СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սևանա լճի մասին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սևանա լճի մասին»

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: Նախքան լճի մակարդակի արհեստական իջեցումը նրա երկարությունը 75 կմ էր, միջին լայնությունը՝ 19 կմ (առավելագույնը՝ 32 կմ), միջին խորությունը՝ 41,3 մ, իսկ ամենախոր մասի՝ Փոքր Սևանի խորությունը՝ գրեթե 98,7 մ: Այդ պայմաններում լճի ընդհանուր ծավալը կազմում էր 58,5 մլրդ մ3, ջրի մակարդակի արհեստական իջեցումից հետո` շուրջ 32,9 մլրդ մ3:

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ՝ Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը և այլն: Սևանը սնվում է նաև ստորգետնյա աղբյուրներով ու մթնոլորտային տեղումներով: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: 

Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ:

Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով, կան նաև կողակ, բեղլու և սիգ: Հատակային ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ է (մոտ 130 տեսակ):

Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:

Սակավաջուր մեր երկրի կյանքում մեծ է Սևանի նշանակությունը: 1930–60-ական թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել է Սևան–Հրազդան կասկադը՝ իր 6 ջրէկներով, և ջրի պաշարներն ու էներգետիկ ներուժն օգտագործելու հետևանքով լճի մակարդակն իջել էր: 

Լճից ջրի բացթողման ընթացքում պարզվեց, որ նրա էկոլոգիական վիճակը վատթարանում է ավելի արագ, քան ենթադրվում էր: Լիճն արագ զրկվեց իր դարավոր պաշարների 40 %-ից, առավելագույն խորությունը հասավ մինչև 80 մ-ի, ջրի մակարդակն իջավ 13,5 մ-ով, որի հետևանքով միայն 1949–64 թթ-ին Փոքր Սևանի լճահատակը նվազեց 36,5 կմ2-ով, Մեծ Սևանինը՝ 116 կմ2-ով, նվազեց թթվածնի պարունակությունը ջրում, սկսեց հաճախ սառցակալել (1947 թ-ից՝ 17 անգամ): Մինչև 2001 թ. լճի մակարդակն իջավ 19,25 մ-ով: Ֆիզիկաքիմիական և կենսաբանական փոփոխությունների հետևանքով լիճն սկսեց ծերանալ ու ճահճանալ, «ծաղկել» կապտականաչ ջրիմուռներով:

Այս փոփոխությունները բացասաբար անդրադարձան լճի կենդանական աշխարհի վրա: Փոքր Սևանում գտնվող կղզին, որտեղ դեռևս IX դարում կառուցվել էր Սևանի վանքը, և որն ափից հեռու էր շուրջ 2 կմ-ով, աստիճանաբար վերածվեց թերակղզու: Այդ շարժընթացն ավարտվեց 1952 թ-ին: Ի դեպ, ջրերից ազատված տարածքում` Լճաշեն գյուղի մոտ, հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվեցին մեր թվականությունից հազարամյակներ առաջ ապրած մարդկանց բնակավայրեր, հնագիտական բազմատեսակ պեղածոներ, երկանիվ և քառանիվ սայլեր:

Այդ աղետը կանխելու համար որոշվեց էլեկտրաէներգիա ստանալու նպատակով լճից այլևս ջուր բաց չթողնել. ջուր էր բաց թողնվում միայն ոռոգման նպատակով:

Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար բացառիկ նշանակություն ունեցավ Որոտան–Արփա–Սևան ջրատեխնիկական համալիրի կառուցումը: Լճի մակարդակը բնականին մոտ պահելու համար ջրատարը լիճ է տեղափոխում Որոտան, Արփա, Եղեգիս գետերի հոսքի մի մասը (տարեկան 415 մլն մ3): Այն բաղկացած է Արփա–Սևան (կառուցվել է 1981 թ-ին, տեղափոխում է 250 մլն մ3ջուր) և Որոտան–Արփա (կառուցվել է 2004 թ-ին, տեղափոխում է տարեկան 165 մլն մ3 ջուր) թունելային ջրատար համակարգերից:

Որոտան–Արփա–Սևան ջրատարի շահագործումն ապահովել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև նրա աստիճանական բարձրացումը: Նախատեսված է առաջիկա 10–15 տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացնել մինչև 6 մ-ով:

Սևանա լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով 1978 թ-ին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը: Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով: 2001 թ-ի մայիսի 15-ին ընդունվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը: Սևանի պահպանությունը և լիճը բարվոք վիճակում գալիք սերունդներին փոխանցելը համազգային խնդիր է: 

   Բնության հազվագյուտ պարգև Սևանա լիճը ոգեշնչման աղբյուր է եղել արվեստագետների համար: Սևանը պատկերել են նկարիչներ Գ. Բաշինջաղյանը, Ս. Առաքելյանը, Փ. Թերլեմեզյանը և ուրիշներ: Նրա մասին բանաստեղծություններ են գրել հայ և այլազգի շատ բանաստեղծներ:


Դեպի վեր



Սևանա լիճ (Գեղամա ծով)

Գեղարքունիք

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը:

Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Սևանա լճի հայելու բացարձակ բարձրությունը մոտ 1897մ է, առավելագույն խորությունը՝ 80մ, մակերեսը՝ 1260ք.կմ, երկարությունը՝ 70կմ, առավելագույն լայնությունը՝ 55կմ, ծավալը՝ 58 մլրդ.խ.մ: Լճի մակերեսին, ջրի միջին ջերմաստիճանը ամռանը լինում է 18°-23°: Ձմռանը Սևանը մասամբ սառցակալում է:

Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորադուզ թերակղզիների միջև: Լճի ափամերձ գոտին հարավում և արևելքում ցածր է և կազմում է տափարակ հարթություն: Սակայն հյուսիսում և հյուսիս-արևելքում այն բարձր է, նեղ ու ժայռոտ:

Լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:

Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:

Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում:Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է հին միջլեռնային ճկվածք, որտեղ ջրային ավազան է եղել դեռևս երկրաբանական վաղ անցյալում: Առանձին լիճ գոյություն է ունեցել նաև Փոքր Սևանի տեղում:

Երիտասարդ հրաբխային լավաները արգելափակելով Փոքր Սևանի ելքը, բարձրացրել են ջրի մակարդակը: Այն միացել է Մեծ Սևանին և ստեղծվել է միասնական լճային ավազան՝ այժմյա Սևանը: Լճի հյուսիսային մասում գտնվում էր Սևանա կղզին, որը ջրի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:

Լիճը բարերար ազդեցություն է ունենում ափամերձ տարածքի բնության վրա և պահպանում է ամբողջ ավազանի բնական հավասարակշռությունը: Տնտեսական մեծ առժեք են ներկայացնում լճի ջրային և ձկնային պաշարները: Սևանա լճի ջրերով են սնվում Արարատյան դաշտը ոռոգող ջրանցքների մեծ մասը, ինչպես նաև Հրազդանի կասկադի բոլոր 6 էլեկտրակայանները:

20-րդ դարի 40-50թթ. մարդն իր միջամտությամբ խախտեց Սևանա լճի բնական վիճակը: Կառուցվեց Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրը, խորացվեց Հրազդան գետի ակունքը և բաց թողնվեց ջրի պաշարների մի մասը: Ջրի մակարդակը իջավ 19մ-ով, իսկ մակերեսը կրճատվեց 12%-ով:

Ջրի մակարդակի իջեցման հետևանքով, օգտագործելով ցամաքած հատվածները, հնարավոր դարձավ կառուցել Սևանի հյուսիսարևելյան ափով անցնող երկաթգիծը և ավտոխճուղին: Ջրային հաշվեկշռի նոր փոփոխություն կատարվեց 48,3կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելի կառուցմամբ: Մուտքի բաղադրիչն ավելացավ տարեկան 250մլն.խ.մ-ով: Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար՝ լճավազանում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը:

Սևանը մեծ առժեք է ներկայացնում նաև զբոսաշրջիկության տեսակետից: Նրա ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ:

Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:

Սևանի հետ են կապված բազմաթիվ պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություններ: Սևանի ճակատամարտին է վերաբերվում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի «Ծովամարտ» գլուխը:

Աշնանը շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում բարձր լեռներից ջրային հայելու վրա իջնող վիթխարի ամպերը: Արևոտ եղանակներին Սևանը շշմեցնում է իր՝ շերտ-շերտ դասավորված կապույտ գույնի երանգներով, իսկ ամպամած եղանակին ջինջ կապույտը դառնում է խստաշունչ երկաթագույն: Կարող է թվալ, որ Սևանը երկնքի կտոր է երկրի վրա: Այն Հայաստանի բնության գոհարն է:



More Sharing ServicesShare | Share on facebook Share on twitter Share on email Share on print



ղվվhttp://www.youtuՍեւանա լիճ

                                                    Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ա մենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

 

Սեւանավանք:

                                                    Չքնաղ տեսարան է բացվում Սեւանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, ուր լճի հ այելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

be.com/watch?feature=player_detailpage&v=mx2XXKMIfQI