СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թեմատիկ պլան 9_րդ դասարան

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թեմատիկ պլան 9_րդ դասարան»

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ IX ԴԱՍԱՐԱՆ

Դասի N

Դասի բաժինը, թեման և նյութը

Սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջները ըստ մակարդակների

Ա

Բ

Գ

1

Ներածություն

ԲԱԺԻՆ I

ԱՇԽԱՐՀԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՓՈՒԼՈՒՄ (12 ԺԱՄ)

2

Փարիզի վեհաժողովը և նոր աշխարհակարգը

Իմանա`

Վերսալյան պայմանագիրը ստորագրած երկրների, այդ դարաշրջանի նշանավոր ռազմաքաղաքական և մշակութային գործիչների, Երկրորդ աշխարհամարտի մասնակից պետությունների և կարևոր ճակատամարտերի, Երկրորդ աշխարհամարտի հիմնական փուլերի, ռազմաքաղաքական գործիչների մասին:

Կարողանա՝

թվարկել և քարտեզի վրա ցույց տալ Վերսալյան պայմանագիրը ստորագրած երկրներ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից մեծ պետություններ և կարևոր ճակատամարտեր,բնութագրել այդ դարաշրջանի նշանավոր ռազմաքաղաքական և մշակութային գործիչների, ժամանակագրական հաջորդականությամբ թվարկել համաշխարհային կարևոր նշանակություն ունեցող իրադարձություններ:


Իմանա`

Փարիզի վեհաժողովի, ստորագրված պայմանագրերի, Վերսալ-վաշինգտոնյան համակարգի, ժողովրդավարական ու ավանդական հասարակությունների, տնտեսական մեծ ճգնաժամի, 1920-1930-ական թթ. մշակույթի տարբեր բնագավառներում կատարված նվաճումների մասին, 1920 - 1930-ական թթ. միջազգային հարաբերությունների առանձնահատկությունների, Երկրորդ աշխարհամարտի պատճառների, ընթացքի ու արդյունքների մասին:

Կարողանա՝

ներկայացնել և վերլուծել հաշտության պայմանա­գրերի բովանդակությունը, պարզաբանի Ազգերի լիգայի ստեղծման նպատակը, գործառույթները, ֆաշիզմի էությունը և դրա ի հայտ գալուն նպաստող պայմանները, տնտեսական ճգնաժամի հետևանքները, քեմալական շարժման էությունը, ներկայացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաքաղաքական արդյունքները, բացատրել ագրեսիա, ինտերվենցիա, ստատուս-քվո, Նոր կուրս, կուլակ, ռևանշ հասկացությունների և Տարօրինակ պատերազմ, Կայծակնային պատերազմ, Երկրորդ ճակատ արտահայտությունների իմաստը

Իմանա`

Վերսալ-վաշինգտոնյան պայմանագրերի, ժողովրդավարական ու ավանդական հասարակությունների առանձնահատկությունների, տնտեսական մեծ ճգնաժամի հաղթահարման ուղիների, 1920-1930-ական թթ. մշակույթի տարբեր բնագավառներում կատարված նվաճումների, Երկրորդ աշխարհամարտի ռազմաքաղաքական արդյունքները:

Կարողանա՝

քննարկել Երկրորդ աշխարհամարտի պատճառները և հետևանքները, բացատրել և հիմնավորել Գերմանիայի սկզբնական հաջողությունների պատճառները, ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի նախադրյալները և նշանակությունը, պարզաբանել 1920 - 1930-ական թթ. միջազգային հարաբերությունների գլխավոր հիմնահարցերը, նորագույն շրջանում Արևելքի երկրների քաղաքական զարգացման առանձնահատկությունները, համեմատել համաշխարհային երկու պատերազմների պատճառները, հակամարտող ուժերի կազմն ու ծրագրերը

3

Արևմտյան ժողովրդավարա

կան հասարակությունները 1920-ական թվական­ներին

4

Ժողովրդական հասրակություն

ները և տնտեսական մեծ ճգնաժամը

5

Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում

6

Խորհրդային միությունը 1922-1939 թվականներին

7

Գործնական աշխատանք

8

Արևելքի ավանդական հասարակություն

ների արդիականացման միտումները

9

Հեռավոր Արևելքի ու Հնդկաստանի ավանդական հասարակություն

ները

10

Մշակույթը 1920-1930-ական թվականներին

11

Մշակույթը 1920-1930-ական թվականներին

12

Թեմատիկ գրավոր աշխատանք

13

Միջազգային հարաբերություն

ները 1920-1930-ական թվականներին

14

Երկրորդ աշխարհամարտը. Առաջին շրջափուլը

15

ԽՍՀՄ հայրենական Մեծ պատերազմը: Երկրորդ աշխարհամարտի ավարտը





16

Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք

ԲԱԺԻՆ II

ԱՇԽԱՐՀԸ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ » ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ(9 ԺԱՄ)

17

«Սառը պատերազմը»

Իմանա`

1945-1991 թթ. միջազգային հարաբերությունների, գաղութային համակարգի փլուզման մասին, ՄԱԿ-ի ստեղծման, ԽՍՀՄ ղեկավարների, հետպատերազմյան ժամանա­կաշրջանի նշանավոր ռազմա­քաղաքական գործիչների մասին:

Կարողանա՝

թվարկել և բնութագրել նշանավոր ռազմա-քաղաքական գործիչների, ամանակագրական հաջորդականությամբ ներկայացնել համաշխարհային կարևոր նշանակություն ունեցող իրադարձություններ, քարտեզի վրա ցույց տալ աշխարհի խոշոր տերությունները:


Իմանա`

նոր միջազգային համակար­գի ձևավորման, երկբևեռ աշխարհի ձևավորման, տնտեսական մրցակցության պատճառներն ու հետևանք­ները, ՄԱԿ-ի ստեղծման նպատակը, խնդիրները, գործառույթ­ները, միջազգա­յին հարաբերություններում դրսևորված փոփոխություն­ները, տարածաշրջանային պատերազմների ու հակամարտությունների մասին:

Կարողանա՝

ներկայացնել ՄԱԿ-ի ստեղծման անհրաժեշտու­թյունը, նպատակը, խնդիր­ները, գործառույթները, ՆԱՏՕ-ի և Վարշավյան դաշինքի ստեղծման պատճառները և դրանց գործունեությունը, Անհատի պաշտամունքի դատա­պար­տ­ման պատմա­կան նշանակությունը, Վերակառուցման քաղաքականությունը, բացատրել Ձնհալ, Լճացում, Վերակա­ռուցում, համադաշնություն, ՆԱՏՕ, ԱՊՀ, օկուպացիա, Մարշալի պլան հասկացությունների և արտահայտությունների իմաստը:

Իմանա`

նոր միջազգային-իրավական համակարգի ձևավորման, երկբևեռ աշխարհի ձևավորման, տնտեսական մրցակցության, աշխարհի երկրների զարգացման առանձնահատկությունների, գաղութային համակարգի փլուզման պատճառների, երրորդ աշխարհի ձևավորման, Արևելքի երկրների զարգացման առանձնահատկությունների մասին:

Կարողանա՝

վերլուծել սառը պատերազմի պատճառները և դրա դրսևորման ձևերը, համեմատել աշխարհի զարգացած երկրները, երրորդ աշխարհի, Արևելքի երկրների տնտեսությունն ու քաղաքականությունը, վեր հանել Ձնհալի տարիների և Լճացման շրջանի ԽՍՀՄ-ի ներքին և արտաքին քաղա­քա­կանու­թյան բնորոշ գծերը, հիմնավորել, թե արդյոք անխուսափելի՞ էր ԽՍՀՄ-ի փլուզումը, քննարկել և մեկնաբանել, թե ինչու ԱՄՆ-ը դարձավ միակ գերտերությունը:

18

Արևմուտքի երկրները 1945-1980-ական թվականներին

19

ԽՍՀՄ-ը 1945-1985 թվականներին

20

Վերակառուցումից դեպի փլուզում

21

Սոցիալիստական համակարգը

22

Գործնական աշխատանք

23

Երրորդ աշխարհը

24

Արդիականացող Արևելքը

25

Մերձավոր և Միջին Արևելքի երկրները

26

Միջազգային հարաբերությունները «Սառը պատերազմի» տարիներն

27

Թեմատիկ գրավոր աշխատանք

ԲԱԺԻՆ III

ԱՇԽԱՐՀԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ(6 ԺԱՄ)

28

Արևմուտքի երկրները 1991 թվականից մինչև մեր օրերը

Իմանա`

Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհի խոշոր պետությունների զարգացման, միջազգային հարաբերություններում նկատված փոփոխությունների, արդի համաշխարհային հիմնախնդիրների, համաշխարհային մշակույթի կարևորագույն նվաճումների մասին,

Կարողանա՝

թվարկել և քարտեզի վրա ցույց տալ ԱՄՆ-ը, եվրոպական, Արևելքի խոշոր երկրները, ԱՊՀ-ի երկրները և դրանց մայրաքաղաքները,բնութագրել նշված ժամանակաշրջանի պետական և մշակութային նշանավոր գործիչների:

տանք

Իմանա`

Արևմուտքի, հետխորհրդային երկրների զարգացման առանձնահատկությունների, արդի դարաշրջանի միջազգային հակամարտությունների, համաշխարհայնացման, մշակույթի տարբեր ոլորտներում արձանագրված նվաճումների արդյունքների մասին

Կարողանա՝

ներկայացնել աշխարհի տարբեր երկրների տնտեսական զարգացման առանձնահատկությունները, արդի դարաշրջանի միջազգային հարաբերությունների միտումները, հակամարտությունների պատճառներն ու հետևանքները, համաշխարհայնացման դրական ու բացասական արդյունքները,բացատրել ազատականացում, ինտեգրում, գլոբալիզացիա, կոոպերացիա, մետրոպոլիա, անեքսիա, Բեռլինյան պատ, Երկաթյա լեդի բառերի և արտա­հայտություն­ների իմաստը:


Իմանա`

արդի աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառների ու հետևանքների, նոր աշխարհակարգի, համամոլորակային ու հումանիտար հիմնախնդիրների, միջազգային համագործակցության ու խաղաղության անհրաժեշտության մասին:

Կարողանա՝

գնահատել և համեմատել աշխարհի տարբեր երկրների տնտեսական ու արտաքին քաղաքականությունները, համեմատել նշանավոր պետական գործիչների գործունեությունը, քննարկել և տեսակետներ հայտնել համաշխարհային նշանակություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ, նշել և հիմնավորել մի քանի համամարդկային կարևոր հիմնախնդիրների լուծման սեփական վարկածներ, վեր հանել ներկայիս Չինաստանի զարգացման յուրահատկությունները, արաբական աշխարհի հիմնախնդիրները և վերջին զարգացումները:

29

Հետխորհրդային երկրները 1991 թվականից մինչև մեր օրերը

30

Միջազգային հարաբերությունները հետսառըպատերազմ

յան շրջանում

31

Արդի աշխարհի հիմնախնդիրները

32

Համաշխարհային մշակույթը XX դարի կեսին և XXI դարի սկզբին

33

Կրկնություն

34

Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք