СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՈՒսուցանող գնահատումը առաջին դասարանում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«ՈՒսուցանող գնահատումը առաջին դասարանում»



Ուսուցանող գնահատումն առաջին դասարանում



Վեց տարեկանների գնահատման գործընթաց ասելով պետք է հասկանալ երեխաների դաստիարակություն ամենալայն իմաստով. նրանց անձի ձևավորում, զարգացման ապահովում և ճանաչողական հետաքրքրությունների ամրապնդում:

Առաջին դասարանում երեխաներին ուսուցանելիս գնահատման համակարգ չի կիրառվում. հաջորդ դասարան երեխաները բնութագրերի հիման վրա են փոխադրվում: Տարեվերջին բնութագրման թերթիկներ են տրվում ծնողներին: Նրանց պետք է բացատրել, որ երեխաների հետ քննարկեն նրանց աշխատանքի արդյունքները, ընդգծեն նրանց հաջողությունները: Ծնողների և դպրոցի կապը պիտի սերտ լինի: Երեխայի ուսման ու դաստիարակության խնդիրների նկատմամբ նրանք պետք է ունենան միասնական մատեցում:

Առաջին դասարանցիներին գնահատելու համար ուսումնաճանաչողական գործունեությունը խթանող ինքնատիպ համակարգ է ներմուծված: Նշենք այդ համակարգի մի քանի մեթոդական տեսանկյուններ`

  1. Երեխաների աշխատանքի գնահատում ուսուցչի կողմից:

Կրտսեր դպրոցականի անձի ձևավորման համար կարևոր են ոչ թե հաջողությունների ձևական նշանները, այլև համբերատար, նրբանկատ բացատրությունները: Ուսուցչի գնահատումը ոչ այնքան երեխայի գիտելիքների, կարողությունների և հմտությունների որակի դեղատնային կշռումն է, որքան նրբանկատության, բարյացակամության, համուրախության դրսևորում: Ուսուցչի գնահատումը պիտի կրի մարդասիրական և լավատեսական բնույթ: Այն երեխային պետք է խթանի և առաջնորդի: Տարբեր արտահայտչամիջոցներով, ձայնին տալով համապատասխան հնչերանգ, արտահայտելով այս կամ այն զգացմունքային հարաբերությունը` ուսուցիչը տալիս է կոնկրետ խորհուրդներ` կարողություններն ու հմտությունները կատարելագործելու ուղղությամբ: Օրինակ` «Դու գրում ես ինձնից լավ», «Հարկավոր է մի քիչ շատ աշխատել», «Պարզվում է դու դա կարող ես անել» և այլն:

  1. Կոլեկտիվ գնահատում:

Մանկական կոլեկտիվում պետք է ձևավորել բարյացակամ վերաբերմունք դեպի իր կոլեկտիվի յուրաքանչյուր անդամը: Նրանք պետք է կարողանան գնահատել դիմացինի աշխատանքը, օգնել միմյանց հաղթահարելու դժվարությունները, ուրախանալ միմյանց հաջողություններով: Օգտագործելով կոլեկտիվ գնահատման ձևը` ուսուցիչն օգնում է երեխաներին տեսնել իրենց ընկերների հաջողությունները, լավատեսորեն տրամադրվել դրանց նկատմամբ և այդ ընդհանուր պատկերի վրա արտահայտեն իրենց ցանկություններն ու դիտողությունները: Կարողանան վերցնել այն, ինչն իրենց համար ուսանելի է, ինչն իրենց կօգնի հաղթահարելու ուսման դժվարությունները:



  1. Երեխաների ինքնագնահատում:

Ուսուցման գործընթացում ուսուցչի գնահատականը սահմանափակում է երեխային` չթողնելով նրան ինքնուրույն գնահատելու իր ուսումնաճանաչողական ջանքերի արդյունքները: Նման պարագայում ինքնահսկումը և ինքնագնահատումը կոչված են կատարելու կարգավորող դեր:

Պետք է երեխային սովորեցնել ինքնագնահատմանը, հնարավոր սխալները գտնելու և դրանք ուղղելու ձևերին:

Բերենք ինքնագնահատման օրինակ:

Գրավոր աշխատանքից հետո յուրաքանչյուր աշակերտի առաջարկվում է նայել իր աշխատանքը, գտնել սխալները, ուղղել դրանք, արդյունքները ներկայացնել: Ի՞նչը դուր եկավ, ի՞նչը` ոչ, ի՞նչը ստացվեց, ի՞նչը` ոչ և ինչո՞ւ: Ուսուցիչը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, նրա հետ միասին վերլուծելու ու քննարկի աշխատանքը:

Հարկավոր չէ վեց տարեկան երեխային գնահատական նշանակել:

Աշակերտներին գրատախտակի մոտ են կանչում ոչ թե նրանց հարցաքննելու, այլ հնարավորություն տալու իրենց բացահայտելու, իրենց ընդունակությունների սահմանները ընդլայնելու:

Գնահատումը պիտի կրի մշտական բնույթ. երեխայի ակտիվությանը արձագանքել բարյացակամորեն կամ նուրբ դիտողությամբ, ինչո՞ւ չէ նաև խրախուսող ժպիտով: Ուսուցչի գնահատման գործունեությունը չպետք է լինի դասի մի առանձին հատվածում, այլ այն պետք է առկա լինի ողջ ուսումնական գարծընթացի ընթացքում: Միաժամանակ կարևոր է հիշել, որ պետք է գնահատել երեխայի ոչ միայն ուսման արդյունքները, այլև նրանց ներդրման ջանքերը, դժվարությունները հաղթահարելու ձգտումը, ինքնուրույնության դրսևորումը և այլն: