СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

«Պարագաներ. հիմունքի պարագա»

Нажмите, чтобы узнать подробности

«Հիմունքի պարագա» թեմայի ուսուցման նպատակով ստեղծված տեսասահիկս նախորդների նման տեսական մասից բացի պարունակում է գործնական աշխատանքի բաժին։

Просмотр содержимого документа
««Պարագաներ. հիմունքի պարագա»»

Պարագաներ Հիմունքի պարագա

Պարագաներ

Հիմունքի պարագա

Հիմունքի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության հիմունքը ։ Պատասխանում է ինչի՞ց, ի՞նչ հիմունքով ,  ինչի՞ հիման վրա, համաձայն ինչի՞ հարցերին։  Մի ինչ-որ հիմնավորմամբ անհրաժեշտ է արդարացնել տղայի ոչ այնքան ճիշտ արարքը։   հիմնավորմամաբ (ի՞նչ հիմունքով) - գոյականի գործիական  հոլով Դասղեկի խոսքերից  հասկացա, որ միջոցառումը հետաձգվելու է։  խոսքերից  ( ինչի՞ց)  - գոյականի բացառական հոլով Գիտնականի ուսումնասիրությունների հիման վրա նոր վարկածներ առաջ քաշվեցին։  Ուսումնասիրությունների հիման վրա  (ինչի՞ հիման վրա) -  հիմուքի կապով (կամ կապական բառով) կապակցություն Զինվորները մարտի նետվեցին՝ համաձայն հրամանատարի հրահանգի։   համաձայն հրամանատարի հրահանգի  (համաձայն ինչի՞) -  հիմունքի կապով (կամ կապական բառով) կապակցություն Հետևություններ կանենք՝ ըստ քո դիտարկումների ։   ըստ քո դիտարկումների  (ըստ ինչի՞) - կապային կապակցություն
  • Հիմունքի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության հիմունքը ։
  • Պատասխանում է ինչի՞ց, ի՞նչ հիմունքով ,

ինչի՞ հիման վրա, համաձայն ինչի՞ հարցերին։

  • Մի ինչ-որ հիմնավորմամբ անհրաժեշտ է արդարացնել տղայի ոչ այնքան ճիշտ արարքը։

հիմնավորմամաբ (ի՞նչ հիմունքով) - գոյականի գործիական

հոլով

  • Դասղեկի խոսքերից հասկացա, որ միջոցառումը հետաձգվելու է։

խոսքերից ( ինչի՞ց) - գոյականի բացառական հոլով

  • Գիտնականի ուսումնասիրությունների հիման վրա նոր վարկածներ առաջ քաշվեցին։

Ուսումնասիրությունների հիման վրա (ինչի՞ հիման վրա) -

հիմուքի կապով (կամ կապական բառով) կապակցություն

  • Զինվորները մարտի նետվեցին՝ համաձայն հրամանատարի հրահանգի։

համաձայն հրամանատարի հրահանգի (համաձայն ինչի՞) -

հիմունքի կապով (կամ կապական բառով) կապակցություն

  • Հետևություններ կանենք՝ ըստ քո դիտարկումների ։

ըստ քո դիտարկումների (ըստ ինչի՞) - կապային կապակցություն

Առաջադրանքներ  1. Գտնել հիմունքի պարագաները, ցույց տալ , թե ինչով են արտահայտված։ Ըստ պահպանված ավանդության՝ ամայացած պալատում դարեր շարունակ ուրվականներ են թափառում։ Համաձայն տեղեկատվության աղբյուրների՝ մարդկությանը սպառնացող վիրուսի ծագումնաբանությունը հայտնի չէ։ Իմ խոսքերի հիման վրա որոշ մարդիկ սխալ եզրահանգումներ են կատարել։ Տատիկի լացի ձայնից հասկացան, որ շատ ցավալի բան է  տեղի ունեցել։ Պարապմունքները վերսկսվելու են նախարարի հրամանով։ Ժողովի նախագահի որոշմամբ նիստը հետաձգվեց։  Օդերևութաբանական կենտրոնի հուսադրող հայտարարություններից եզրակացրինք, որ եղանակը շուտով տաքանալու է։

Առաջադրանքներ

1. Գտնել հիմունքի պարագաները, ցույց տալ , թե ինչով են արտահայտված։

  • Ըստ պահպանված ավանդության՝ ամայացած պալատում դարեր շարունակ ուրվականներ են թափառում։
  • Համաձայն տեղեկատվության աղբյուրների՝ մարդկությանը սպառնացող վիրուսի ծագումնաբանությունը հայտնի չէ։
  • Իմ խոսքերի հիման վրա որոշ մարդիկ սխալ եզրահանգումներ են կատարել։
  • Տատիկի լացի ձայնից հասկացան, որ շատ ցավալի բան է

տեղի ունեցել։

  • Պարապմունքները վերսկսվելու են նախարարի հրամանով։
  • Ժողովի նախագահի որոշմամբ նիստը հետաձգվեց։
  • Օդերևութաբանական կենտրոնի հուսադրող հայտարարություններից եզրակացրինք, որ եղանակը շուտով տաքանալու է։
ըստ իր երկրի սովորությունից։ ըստ իր երկրի սովորության։ ըստ իր երկրի սովորությունից։ ըստ իր երկրի սովորության։  լուրերի համաձայն։  համաձայն լուրերով։  լուրերի համաձայն։  համաձայն լուրերով։ երդվյալ ատենակալների խոսքից հիմամբ։ երդվյալ ատենակալների խոսքի հիման վրա։ երդվյալ ատենակալների խոսքից հիմամբ։ երդվյալ ատենակալների խոսքի հիման վրա։ 2. Ընտրել ճիշտ տարբերակը, համապատասխանեցնել։  Հայոց  արքան պատրաստվում էր հյուրին դիմավորել՝.........  Այս տարին բերքառատ է լինելու՝................. Դատավորը վճիռ կայացրեց...................
  • ըստ իր երկրի սովորությունից։ ըստ իր երկրի սովորության։
  • ըստ իր երկրի սովորությունից։
  • ըստ իր երկրի սովորության։
  • լուրերի համաձայն։ համաձայն լուրերով։
  • լուրերի համաձայն։
  • համաձայն լուրերով։
  • երդվյալ ատենակալների խոսքից հիմամբ։ երդվյալ ատենակալների խոսքի հիման վրա։
  • երդվյալ ատենակալների խոսքից հիմամբ։
  • երդվյալ ատենակալների խոսքի հիման վրա։

2. Ընտրել ճիշտ տարբերակը, համապատասխանեցնել։

Հայոց արքան պատրաստվում էր հյուրին դիմավորել՝.........

Այս տարին բերքառատ է լինելու՝.................

Դատավորը վճիռ կայացրեց...................

3.Ո՞ր տարբերակներում կա հիմունքի պարագա։ ա) Կամրջի սալահատակը դղրդում էր նժույգների ոտքերի դոփյունից։ բ) Փոքրիկն սկսեց կարդալ՝ հուզմունքից շնչահեղձ լինելով ու հեգելով։ գ)Ռազմավարական տեսանկյունից ավելի ճիշտ էր մարտական գործողությունները դադարեցնելը։

3.Ո՞ր տարբերակներում կա հիմունքի պարագա։

ա) Կամրջի սալահատակը դղրդում էր նժույգների ոտքերի դոփյունից։

բ) Փոքրիկն սկսեց կարդալ՝ հուզմունքից շնչահեղձ լինելով ու հեգելով։

գ)Ռազմավարական տեսանկյունից ավելի ճիշտ էր մարտական գործողությունները դադարեցնելը։