Մուշեղ ԳալշոյանիԿռունկպատմվածքի ուսուցումը. 4 դասաժամ
Նպատակը-1.տեղեկություններ հաղորդել Կոմիտասի կյանքի և
ստեղծագործության մասին.
2.ստեղծագործական երևակայության և պատկերավոր մտածողության զարգացում.
Ուսումնական նյութեր-Կոմիտասի դիմանկարը,Պ.ՍևակիԱնլռելի
զանգակատունպոեմի նկարազարդ օրինակը,Կոմիտասի ձայնի ունկնդրում.
Կիրառվող մեթոդները-շարադրություն ըստ դիմանկարի,բեմականացում:
Առաջին դաս.-Նախապես ասիստենտ աշակերտների հանձնարարել՝
1.Կոմիտասի մասին հուշեր հավաքել և հանդես գալ հաղորդումով.
2.Կոմիտասի մասին հայ բանաստեղծների ստեղծագործություններից ծաղկաքաղ
անել և հանդես գալ ասմունքով.
3.Սովորել և կատարել Կոմիտասի երգերից.
Մուտքը.-լսվում են կոմիտասյան մեղեդիները.հանձնարարվում է նախապես պատին
փակցված Կոմիտասի դիմանկարին նայելով՝բնութագրել մեծ մարդուն:Մեկ այլ խմբի
կարելի է հանձնարարել նկարագրել՝ինչ հույզեր արթնացրին իրենց հոգիներում
կոմիտասյան մեղեդիները:
Այնուհետև լսել Կոմիտասի մասին հուշեր և վերջում փորձել ամբողջացնել
Կոմիտասի դիմանկարը:
Լսել ասմունք և հմմտ-ել իրենց ընկալած և մեր մեծերի պատկերած Կոմիտասին:
Հաջորդիվ կարելի է փոքրիկ բեմականացումներ անել՝ըստ կարդացած
հուշերի,որպեսզի ավելի ամբողջանա մեծ մարդու, մեծ երգչի և մեծ հայրենասերի
կերպարը:
Տնային առաջադրանք.-տեղեկություններ հավաքել Մ. Գալշոյանի ,ինչպես նաև
կռունկ թռչունի և Անգիայի մասին:
Հաջորդ 3ժամերին աշխատել հետևյալ հարցերի վրա.
1.Ընթերցել պատմվածքը ճիշտ և վարժ՝բացատրելով բոլոր անծանոթ բառերը և
արտահայտությունները:
2.Պատմվածքը բաժանել հատվածների,դրանց համար վերնագրեր
ընտրել,ստեղծագործաբար պատմել պատմվածքի բովանդակությունը:
3.Լսել Կռունկ երգը,նկարագրել զգացածը:Լսել կռունկ թռչունի մասին
հաղորդում և մտածել,թե ինչու է ընտրված այս վերնագիրը:
4.Բնութագրել հերոսներին.ո՞վ էր Մարգարիտը,ինչպե՞ս էին նրանք հայտնվել
Անգլիայում:
5.Անգլիացի ընտանիքը.իռլանդուհու արտասովոր ապրումները՝կապված հեռու
հորիզոնում երևացող տեսիքի հետ.Հորիզոնում՝երկու շնչավոր՝մի մարդ,մի
կռունկ.երկրի վրա՝խեղճ ու կրակ մի մարդ,երկնքում՝ուղղություն ու երամ կորցրած
մի կռունկ:
6.Հատուկ ուշադրություն դարձնել իր երամից հետ ընկած կռունկի պատկերին.ի՞նչ
կարող է դա խորհրդանշել.
Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝թևերին՝ պանդուխտի աչքերի ու ամպերի
ծանրությունը:Հույսն ու հավատը լքել էին նրան,և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր
հասնելու:
Համաձա՞յն եք այն մտքի հետ,թետխրությունը պիտի ուժեղ
լինի,առնական.արդյոք իռլանդուհու ամուսինըուժե՞ղ տղամարդ էր,թե՞ երգի ու
արվեստի ոգուն անհաղորդ մեկը:
Ի՞նչ զգացումներ է առաջացնում այս տխուր խոհը.Երամից կտրված կռունկները
տեղ չեն հասնում,չեն հանգրվանում.մի տեղ ընկնում,մեռնում են:
Ստեղծագործական երևակայությունը զարգացնելու համար հանձնարարել գրել
շարադրություն.Ինչպե՞ս կընդունի Կոմիտասի մահվան լուրը իռլանդուհին
տարիներ անց:
7.Կատարել տեքստի լեզվաոճական վերլուծություն.
1.Տեքստից դուրս գրել միասին,անջատ և գծիկով գրվող բառերը,բացատրել
կանոնները:
2.Դուրս գրել կապույտով գրված բառերը,բացատրել կազմությունն ու գրությունը:
3.Դասագրքում եղած 6 վարժությունը կատարելու համար դասարանը բաժանել 6
խմբի,հանձնարարել կատարել այդ առաջադրանքները և հանդես գալ հաղորդումով:
Թեման ամփոփել Գևորգ Էմինի Երգ կռունկի
մասինբանաստեղծությամբԿոմիտասի Կռունկիերաժշտության տակ.
Կռու՜նկ,հայոց մոխիրը կար քո թևերին,
Երբ չվեցիր,
Թրջված էր քո աչքը հայոց արցունքներից,
Երբ չվեցիր,
Ասիր.-Չեմ գա էլ Հայաստան,
Մահ է այնտեղ, եղեռն,ավար,
Մեր երկրի պես ավեր բույնդ անտեր թողիր ու չվեցիր:
Ուր չվեցիր՝հայոց վշտի անծայր բանտից
Դու դուրս չեկար,
Ամեն ջրում,ամեն հողում վտարանդի հայի տեսար,
Ականջ դրիր մեկի հարցին,մյուսին թողիր
Անպատասխան
Եվ աշխարհում,ինչպես նրանք,քո բնի պես
Բույն չտեսար:
Ուր գնացիր՝մոխիր դարձավ բույնդ նորից,
Թռար,եկար,
Հազար հրի միջով անցար,հազար սրից
Փրկված եկար:
Ասիր.-Թե մահ կա աշխարհում,
Լավ է՝մեռնեմ իմ հին բնում.
Աչքդ հառած Արագածի սեգ կատարին՝
Թռար,եկար:
Գնա՛,կռու՛նկ,երկրեերկիր ու ետ դարձիր,բարո՛վ դառնաս,
Կանչի՛ր բոլո՜ր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,բարո՛վ դառնաս,
Դարձի՛ր այնպես,որ ոչ մի տեղ ոչ մի պանդուխտ քեզ չսպասի,
-Կռու՜նկ,ուստի՞ կուգաս չասի ու չլացի,
Բարո՜վ դառնաս: