СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՈՒսուցանվող նյութի կարևոր գործոնները

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է ,թե ինչ է դասը,դասատիպերը ,ուսուցման նյութի բովանդակության կառուցման համար կարևոր գործոնները

Просмотр содержимого документа
«ՈՒսուցանվող նյութի կարևոր գործոնները»

  • ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ՆՅՈՒԹԻ ԿԱՐևՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՈՒսուցման կազմակերպման դաս-դասարանային համակարգի կարևոր տարրը դասն է:Դասապրոցեսում է իրականացվում սովորողների գիտելիքների ձեռքբերումն ու կարողությունների ձևավորումը:Դասը ուսումնական պրոցեսի մի հատված է ,որը կարող է կազմակերպվել դասարանում ,լաբորատորիայում…Յուրաքանչյուր դաս բաղկացած է որոշակի տարրերից ,որոնք բնութագրվում են ուսուցչի և աշակերտի որոշակի ձոխհամաձայնեցված գործողություններով:Այդ տարրերի զուգակցումն էլ որոշում են դասի ամբողջական կառուցվածքը՝դասատիպը:Դասատիպը դասի կառուցվածքային տարրերի ՝նրա փուլերի ,ենթափուլերի փոխդասավորությունն ու փոխադարձ կապն է:Դասի տեսակները լինում են. Գիտելիքների ստուգման, նոր փաստերի և երևույթների հետ ծանոթացման, գիտելիքների ամրապնդման ու համակարգման, կարողությունների ,հմտությունների ձևավորման ու ամրապնդման , համակցված կամ խառը: Դասի առաջին հինգ տիպերը ունեն պարզ կառուցվածք.հետապնդում են դիդակտիկական նպատակներ և կիրառելի են հիմնականում միջին և ավագ դպրոցներում: Նյութի մատուցման նպատակները----նպատակադրումը պետք է լինի աշակերտակենտրոն . նյութի նպատակը պետք է լինի աշակերտների գիտելիքնեի,հմտությունների , դիրքորոշումների զարգացումը,ոչ թե սոսկ տեղեկություններ հաղորդելը: Ծավալը և կիզակետը-----նյութը ներկայացնելու ժամանակ ուսուցիչը հաճախ չի կարողանում այն ամբողջությամբ ներկայացնել:Թեմայի մեծ ծավալը խանգարում էայն լիարժեք ուսումնասիրել :Դրա համար էլ ուսուցիչը պարտավոր է նախապես առանձնացնել նյութի հիմնական,առանցքային գաղափարները և մանրամասններկայացնել,իսկ որոշ ոչ կարևոր հարցերին անդրադառնալ այն չափով ,որ չխախտվի թեմայի ամբողջականությունը կամ տրամաբանությունը: Շարունակությունը----բովանդակության յուրացումն ապահովելու հարցում ուսուցիչը մի շարք հիմնարար գիտելիքներ ,հմտություններ ,արժեքներ պետք է ներկայացնի շարունակաբար ՝կիրառելով հաջորդականության սկզբունքը . ամեն անգամ դրանք պետք է ներկայացվեն որակապես նոր մակարդակում: Ամբողջացումը----հաճախ ուսուցանվող թեմաների բովանդակութունը մատուցվում են առանձնացված,կտրտված,ինչի պատճառով սովորողի մոտ չի ձևավորվում ամբողջական նյութը:Այս իմաստով կրթության բովանդակության կազմակերպումը ՝միջառարկայական կապերի օգտագործումով ,բովանդակության իրացման արդյունավետության պայմաններից մեկն է: