Просмотр содержимого документа
«Շարադրությունների միջոցով կապակցված խոսք ստեղծելու կարողություն»
Շարադրությունների միջոցով կապակցված խոսք ստեղծելու կարողություն
Գիտական ոճի ուսումնասիրման շրջանակներում աշակերտին տրվում են
գիտելիքներ շարադրության վերաբերյալ:Մենք շարադրության եղած
տեսական ըմբռնումները տվել ենք փոքր-ինչ այլ կերպ,ըստ որի ՝թեմատիկ
/վերլուծական / և ստեղծագործական բաժանումը այլկերպենք
ներկայացնում:
Եթե ուսուցիչը հանձնարարում է որևէ թեմայով շարադրություն գրել
,ոիւրեմն դա արդեն թեմատիկ շարադրություն է ,լինի դա
ստեղծագործական ,թե վերլուծական, օրինակ՝ Դ.Դեմիրճյանի ;Ավելորդը;
պատմվածքը՝իբրև գեղարվեստական ստեղծագործության վերլուծություն,
;;Ես նախանձ չեմ;;՝իբրև սեփական մտքերի վերլուծություն: Այսինքն ՝
թեմատիկ-վերլուծական շարադրության տեսակ պետք է համարել թե՛
գեղարվեստական որևէ ստեղծագործության ,դրա գլխավոր հերոսի կամ
որոշակի թեմաների մասին ստեղծագործական
շարադրությունը:Վերլուծական են հավասարապես թե՛, դիցուկ,;;Լևոնի
կերպարը ;;Արտիստը;; պատմվածքում;; և թե՛ ;;Հայրենասիրությունն իմ
պատկերացմամբ;; թեմաները:Երկուսն էլ աշակերտից պահանջում են
վերլուծական մտածողություն:
Ազատ շարադրություն պետք է համարել շարադրության այն տեսակը,երբ
ուսուցչի տված ստեղծագործական թեմաներից որևէ մեկն ընտրում է
աշակերտը ,կամ ինքն է որոշում իր գրելիք թեման ,գրում է կապակցված
խոսք տրված բառերով ու բառակապակցություններով ,կամ էլ տրված
պարբերությունը աշակերտը շարունակում է ինքնուրույն: