Ստորոգյալի արտահայտությունը
Նախադասության այն անդամը, ՈՐԸ ՀԱՏԿԱՆԻՇԸ ՎԵՐԱԳՐՈՒՄ Է ԵՆԹԱԿԱՅԻՆ , ԿՈՉՎՈՒՄ Է ՍՏՈՐՈԳՅԱԼ
- ՍՏՈՐՈԳՅԱԼՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Է ԿԱՄ ՄԻԱՅՆ ԴԻՄԱՎՈՐ ԲԱՅՈՎ ,ԿԱՄ ԴԻՄԱՎՈՐ ԲԱՅԻ ԵՎ ԱՅԼ ԲԱՌԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:ԸՍՏ ԱՅԴՄ ԼԻՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿ՝ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ:
ՊԱՐԶ ՍՏՈՐՈԳՅԱԼ
ՄԻԱՅՆ ԴԻՄԱՎՈՐ ԲԱՅՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՍՏՈՐՈԳՅԱԼ
Ծագում է մանուկ արևը գարնան:
Տիգրան Մեծը կրում էր ծիրանի բաճկոն:
Այժմ անցնենք մեր անձնական հարցերին:
Այսօր Հայկը պիտի մեկնի միջազգային մրցումների:
Մի՜ հեռացիր,ինձ մենակ մի՜ թող:
Կգա կրկին մայիս մի նոր,և կծաղկեն արտ ու արոտ:
Բաղադրյալ ստորոգյալ
ԴԻՄԱՎՈՐ ԲԱՅԻ /օժանդակ բայի/ ԵՎ ԱՅԼ ԲԱՌԻ /այլ անուն խոսքի մասի /ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՍՏՈՐՈԳՅԱԼԸ
- Հայկը հայերի նախահայրն է : /գոյական/
- Հայկական դրոշը կարմիր, նարնջագույն ,կապույտ է :/ածական/
- Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:/գոյական/
- Ես էլ դու եմ , ես չկամ:/դերանուն/
- Հասմիկը դասարանում ամեն բանով առաջինն է :/թվական/
- Ձեր ասած ներկայացումը երեկ էր:/մակբայ/
- Դա բոլորովին էլ երգել չէ, այլ արտասանել է:/դերբայ/
Ենթակայի եվ ստորոգյալի կապակցությունը
Ենթական և ստորոգյալը կապակցվում են համաձայնությամբ:
Ենթական և ստորոգյալը համաձայնում են թվով և դեմքով:
Ենթակայի եվ ստորոգյալի համաձայնությունը
Եզակի ենթակայի հետ դրվում է եզակի ստորոգյալ
- Լուսինն արտացոլվում էր լճակում: Սոխակը դայլայլում էր :
- Լուսինն արտացոլվում էր լճակում:
- Սոխակը դայլայլում էր :
Հոգնակի ենթակայի հետ դրվում է հոգնակի ստորոգյալ
- Աստղերը շողում են երկնքում: Անցնում են կյանքիս ջահել օրերը:
- Աստղերը շողում են երկնքում:
- Անցնում են կյանքիս ջահել օրերը:
Ստորոգյալը դրվում է եզակի
ԵՐԲ ԵՆԹԱԿԱՆ ԵԶԱԿԻ Է
- Առվակը կարկաչում է:
- Արծիվը ճախրում է:
- Երեխան արթնացավ:
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ Է ԵԶԱԿԻ
Երբ բազմակի ենթականերն արտահայտում են մի միասնական հասկացություն
- Աղ ու հաց մատուցվեց ծերունազարդ մարշալին:
- Աշնանային վար ու ցանքն արդեն սկսվել է:
- Հաց ու ջուր բաժանվեց ամեն մի հոգնատանջ ճամփորդի:
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒ Է ԵԶԱԿԻ
Երբ հոգնակի թվով դրված ենթական անվանում է մեկ առարկա
- Վ.Հյուգոյի ;Թշվառները; ցուցադրվեց հեռուստատեսությամբ:
- Րաֆֆու ;Կայծերը; կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ Է ԵԶԱԿԻ
- Երբ ենթական արտահայտված է հարգանքի հոգնակիով
Դուք,հարգարժան Շիրազ , մեր պաշտելի բանաստեղծն եք:
Դուք ,պարոն Ազարյան ,մեր մարզական հպարտությունն եք:
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ Է ԵԶԱԿԻ
- Երբ բազմակի ենթականերն ունեն յուրաքանչյուր, ամեն մի, ամեն և նման որոշիչներ
- Յուրաքանչյուր աղջիկ ու տղա հագել էր ազգային տարազ:
- Ամեն համայնք ու ընտանիք պետք է մտածի հայրենիքի անվտանգության մասին:
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ ԵԶԱԿԻ
Երբ բազմակի ենթակաները կապված են կամ շաղկապով
- Այսօր ելույթ կունենա Արամոն կամ Անդրեն:
- Առաջնությունը կշահի ;Արարատը; կամ ;Կոտայքը;:
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ Է ՀՈԳՆԱԿԻ
ԵՐԲ ԵՆԹԱԿԱՆ ՀՈԳՆԱԿԻ Է
- Բարդիները խշշացին ,աղբյուրները լաց եղան,տխուր իրար նայեցին ջահել աղջիկն ու տղան:
- Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված:
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ Է ՀՈԳՆԱԿԻ
ԵՐԲ ԵՆԹԱԿԱՆ ԲԱՄԱԿԻ Է
- ԵՎ դուրս եկան իրար գրկած ՝ամպ ու լուսին միասին:
- Նարեկացին, Շնորհալին,Ֆրիկը միջնադարի բանաստեղծներ են:
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ Է ՀՈԳՆԱԿԻ
- Երբ հաշվվող առարկա արտահայտող ստորոգելիով շեշտվում է հոգնակիության գաղափարը
- Նրանք Շուշին ազատագրած զինվորներ են :
- Ելույթ ունեցողները մեր համալսարանի ուսանողներն են:
ԵՆԹԱԿԱՆ ԵՎ ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ԴԵՄՔՈՎ
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔՈՎ, ԵՐԲ ԵՆԹԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ Է ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՈՎ ԿԱՄ ՈՒՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԻ ԴԻՄՈՐՈՇ ՀՈԴ
- Ես դպրոցական եմ:
- Մենք հայրենիքի զինվորներ ենք:
- Հայերս հյուրասեր և աշխատասեր ժողովուրդ ենք:
ԵՆԹԱԿԱՆ ԵՎ ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ԴԵՄՔՈՎ
Ստորոգյալը դրվում է երկրորդ դեմքով, երբ ենթական երկրորդ դեմքի դերանուն է կամ ունի երկրորդ դեմքի դիմորոշ հոդ
- Դու հայի զավակ ես:
- Դուք ազատագրել եք Արցախը:
- Հայերդ ամենից շատ սիրում եք ազատությունը:
ԵՆԹԱԿԱՆ ԵՎ ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ԴԵՄՔՈՎ
ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԵՐՐՈՐԴ ԴԵՄՔՈՎ Է ԴՐՎՈՒՄ ,ԵՐԲ ԵՆԹԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ Է ԵՐՐՈՐԴ ԴԵՄՔԻ ԴԵՐԱՆՈՒՆՈՎ ,ԳՈՅԱԿԱՆՈՎ,ԳՈՅԱԿԱՆԱԲԱՐ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԱՅԼ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐՈՎ ԵՎ ՉՈՒՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՄՔԻ ՈՐՈՇԻՉ ՀՈԴԵՐ
- Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի:
- Եղնիկը բարձրացրեց գեղեցիկ գլուխը:
- Կարդալը շատ օգտակար է:
ՏԱՐԲԵՐ ԴԵՄՔԵՐՈՎ ԲԱԶՄԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՒՆԵՑՈՂ ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴԵՄՔՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ
- Երբ բազմակի ենթականերից որևէ մեկն արտահայտված է առաջին դեմքով, ապա ստորոգյալը դրվում է առաջին դեմքով
Հադին էր,Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր ,ես էի, գնացել էինք որսի:
Նավապետը, բժիշկն ու ես մտանք նավախցիկ:
ՏԱՐԲԵՐ ԴԵՄՔԵՐՈՎ ԲԱԶՄԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՒՆԵՑՈՂ ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴԵՄՔՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ
ԵԹԵ ԲԱԶՄԱԿԻ ԵՆԹԱԿԱՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԴԵՄՔԵՐՈՎ,ԱՊԱ ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԴՐՎՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ԴԵՄՔՈՎ
- Վահրամն ու դու պիտի մեկնեք Սասուն:
- Անահիտը, Վարդանը, Վահագնը և դու պարգևատրվել եք պատվոգրով;