СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սևանա լիճ (լԼեգենդ 2)

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան

Просмотр содержимого документа
«Սևանա լիճ (լԼեգենդ 2)»

Սևանա լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից մեկն է։ Այստեղ գտնվում են կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։ Վանի թագավորության շրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) այստեղ կառուցվել են ամրություններ ու բնակավայրեր։

Հայրավանք

  • Սևանավանք։ Մեծ Հայքի թագավորությունում Քրիստոնեության ընդունման առաջին իսկ դարում Սևանա կղզում կառուցվում է առաջին քրիստոնեական կառույցը՝ Սևանավանքը։ Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին, իսկ 874 թվականին երկու եկեղեցիները կառուցել է Վասակ Գաբուռ Սյունու կինը՝ իշխանուհի Մարիամ Բագրատունին, ով հայոց թագավոր Աշոտ Ա Մեծի (885-890) ու Կատրանիդե թագուհու դուստրն էր։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ Եկեղեցին կանգուն է մինչ այժմ. վերանորոգվել է 1956-57 թվականներին։

  • Հայրավանք։ Գավառ քաղաքից ոչ հեռու գտնվող Հայրավանք գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին նույնպես կառուցվել է 4-րդ դարում՝ բազալտից ու սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին։ Հայրավանքի պարսպապատ բակում կան տապանաքարեր ու խաչքարեր, որոնք թվագրվում են 16-րդ դարին։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ Խորհրդային իշխանության տարիներին, ինչպես և մյուս եկեղեցիները, մատվել է անուշադրության։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Կոթավանք

  • Կոթավանք։ Մարտունի քաղաքին մոտ գտնվող Ներքին Գետաշեն գյուղում գտնվող Կոթավանքը կառուցել է Սյունիքի իշխան Վասակ Գաբուռի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան Բ-ն, 851–901 թվականներին։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ՝ մեծադիր, մշակված քարերով։ Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ։ Եկեղեցու հարավարևելյան ավանդատան մուտքում, բարավորի փոխարեն, ներսից դրված է 9-րդ դարի առաջին կեսի մի խաչքար, որը նվիրված է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հիշատակին։ Վերանորոգվել է 2010-ականների սկզբին։

  • Մաքենյաց վանք։ Վարդենիս քաղաքից ոչ հեռու՝ Մաքենիս գյուղի եզրին գտնվող Մաքենյաց վանքը հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից։ Այստեղ Սողոմոն Մաքենացին 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք)։ 8-9-րդ դարերում Մաքենյանց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս ՍյունեցինՎահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա ԳառնեցինՄաշտոց Ա Եղվարդեցին։ 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից կառուցել է սուրբ Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։ 1170 թվականին Ներսես Շնորհալին այստեղից վերցրել է եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։

  • Վանեվանի վանք։ Հիմնադրվել է վաղ միջնադարում՝ ժամանակակից Արծվանիստ գյուղին կից։ Համալիրի գլխավոր՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցվել է 903 թվականին հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ 914 թվականին այստեղ է թաղվել իրենց եղբայրը՝ հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ Վանքային համալրը նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին, 1871-80 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։

Զբոսաշրջություն

Հանգստյան գոտի Սևանում

Սևանա լիճը միակն է Հայաստանում, որ ունի լողափնյա հանգստավայրեր։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։ 2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ։