Թեմատիկ գրավոր աշխատանք
Աշխարհագրություն, 10-րդ դասարան
1-ին տարբերակ, 1-ին կիսամյակ
1.Գեոհամակարգերի տեսակ չէ.
ա. բնականը գ. հասարակականը
բ. տիեզերականը դ. բնահասարակականը
2. Բնական աշխարհագրական գիտությունների խմբի մեջ չի
մտնում.
ա. ջրաբանությունը գ. կենսաաշխարհագրությունը
բ. երկրագրությունը դ. երկրաձևաբանությունը
3. Աշխարհագրական գիտության լեզվի բաղադրիչ չեն.
ա.հասկացությունները և տերմինները
բ. աշխարհագրական անունները
գ. աշխարհագրական չափումները
դ. աշխարհագրական արտահայտման ձևերը
4. Դաշտային հետազոտական աշխատանքի կատարման փուլ չէ.
ա. նախապատրաստականը գ. բուն դաշտայինը
բ. հետդաշտայինը դ. ամփոփիչը
5. Աշխարհագրական հետազոտություններում քարտեզագրական
մեթոդն առաջինը կիրառել է.
ա. Պտղոմեոսը գ. Հումբոլտը
բ. Մերկատորը դ. Դոկուչաևը
6. Աշխարհագրական հետազոտությունների արմատական փոփո-
խությունն անվանում են.
ա. քանակական հեղափոխություն գ. աշխարհագրական պայթյուն
բ. գիտատեխնիկական հեղափոխություն դ. հեղաշրջում
7. Մեզ հասած առաջին գլոբուսը ստեղծել է.
ա. Պտղոմեոսը գ. Ք. Կոլումբոսը
բ. Մ. Բեհայմը դ. Մերկատորը
8. Քարտեզները չեն դասակարգվում ըստ.
ա. բովանդակության գ. արժեքի
բ. տարածքի մեծության դ. նշանակության
9. Այդպիսի բովանդակության քարտեզներ չկան.
ա. ընդհանուր աշխարհագրական
բ. մասնավոր աշխարհագրական
գ. թեմատիկ
10. Քարտեզը, որի վրա նշված են պետությունների սահմանները,
մայրաքաղաքները և խոշոր քաղաքները, կոչվում է.
ա. ֆիզիկական գ. քաղաքական
բ. տնտեսական դ. ուրվագծային
11. Երկրի մակերևույթը հարթության վրա պատկերելիս չեն
աղավաղվում.
ա. մակերեսները գ. անկյունները
բ. անվանումները դ. գծերի երկարությունները
12. 1սմ-ում 500մ անվանական մասշտաբին համապատասխանող
թվային մասշտաբն է.
ա. 1:500 բ. 1:5000 գ. 1:50000 դ. 1:500000
13. Քանի շրջանակ ունի տեղագրական քարտեզը.
ա. 1 բ. 2 գ. 3 դ. 4
14. Կողմնացույցի հյուսիսային սլաքը ցույց է տալիս.
ա. հյուսիսային բևեռի ուղղությունը գ. մագնիսական հակումը
բ. մագնիսական միջօրեականի ուղղությունը դ. դիրեկցիոն անկյունը
15. Մագնիսական հակումը չի լինում.
ա. հյուսիսային
բ. արևելյան գ. արևմտյան
Թեմատիկ գրավոր աշխատանք
Աշխարհագրություն, 10-րդ դասարան
2-րդ տարբերակ, 1-ին կիսամյակ
1. Բնական աշխարհահամակարգ չէ.
ա. բնական գոտին գ. բնական լանդշաֆտը
բ. բնական զոնան դ. բնական ռեսուրսը
2. Աշխարհագրական մշակույթի բաղադրիչ չէ.
ա. աշխարհագրական մտածողությունը գ. աշխարհագրության լեզուն
բ. աշխարհագրական լայնությունը դ. աշխարհագրական պատկերը
3. Դաշտային հետազոտությունների եղանակ չէ.
ա. անշարժը գ. կիսաանշարժը
բ. շարժունակը դ. երթուղայինը
4. Դաշտային աշխատանքների փուլը չի ներառում.
ա.գրառումների գրքույկի պատրաստումը գ. նմուշների հավաքումը
բ. տեղամասի ընտրությունը դ. տեղամասի հետախուզումը
5. Որ հատկանիշը բնորոշ չէ գլոբուսին.
ա. Բոլոր միջօրեականների երկարություններն իրար հավասար են:
բ. Միջօրեականներն ու զուգահեռականները հատվում են տարբեր անկ-
յան տակ:
գ. Ցանկացած երկու զուգահեռականների միջև եղած հեռավորությունները
իրար հավասար են:
դ. Պատկերված օբյեկտների ուրվագծերը համընկնում են իրական ուրվա-
գծերին:
6. Քարտեզները չեն դասակարգվում ըստ.
ա. մասշտաբի գ. գույների
բ. տարածքի ընդգրկման դ. նշանակության
7. Քարտեզը, որի վրա պայմանական դիագրամային նշաններով ցույց
են տրվում վիճակագրական տվյալներ, կոչվում է.
ա. քարտեզասխեմա գ. քարտեզագրամ
բ. քարտեզադիագրամ դ. գծապատկեր
8. 1սմ-ում 250 մ անվանական մասշտաբին համապատասխանող
թվային մասշտաբն է.
ա. 1:250 բ. 1:25000 գ. 1:250000 դ. 1:2500000
9. 1:10000-ից խոշոր մասշտաբ ունի.
ա. միջին մասշտաբի քարտեզը գ. հատակագիծը
բ. փոքր մասշտաբի քարտեզը դ. տեղագրական քարտեզը
10. Տեղագրական քարտեզին բնորոշ է.
ա. մասշտաբը 1:10000-ից մեծ է
բ. երկրի կորության պատճառով ունի մեծ աղավաղումներ
գ. արտամասշտաբային պայմանական նշաններ չունի
դ. աստիճանացանցում կան նաև փոքր միավորներ
11. Տեղագրական քարտեզի որ շրջանակն է կոչվում րոպեական.
ա. 1-ին բ. 2-րդ գ. 3-րդ դ. 4-րդ
12. Մագնիսական և աշխարհագրական միջօրեականների միջև
պարփակված անկյունը կոչվում է.
ա. մագնիսական հակում գ. մագնիսական ազիմուտ
բ. մագնիսական թեքություն դ. մագնիսական միջօրեական
13. Երկրի մակերևույթի պատկերումը ուղղահայաց հարթությամբ
կտրվածքի տեսքով, կոչվում է.
ա. հատման բարձրություն գ. բերգշտրիխ
բ. պրոֆիլ դ. լանջ
14. Նշվածներից որը, ըստ աղավաղումների բնույթի, քարտեզա-
գրական պրոյեկցիա չէ.
ա. հավասար գ. հավասարամեծ
բ. հավասարահեռ դ. հավասարանկյուն
15. Միջին լայնությունների համար առավել հաճախ օգտագործվող
քարտեզագրական պրոյեկցիա է.
ա. գլանայինը գ. կոնայինը
բ. ազիմուտայինը դ. բազմակոնայինը
Թեմատիկ գրավոր աշխատանքի հատկորոշիչները
Ա. Հատկորոշում
1. Առարկան՝ Աշխարհագրություն
2. Դասարանը՝ 10-րդ
3. Թեման՝ ,
4. Թեստի տևողությունը՝ 45ր.
5. Առաջադրանքների ձևերը և կշիռները
բազմակի ընտրությամբ՝ 15*1մ.= 15 միավոր
6. Գնահատվող ունակությունները՝ գիտելիքներ 30% , հմտություններ 30% ,
կիրառում 40%.
Բ. Գնահատման չափանիշները
Բազմակի ընտրությամբ բոլոր հարցերը ճիշտ
պատասխանելու դեպքում գնահատվում են մեկ միավոր, սխալ պատասխանի
դեպքում՝ 0 միավոր.
Գ. Միավորների մեկնաբանություն
0-3 անբավարար , 4-6 բավարար, 7-8 լավ, 9-10 գերազանց