OCaCO3=CaO+CO2H2SiO3=SiO2+H2O   

 

3.աղի ու թթվի փոխազդեցությունից.

            

Na2CO3 + H2SO4 = Na2SO4+ CO2↑ + H2OK2SO3 + 2HCl = 2KCl + SO2↑ + H2O

Մեթոդական հանձնարարականներ

Վերադառնալ թեմային