СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շրջայց պատկերասրահում, մեթոդական զեկույց

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Շրջայց պատկերասրահում, մեթոդական զեկույց»



ՄԵԹՈԴԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Աշխարհագրությունից


Շրջագայություն պատկերասրահում


Կատ.՝ Մ. Հարությունյան

թ.





« Շրջագայություն պատկերասրահում »


Նպատակը
Սովորողների մոտ զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:
Ընթացքը

1. Ուսուցիչն ուսումնական նյութը բաժանում է 4-6 մասի և յուրաքանչյուր խմբին տալիս դրանցից մեկը ուսումնասիրելու, նյութը վերլուծելու հանձնարարություն: Չորս հոգուց բաղկացած խմբերն աշխատում են տրված մասի վրա (ցանկալի է , որ առաջադրանքի կատարման տարբեր մոտեցումներ առաջարկվեն), կազմում են գծապատկեր , դիագրամ , աղյուսակ և այլն:
Ձևավորվում է 4 խումբ :
1 խումբ - Բնակչության թիվը և վերարտադրությունը :
2 խումբ - Բնակչության կազմը, տեղաբաշխումը և միգրացիան :
3 խումբ - Բնակչության աճը :
4 խումբ - Ժողովրդական պայթյունը :

2. Պատրաստի աշխատանքները փակցվում են պատերին՝ ստեղծելով «պատկերասրահ»:
3. Խմբերի ներսում աշակերտները բաժանվում են 1-4 համարների և, ըստ իրենց համարների, կազմում 4 նոր խումբ ( բոլոր համարները՝ մի խումբ, -ները՝ ուրիշ խումբ և այլն ):
4. Նոր խմբերը շրջում են պատկերասրահում՝ կանգ առնելով յուրաքանչյուր «ցուցանմուշի» առաջ: Խմբի այն անդամը, ով մասնակցել է այդ ցուցանմուշի ստեղծմանը, մանրամասն ներկայացնում է աշխատանքը, պատասխանում հարցերին, կատարում լրացումներ: Շրջագայությունն ավարտվում է, երբ բոլոր խմբերը ծանոթանում են բոլոր աշխատանքներին:
5. Պատկերասրահում շրջագայելուց հետո հիմնական խմբերը իրենց աշխատանքները նորից քննության են ենթարկում՝ այս անգամ արդեն համեմատելով մյուս աշխատանքներին և վերլուծելով առաջացած հարցերը:

Մեկնաբանություններ

Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել հենց այս՝ « Աշխարհի բնակչությունը» թեմայի դասվանդման ժամանակ և ուսուցումն իրականացնել աշակերտների կողմից կազմված՝ բնակչության թվի ու շարժի, վերարտադրության ու տեղաբաշխման վերաբերյալ տարբեր դիագրամների, գրաֆիկների, աղյուսակների զուգորդմամբ: