Просмотр содержимого документа
«Օրվա դասի պլան, նախակենդանիների ընդհանուր բնութագիրը, դասակարգումը , (թեմայի ամփոփում)»
Օրվա դասի պլան
Դասի թեման՝ Նախակենդանիների ընդհանուր բնութագիրը, դասակարգումը ( թեմայի ամփոփում )
Դասի նպատակը`
Ա ) ակադեմիական - սովորողն իմանա նախակենդանիների դասակարգման սկզբունքները, նախակենդանիների տեսակային բազմազանությունը և տարածվածությունը, դերը և նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում , կկարողանա բացատրել միաբջիջ կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունները, նախակենդանիների հարմարվածությունը միջավայրի պայմնաններին, ցիստայի նշանակությունը, կարժևորի նախակենդնիների նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում, հիգիենայի կանոնները, հիվանդաբեր նախակենդանիներից պաշտպանվելու ուղիները:
Բ ) սոցիալական - միմյանց օգնել արդյունավետ համագործակցելու, ընկերոջ և իր աշխատանքը գնահատելու հմտությունների ձևավորում:
Միջոցներ՝ դասագիրք, ցուցապաստառներ, մարկերներ
Դասի ընթացքը ՝
Ա ) Խթանման փուլ
Նախակենդանիներ բառով կազմել պրիզմա: Ստացված վերջնաբառը կապել սկզբնաբառի հետ՝ կազմելով նախադասություն:
Բ ) Իմաստի ընկալման փուլ
Թերթիկների վրա նախապես գրել նախակենդանիների դասերը, որոնց օգնությամբ դասարանը բաժանել ըստ դասերի : Խմբերից յուրաքանչուրին հանձնարարել համառոտ ներկայացնել տվյալ դասը: Միաժամանակ խումբը որևէ խմբի համար պետք է հարց նախապատրաստի իրեն հանձնարարած թեմայից: Խմբային աշխատանքի ներկայացման համար տրամադրել 5-ական րոպե:
Գ ) Կշռադատման փուլ
Նյոթն ամբողջությամբ ներկայացնելուց հետո՝ խմբերն իրենց հարցերն են հղում մեկմեկու:
Գնահատում
Գնահատումն իրականացնել հետևյալ աղյուսակի միջոցով
| ՄԻԱՎՈՐ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
Լսելու կարողություն , կարգապահություն | 1 | | | | | |
Նյութն ամբողջովին և գրագետ ներկայացնելու կարողություն | 5 | | | | | |
Ըստ ցուցապաստառի վրա ներկայացրած աշխատանքի | 2 | | | | | |
Տրամաբանված հարցեր | 2 | | | | | |
Անդրադարձ
Իմաստության քարի միջոցով կատարել ամփոփում ( վերցնել որևէ իր , որը դառնում է Իմաստության քար , փոխանցել որևէ խմբի, որը, պատասխանելով Ինչ սովորեցինք հարցին, փոխանցում է հաջորդ խմբին ):